×


Robby El Sol-ը՝ Փարիզում վաճառող աշխատելու, նոր երգերի եւ ընտանիքի մասին

Robby El Sol-ը՝ Ռոբերտ Ներկարարյանը, վերջին շրջանում պարբերաբար նոր երգեր է ներկայացնում: BRAVO.am-ը ֆրանսիաբնակ ռեփերի հետ խոսել է ստեղծագործական կյանքի, աշխատանքային զբաղվածության, ընտանիքի եւ նորածին որդու մասին:

Ռոբերտ Ներկարարյանը եւ Անուշիկ Մանուկյանը


«Մայիսի մեկին դարձա երջանիկ մարդ եւ պապա. ծնվեց Էվանը: Տղայիս ծննդով կյանքս փոխվել է, այժմ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Նա լցնում է օրս, առօրյաս, չնայած` գործի բերումով չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս կողքին»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

Ռոբերտը ձգտում է լավ հայր եւ ամուսին լինել.«Փորձում եմ օգնել, ինձնից ինչ կախված է, անել, որպեսզի թեթեւացնեմ Անուշիկի հոգսը: Էվանիս հետ ժամանակս առավոտյան եւ երեկոյան եմ անցկաղցնում, իսկ ազատ օրերին միասին զբոսնելու ենք գնում»:

Սերժոն եւ Ռոբերտ Ներկարարյանը


Նա պատմել է, որ բացի ստեղծագործական գործունեությունը, աշխատում է առեւտրի ոլորտում.«Վաճառող եմ, նաեւ երգում եմ` համագործակցելով տարբեր մարդկանց հետ: Հիմնականում ելույթ եմ ունենում փարթիներին»:

Ռեփերը վերջին շրջանում զուգերգերով է հանդես գալիս, իսկ թե ինչու ռաբիս երգիչների հետ, ասել է.«Այնպիսի գործեր են, որոնք բոլոր հայերը կարող են լսել, պարել եւ ուրախանալ խնջույքների ժամանակ: Ավելին ասեմ, եթե երաժշտությունը ինձ դուր է գալիս, չեմ նայում՝ ինչ ոճի է: Ռեփը հնարավոր է համատեղել այլ ցանկացած ժանրի հետ»,-նշել է նա եւ հավելել.«Անհատական երգեր եւ տեսահոլովակներ ունեցել եմ, որոնք հիմնականում ֆրանսերեն են, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, չեն հասկանում եւ չեն ստանում այն, ինչը փորձում եմ փոխանցել: Իսկ համատեղ ուժերով ավելի ինքնատիպ աշխատանքներ ենք ստանում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Robby El Sol-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին