×


“Tashi-Show” կամ հարսանիք, նշանդրեք, Նոր տարի` հայ եւ այլազգի հայտնիների մասնակցությամբ :)

Մոսկվայի Կրեմլի դահլիճն օրերս վերածվել էր երեւանյան բակի, որտեղ գտնվող “Աշոտի մոտ” ռեստորանում հյուրընկալվել են ինչպես հայ եւ ռուս, այնպես էլ այլազգի հայտնի երգիչներ, դերասաններ, հումորիստներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ: “Tashi-Show 2014”-ի կազմակերպիչները BRAVO.am-ին են տրամադրել միջոցառման լուսանկարները, որոնք կարող եք դիտել ստորեւ:

Շուշաննա Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ Աշոտ Ղազարյանը


Հանդիսատեսն ականատես է եղել մի ներկայացման, որի շրջանակում Նունե Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Եվա Ռիվասը, Արմենչիկը, Լիլուն, Մհերը, Սիլվա Հակոբյանը, Արմինկան, Մարտ Բաբայանը, Varda-ն, Մարգարիտա Պոզոյանը, Աննա Սեմենովիչը, Զառան եւ այլք մասնակցում են հարսանիքի, նշանդրեքի, մկրտության, ծննդյան տարեդարձների եւ, իհարկե, Նոր տարվա տոնին:

Ավո Խալաթյանը եւ Քրիստինա Հարությունյանը


“Tashi Show”-ն իրականացրել է “Euromusic Entertainment” ընկերությունը` “Արմենիա TV”-ի աջակցությամբ: Նախագծի գլխավոր պրոդյուսերն է Տարոն Պողոսյանը, պրոդյուսերը եւ բեմադրող ռեժիսորը` Արմեն Պետրոսյանը` Մենչը:

Միհրան Ծառուկյանը եւ "Բլեստյաշչիե" խմբի երգչուհիներից


Հումորային համերգ-ներկայացմանը մասնակցել են նաեւ Աշոտ Ղազարյանը, Ավո Խալաթյանը, Մերի Մակարյանը, Սոնան, Լիկա Սալմանյանը, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, “Արձագանք” խումբը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թադեւոսյանը, “Բլեստյաշչիե” խումբը, Էմիլ Կարատը, Պրեսլավան, Քեւին ՄքՔոյը, պարային մի շարք խմբեր ու այլք:

BRAVO.am
Լուսանկարները` “Euromusic Entertainment”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին