×


Varda-ի երեւանյան շոուն եւ աճուրդի հանված լողազգեստը

Եղանակային անբարենպաստ պայմաններն անգամ չխանգարեցին Varda-ին իրականացնել իր առաքելությունը: Փոլ-դենսի աշխարհի չեմպիոնը հանգստյան օրերին Մոսկվայից Երեւան էր ժամանել` մասնակցելու բարեգործական համերգի: Նա «Հավանա» ռեստորանային համալիրի բացօթյա սրահում հավաքված  հյուրերի առջեւ  հանդես է եկել իր հայտնի շոուով:

Varda-ի երեւանյան համերգին


Պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ համերգի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է առողջական խնդիրներ ունեցող երկու երեխայի բուժմանը, որոնցից մեկը` Գավառի, իսկ մյուսը` Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան սան է:

Varda-ի երեւանյան համերգին


«Նախորդ անգամ, երբ այստեղ էի, համերգիս կազմակերպիչներից Արայիկ Գաբաջյանը պատմեց մանկատանը գտնվող երեխաների մասին եւ առաջարկեց համատեղ բարեգործական նախաձեռնությամբ հանդես գալ: Ցավոք, այդ շրջանում ժամանակս չբավականացրեց, բայց մեր զրույցից հետո նրա ասածները ոչ մի պահ մտքիցս դուրս չէին գալիս: Կարճ ժամանակ անց սկսեցի պատրաստվել համերգին: Այժմ շատ ոգեւորված եմ: Անսահման երջանիկ եմ՝ իմանալով, որ օգնում եմ կարիքավոր փոքրիկներին»:

Վարդան հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է անում հետեւել իր օրինակին. «Հուսով եմ՝ օրինակս վարակիչ կլինի: Եթե ամեն մեկս կարողանանք գոնե մի քանի երեխայի հոգս հոգալ, կարիքավոր փոքրիկների թիվը կնվազի»:

Varda-ի երեւանյան համերգին


Երեկոյի ավարտին նա անակնկալ է մատուցել ներկաներին` աճուրդի հանելով իր մոդելավորած հավաքածուի լողազգեստներից: Ինչպես նշել են կազմակերպիչները, այս գումարով էլ մանկատան փոքրիկների համար տակդիրներ կգնեն:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW