×


Rippi.“Ձանձրույթից որոշում եմ գրավել Սոս Ջանիբեկյանի հերոսին”

Այսօրվանից “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի “Դոմինո” նոր սիթքոմը: Կատակերգական նախագծում ընդգրկված են Սոս Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Նարեկ Բավեյանը, Գայանե Ավետիսյանը, Մհեր Խաչատրյանը, Լիկա Սալմանյանը, Ելենա Վարդանյանը, Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ:

Rippi-ն


Rippi-ն նույնպես դադարից հետո կրկին հեռուստաէկրաններին է: Նա առաջին անգամ խաղացել է “Կարգին սերիալ”-ի չորրորդ եթերաշրջանում՝ Մոնիկայի կերպարում: Թե ինչու է որոշել նորից նկարահանվել ու հետաձգել Մոսկվա վերադառնալու պլանները, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

Մեզ հետ զրույցում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտած Ռիփփին նշել է, որ նկարահանվելու առաջարկը ստանալուն պես առանց երկմտելու համաձայնել է.“Կարծում եմ՝ հետաքրքիր, համով ու սիրված նախագիծ է դառնալու: Իմանալով, թե ովքեր են դերասանական կազմում, հաճույքով համաձայնեցի եւ վերադառնալուս պլանները փոխեցի: Ինձ ավելի շատ ճանաչում են որպես երգչուհի, քանի որ պարբերաբար տեսահոլովակներով էի ներկայանում, բայց մասնագիտությամբ դերասանուհի եմ”:

"Դոմինո" սիթքոմի նկարահանումներին


Նրան հավասարապես հոգեհարազատ են դերասանուհու եւ երգչուհու մասնագիտությունները, ուստի դժվարանում է առաջնայինը նշել.“Փորձում եմ զուգահեռ աշխատել երկու ոլորտում էլ, դեռ դժվարանում եմ ասել՝ որն է ինձ համար ավելի կարեւոր ու հարազատ”:

Պատմելով իր մարմնավորած հերոսուհու՝ Կառայի մասին, նա հայտնել է. “Ամուսնացած կամակոր աղջիկ եմ, ում կյանքն այնքան թեթեւ ու անհետաքրքիր է անցնում, որ ձանձրույթից որոշում եմ գրավել իմ հարեւանին՝ Սոս Ջանիբեկյանի հերոսին”:

“Դոմինո” սիթքոմի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, նկարահանումները մեկնարկել են օրեր առաջ.“Ակտիվ աշխատում ենք, պրոդյուսերներն ու ռեժիսորը շատ պրոֆեսիոնալ են, արդեն կարողացել ենք մեզ դերերի մեջ զգալ”:

Rippi-ն


Գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկ Ռիփփին դեռ չի ստացել, բայց այլ նախագծերում եւս կներկայանա որպես դերասանուհի, իսկ հոկտեմբերի 22-ին հաղորդավար Տիգրան Հարությունյանի հետ կմեկնի Իսպանիա՝ մասնակցելու նորաձեւության շաբաթվա.“Նախ կլինեմ Բարսելոնում, ապա Ալիկանտեում, որտեղ Եվա Ռիվասի հետ երգելու ենք շոուի ընթացքում, նաեւ հայ համայնքի առաջարկով ելույթ ենք ունենալու տեղի մանկատներում”:

BRAVO.am
Լուսանկարները՝ “Արմենիա TV”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW