×


“The Black Eyed Peas” խմբի դիջեյի աղմկոտ փարթին Երեւանում :)

Ապրիլի 7-ին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ առաջին անգամ Երեւանում ելույթ է ունեցել “The Black Eyed Peas” խմբի պաշտոնական DJ-ը` Motiv8-ը: Նորաբաց “Օպիում” ակումբը երեկ մարդաշատ էր, մինչ դիջեյական վահանակին կմոտենար լոսանջելեսաբնակ դիջեյը, ներկաներին էլեկտրոնային ռիթմերով տաքացրել է DJ Guevo-ն, որից հետո Go-Go պարուհիները մտել են վանդակների մեջ, օրվա հայտնի հյուրն էլ սկսել է իր անմիջական ելույթը` նստելով, պառկելով ու պարելով բարի վրա:):

“The Black Eyed Peas” խմբի պաշտոնական դիջեյ Motiv8-ը


DJ Motiv8-ը կատարել է իր հարազատ խմբի ամենահայտնի հիթերից: Փարթիի ողջ ընթացքում նա հնչեցրել է հիփ-հոփից մինչեւ հաուս, իսպանական ռեգետոնից մինչեւ մումբատոն ռիթմեր` ոտքի հանելով ներկաներին: Դիջեյի հետ ելույթ է ունեցել ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը` կատարելով “The Black Eyed Peas” խմբի երգչուհի Ֆերջիի հատվածները:

Go Go պարուհիներից


Մոտիվացնող բեմական անվանում ընտրած դիջեյը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ժամանել է Երեւան ակումբասերներին տոնական ու խենթ օր նվիրելու նպատակով.“Իմ երաժշտության մեջ միայն բիթեր չեն, այլ տարբեր պարային ոճերի միքսեր: Ուզում եմ, որ մարդիկ ոչ թե ուղղակի պարեն, այլ լիցքաթափվեն ու սրտանց ուրախանան: Ակնկալում եմ, որ հայերը աղմկոտ փարթի կանեն, որովհետեւ Լոս-Անջելեսում իմ ճանաչած հայերն իսկապես աղմկոտ են”:

Դիջեյ Motiv8-ը եւ փարթիի մասնակիցները


Հայտնի դիջեյի երեւանյան այցը կազմակերպել էր “Մեցցո Փրոդաքշըն”-ը: Շուտով կներկայացնենք Motiv8-ի բացառիկ հարցազրույցը BRAVO.am-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին