×


Varda-ի եւ Միհրան Ծառուկյանի “սիրո պատմությունը”:)

Միհրան Ծառուկյանն օրերս օդանավակայանում գեղեցիկ վարդերով դիմավորեց փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանին, որը Երեւան էր ժամանել երգչի հետ իր նոր զուգերգի տեսահոլովակում նկարահանվելու համար, իսկ արդյունքը շուտով կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:):

Varda-ն եւ Միհրան Ծառուկյանը


Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, ոճաբանները` Դիանա Շատվերյանն ու Արայիկ Գաբաջյանը: Նկարահանումը տեւել է մեկ օր` առավոտյան ժամը 6:00-ից մինչեւ ուշ գիշեր, որից անմիջապես հետո Միհրանը մեկնել է Միացյալ Նահանգներ, այնուհետեւ կուղեւորվի Մոսկվա` հոկտեմբերի 25-ին մասնակցելու “Տաշի շոու”-ին:

Varda-ն մեզ հետ զրույցում հայտնել է, որ Միհրան Ծառուկյանի ստեղծագործական գործունեությանը նախկինում ծանոթ չի եղել.“Առաջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում` ֆիլմի համար քասթինգի ընթացքում: Մանրամասներ դեռ չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ գլխավոր դերերն ենք մարմնավորել: Այդպես էլ ծանոթացանք, զրուցելիս պարզեցի, որ նա էլ երգում ու պարում է, որոշեցինք համագործակցել”:

Varda-ն


Ռուսալեզու երգը կոչվում է “Люби меня всегда”, երաժշտության հեղինակը Ռուսլան Կվինտան է, որը հայտնի է Սոֆիա Ռոտարուի հետ համագործակցությամբ, խոսքերը գրել է Վիտալի Կուրովսկին.“Երգը վաղուց կար, բայց չէր ստացվում ձայնագրել: Երբ Միհրանին առաջարկեցի լսել, հավանեց, եւ որոշեցինք հենց այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Այն սիրո, հարաբերությունների մասին է, ճիշտ ժամանակին ճիշտ քայլ անելու կոչ եւ հորդոր պահպանել զգացմունքը` չնայած տարածությանն ու բազմաթիվ դժվարություններին: Նախատեսում ենք նաեւ թողարկել երգի հայերեն տարբերակը”:

Նախագծի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանի խոսքով` տեսահոլովակի սյուժեն յուրահատուկ ու գեղեցիկ սիրո պատմություն է, հերոսներին էլ մարմնավորում են հենց Միհրան Ծառուկյանն ու Varda-ն.“Նկարահանումներն իրականացվել են Երեւանի տարբեր հատվածներում, կան նաեւ անձրեւի տեսարաններ”:

Varda-ն եւ Միհրան Ծառուկյանը


Սա Varda-ի 7-րդ տեսահոլովակն է, բայց առաջինն է, որ Հայաստանում է նկարահանվում.“Կարծում եմ` հիմա արդեն ավելի ուշադիր կհետեւեմ հայկական էստրադային. շատ խիտ գրաֆիկով եմ աշխատում, այդ պատճառով էլ միայն հասցնում եմ սեփական ճանապարհս լուսավորել ու առաջ նայել: Այնքան ուրախ եմ, որ վերջապես կարողացա ցանկացած բարձրության կրունկ կրել, որովհետեւ Միհրանն այնքան բարձրահասակ է:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին