×


Rippi.«Փշերը լավ ծակծկել էին ոտքերս»

Ռիփփին երկու նոր ֆոտոշարք ունի, որոնցում կտրուկ տարբեր ոճերում է։ Նա BRAVO.am-ին է տրամադրել նոր լուսանկարները՝ նշելով, որ անսահման սիրում է ֆոտոխցիկների եւ տեսախցիկների օբյեկտիվում լինել. «Աշխատանքս իմ կյանքն է։ Քանի որ բնավորությամբ փոփոխական եմ, տարբեր ժամանակահատվածներում նախընտրում եմ նորը փորձել»։

Rippi-ն

Rippi-ն


Նորաձեւության ֆոտոշարքում նա գլամուրային ոճում է՝ Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուից հագուստներով, իսկ ձիու հետ լուսանկարվելիս ընտրել է բնությունն ու եթերային զգեստ։ BRAVO.am-ը դեռ 3 տարի առաջ երգչուհի-դերասանուհուն լուսանկարել է ձիարշավարանում, ինչպես նշել է՝ այս անգամ լուսանկարվել է շատ կամակոր ձիու հետ.«Այս ձիուն սովորաբար չեն թամբում, որովհետեւ չի թողնում, եւ միայն այն, որ թույլ տվեց իր վրա նստեմ, արդեն ուրախալի էր։ Իմ հանդիպած բարդ բնավորությամբ ձիերից մեկն է, լուսանկարվելիս էլ ահագին կամակորություններ արեց, փշերը լավ ծակծկել էին ոտքերս, բայց իրար հետ «լեզու գտանք»։ Արդեն մի քանի տարի տարված եմ ձիասպորտով, առանց թամբի քշում եմ, մարզիչների հետ պարապելով՝ ձիասպորտի գաղտնիքներն եմ բացահայտում»։

Rippi-ն


Rippi-ն սեփական ձի չունի, քանի որ պարտադիր է համարում իր վրա վերցնել նրա խնամքը.«Հայաստանի պայմաններում բարդ է, չեմ կարող ձիարշավարանից տանել-բերել, եթե իմ պատասխանատվության տակ լինի, պիտի շատ լավ պահեմ։ Հիմա երկու շուն եմ տանը պահում՝ Գայկային ու իր ձագին՝ Կոկոյին։ Գայկային վերցրել եմ փողոցից, հիմա նաեւ կերակրում եմ անտուն շներին, դեռ «Դինգո» թիմի հետ չեմ կապվել, բայց ուրախ կլինեմ նրանց հետ էլ համագործակցել»։

Rippi-ն շարունակում է նկարահանվել «Դոմինո 3» սիթքոմում, Ամանորից հետո էլ տեսահոլովակ կնկարահանի.«Նոր երգս ինձ համար անսպասելի ոճում է: Բավական մեծ թիմի հետ եմ աշխատում, բայց դեռ չեմ կարող բոլոր փակագծերը բացել։ Նոր տարում այլ նորություններ էլ կներկայացնեմ»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ռիփփին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին