×


“System of a Down”-ը Ռուսաստանում կմասնակցի “Kubana” փառատոնին

“System of a Down” աշխարհահռչակ ռոք-խումբն օգոստոսի 7-ին համերգ կտա Ռուսաստանի Անապա քաղաքում. այս մասին նշված է խմբի պաշտոնական կայքում:

"System of a Down" ռոք-խումբը


Սերժ Թանգյանի գլխավորությամբ հայ անվանի ռոքերները ելույթ են ունենալու “Kubana” 5-րդ փառատոնի շրջանակում, որը Կրասնոդարի երկրամասում կանցկացվի օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:

"System of a Down" ռոք-խումբը


Նշվում է, որ “System of a Down”-ն այս տարի պատրաստվում է նոր ալբոմ թողարկել, եւ համերգի ժամանակ կհնչեն ինչպես հին երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

"System of a Down" ռոք-խումբը


“Kubana” փառատոնը նախկինում հյուրընկալել է այնպիսի խմբեր, ինչպիսիք են “The Misfits”-ը, “Guano Apes”-ը, “Korn”-ը, “The Subways”-ը, “Scooter”-ը եւ ուրիշներ: Կազմակերպիչները "System of a Down"-ի համաձայնությունը ստանալը մեծ ձեռքբերում են համարում:

BRAVO.am
Աղբյուրը` kommersant.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW