×


Rippi-ի արկածներն Իսպանիայում եւ վերադարձը \"Դոմինո\" :)

Rippi-ն օրեր առաջ վերադարձել է Իսպանիայից, որտեղ մասնակցում էր Կոստա Բլանկայի նորաձեւության շաբաթվան։ Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհին, հաղորդավար Տիգրան Հարությունյանի առաջարկով դեֆիլեների ընթացքում երգել է եւ սատարել հայ մոդելներին.“Մրցույթին մասնակցող երկու հայուհին թեեւ չհաղթեցին, բայց հնգյակի մեջ մտան”։

Rippi-ն ելույթ է ունեցել Կոստա Բլանկայում


Նրան նաեւ հրավիրել են երգելու քինգ-բոքսինգ մարտաոճի միջազգային երիտասարդական մրցումների բացմանը.“Նախորդ ելույթներիցս մեկի ժամանակ ինձ նկատելով` կազմակերպիչներից մեկն առաջարկեց ելույթ ունենալ, Տիգրանն էլ պրոֆեսիոնալ կերպով ներկայացրեց ինձ, եւ համաձայնության եկանք։ Նրանց ցանկությամբ պետք է կատարեի անգլալեզու կամ իսպաներեն երգ, եւ երգեցի “Նոսա” հայտնի հիթը։ Բացմանը ներկա էին նաեւ հայեր, վերջում մոտեցան, շփվեցինք, միասին նկարվեցինք, հետո շտապեցի հաջորդ ելույթին”։

Rippi-ն` Բենիդորմի “Terra Mitica” ժամանցային այգում


12 օր տեւած ուղեւորութան ընթացքում նրանք եղել են իսպանական մի քանի քաղաքում.“Շատ հետաքրքիր ու արկածային օրեր էին։ Բենիդորմի “Terra Mitica” ժամանցային այգում նստել ենք ամենավախենալու ատրակցիոնները. շատ “կայֆ” էր, ադրենալինի պակաս չունեինք:)”։

Rippi-ն վերադարձից հետո շարունակում է նկարահանվել “Դոմինո” սիթքոմում, որի դերասանական կազմի հետ դեկտեմբերին ելույթ է ունենալու Մոսկվայում կայանալիք “Տաշի շոու”-ին: Բացի այդ, նա նոր երգ է ձայնագրում, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է.“Այն կունենա հայերեն եւ ռուսերեն տարբերակներ, միգուցե առաջին անգամ հնչի Մոսվայում։ Այնտեղ մի քանի գործ ունեմ, եթե կարողանամ մի փոքր երկար կմնամ։ Պարզապես “Արմենիա TV”-ի հետ պայմանագիր ունեմ եւ չեմ կարող երկար բացակայել Երեւանից”։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Rippi-ն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին