×


SarkoMeene-ի կտավը կենդանացել է ցուցահանդեսի ժամանակ :)

“She” խորագրով յուրօրինակ ցուցահանդեսի ականատես են եղել բոլոր նրանք, ովքեր վերջին երեք օրվա ընթացքում այցելել են երեւանյան “Վերգնանո” սրճարան. նկարչուհի SarkoMeene-ն ներկայացրել էր 30 օրինակ միանման կտավ:

Նկարչուհի SarkoMeene-ն ցուցահանդեսի հյուրի հետ


Ցուցահանդես-ներկայացման մեկնարկին “Նա” դուրս էր եկել կտավից ու պարում էր ներկաների համար: BRAVO.am-ին նկարչուհին պատմել է, որ կտավը ստեղծելուց հետո որոշել է այն նաեւ կենդանացնել ու ընտրել է պարուհի Մարիաննա Պողոսյանին, որն իր նրբությամբ շատ նման է իր պատկերած աղջկան:

SarkoMeene-ի "She" խորագրով ցուցահանդես-ներկայացմանը


Գեղեցիկ բեմադրությունից հետո SarkoMeene-ն, ողջունելով հյուրերին, ասել է, որ նրանք հնարավորություն ունեն ձեռք բերել ներկայացված կտավներից ու այդ կերպ իր աշխարհից մի մասնիկ ունենալ իրենց տներում:

SarkoMeene-ի "She" խորագրով ցուցահանդեսին


Մեր այն հարցին, թե ինչու է ներկայացված կտավում այդքան գերակշռում կարմիրը, նկարչուհին պատասխանել է, որ դա իր ներաշխարհի գույնն է.“Ինչքան էլ փորձում եմ առանց կարմրի նկարել, միեւնույնն է` վերջում ամեն ինչ կարմրում է: Եվ բացի այդ, Սուրբ Վալենտինի կապակցությամբ որոշեցի հենց այս նկարը ներկայացնել, քանի որ կարմիրն է, որ խորհրդանշում է սեր, կիրք, կյանք”:

SarkoMeene-ի "She" խորագրով ցուցահանդես-ներկայացմանը


“Նույն կերպարով` “She”-ով, ստեղծվել են նաեւ բացիկներ, բաժակներ, ժամացույցներ ու iPhone-ի համար նախատեսված պատյաններ, ցանկացողները կարող են ձեռք բերել նաեւ դրանք ու վառ գույներով լցնել իրենց առօրյան”,-նշել է SarkoMeene-ն` հավելելով, որ կարծում է` մեր իրականության մեջ, ցավոք, գերակշռում է սեւը, բայց ինքն իր աշխատանքներում սեւ գրեթե չի օգտագործում:

Դիջեյ Vakcina-ն եւ ցուցահանդեսի հյուրերից


Նոր ցուցահանդեսով այս նկարչուհին հանդես կգա ապրիլին.“Այդ անգամ ուզում եմ ավելի մեծ ցուցահանդես կազմակերպել, որը կլինի այլ ձեւաչափով, եթե անգամ նման լինի “She”-ին, ապա որոշ տարրեր անպայման փոխված կլինեն: Ընդհանրապես ես փորձում եմ երբեք չկրկնվել”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին