×


Սոնայի հարսի շորը, Ռազմիկի պարը, Սոֆիի սմայլիկներն ու Rippi-ի արագությունը:)

“Top 10” ամենամյա գալա համերգն այս տարի յոթերորդն էր:  Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Sigma TV-ի “Լավագույն տասնյակ”-ը յուրաքանչյուր տարվա ավարտին տոնական համերգով ամփոփում է հաղթած տեսահոլովակների հիթ-շքերթը: 

Սոֆի Մխեյանն ու Արամեն


Դեկտեմբերի 29-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգիչ-երգչուհիները ստացել են իրենց մրցանակները՝  նոր դիզայնով արձանիկները: Համերգն առաջին անգամ վարող Անի Երանյանը ներկայացրել է 12 ամսվա ընթացքում բարձր հորիզոնականներ զբաղեցրած երգիչների անունները: 

BRAVO.am-ը տարվա ընթացքում ներկայացրել է բազմաթիվ տեսահոլովակների նկարահանման ընթացքը, որոնցից մի քանիսը եւս մրցանակի են արժանացել: Իսկ չափանիշը ոչ թե տեսահոլովակի որակն է, այլ հեռուստադիտողի կողմից ամենից շատ քվերարկված եւ առաջին հորիզոնականում հայտնված անունները:

Ամփոփիչ համերգին հաղթողներից ներկա չէին Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն, Արմինկան, Արման Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը: Մյուս կատարողները նախատոնական տրամադրությամբ ետնաբեմում պատրաստվում էին իրենց ելույթներին: Ինտրիգներ այս մրցանակաբաշխությանը չեն լինում, քանի որ ներկա երգիչները գիտեն՝ առանց մրցանակի չեն հեռանալու, փոխարենը, երբեմն կեղծ, երբեմն էլ անկեղծ միմյանց ժպտում եւ շնորհավորում էին:):

Սոնա Շահգելդյանն ու Ռազմիկ Ամյանը


Սոֆի Մխեյանին ո՞վ կամ ի՞նչն է օգնում հաղթել:)

Սոֆի Մխեյանն ամեն տարի հաղթողների ցանկում է: Այս անգամ նրա “Հաճախ ժպտա” երգի տեսահոլովակը համարվել է սեպտեմբերի լավագույններից մեկը: Իր ելույթի ժամանակ բեմում հայտնվեցին ժպտացող բազմաթիվ մարդիկ. “Aera” պարային համույթի սաները տարբեր “սմայլիկներ” էին փակցրել իրենց գլխներին:):

Սոֆին 2006-ից ամեն տարի մասնակցել է տեսահոլովակների այս մրցանակաբաշխությանը, սա էլ իր յոթերորդ արձանիկն է: “Կարծում եմ՝ մրցանակներ ստանալուն ինձ օգնում են ոչ միայն երգն ու տեսահոլովակը, այլեւ իմ անուն-ազգանունը: Եթե տարիներ առաջ ես կասեի, որ միայն երգն է հաղթանակ բերում, հիմա մրցանակի արժանանալուն օգնում են հետաքրքիր լուծումները եւ պոզիտիվությունը”, - BRAVO.am-ին ասել է Սոֆի Մխեյանը:

Այս տարի միանգամից երկու մրցանակի արժանացավ Ռազմիկ Ամյանը: Երգիչն իր պարային շարժումներով աշխուժացրեց հանդիսատեսին, վերջում էլ չմոռացավ շնորհակալություն հայտնել իր թիմին եւ քվեարկողներին:

Երգչուհի Rippi-ն


Առաջին անգամ մրցանակ ստացողներ էլ կային. Rippi-ն իր “Արագություն” տեսահոլովակի արդյունքից գոհ էր, մրցանակն էլ իր առաջինն էր. “Քանի որ R&B երգեր եմ կատարում, բավական դժվար է այս ոճով առաջ գնալը: Լավ է, որ վերջերս ավելի շատ են լսում նման երգեր”:

Սոնա Շահգելդյանը եւս այս նախագծի շրջանակներում առաջին անգամ է մրցանակ ստացել. “Բազմաթիվ տեսահոլովակներ ունեմ, բայց այս կատարումս գնահատվեց”:  Երգչուհին համերգին կատարել է “Հարսի շոր” երգը, թեեւ հաղթողների շարքում է եղել “Վոկալիզը”: Ի դեպ, այլ երգիչներ եւս հաղթած տեսահոլովակների երգերի փոխարեն կատարել են այլ՝ ավելի ռիթմիկ ու պարային երգեր:

Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին՝ ըստ ամիսների.

Հունվար
1.Անդրե - “Սփոփանք”  
2.Քրիստինե Պեպելյան - “Սիրտը իմ” 

Փետրվար

1.Ռազմիկ Ամյան-“Հայաստան”       
2.Արման Հովհաննիսյան - “Հոգիս”

Մարտ
1.Սյուզի Մովսեսյան -“Որոշել եմ”
2.Զարուհի Բաբայան - “Խոստովանություն”

Ապրիլ
1.Rippi -“Արագություն” 
2.Վարդան Բադալյան -“Էլ մի”   

Մայիս
1.Սիլվա Հակոբյան - “Մի գնա” 
2.Մարտին Մկրտչյան-“Ներիր, ներիր” 
Հատուկ մրցանակ - KOHAR

Հունիս

1.Լայանա- “Երկինք ամպե”
2. Սարգիս Ավետիսյան -“Սեր կամ պատրանք” 

Հուլիս
1.Արամե- “Դու հեռու ես”
2.Արմինկա -“Յայլավոր յարս”

Օգոստոս

1.Մհեր-“Քեզ համար”
2.Գոհար Շահբազյան-“Մայրս”
  
Սեպտեմբեր
1.Սոֆի Մխեյան-“Հաճախ ժպտա” 
2.Ալլա Լեւոնյան - “Իմ մայրիկ”
3.Ռազմիկ Ամյան-“Վայ,վայ” 

Հոկտեմբեր
1.Միհրան  Ծառուկյան եւ Լիլիթ Հովհաննիսյան - “Ինչո՞ւ եմ քեզ սիրում”
2.Նարեկ Բավեյան-“Ձուկ” 
3 Սարգիս Առաքելյան եւ Նարինե Մկրտումյան  “Մի գնա”

Նոյեմբեր
1.Սիրուշո -“I Like It”
2.Սոնա Շահգելդյան-“Վոկալիզ”
 
Դեկտեմբեր
1.Արսեն Սաֆարյան -“Ուր էլ գնաս”
2.Արմո -“Լավն ա”  
3.Սյուզի Մելիքյան-“Իրական սեր”

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին