×


Varda-ն այսօր պարելու է հայաստանցիների համար :)

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը Երեւանում է եւ պատրաստվում է այսօր, մարտի 8-ին ու 9-ին համերգային ու պարային շոուով ներկայանալ հայ հանդիսատեսին: Գեղեցկուհու եւ իր հետ հանդես եկող բալետի պարողների ելույթները տեղի կունենան “Vivaldi Hall” ռեստորանում:

Varda-ն այսօր պարելու է հայաստանցիների համար :)


“Կարծում եմ` այսօր իմ ստեղծագործական կյանքում նոր փուլ է սկսվելու, քանի որ միշտ երազել եմ հայրենիքում հանդես գալու մասին: Սովորականից ավելի հուզված եմ: Հուսով եմ, որ բեմական կյանքին հատկացրած տարիներիս եւ պրոֆեսիոնալիզմիս շնորհիվ կկարողանամ ըստ արժանվույն ելույթ ունենալ”,-ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Varda-ն:

Varda-ն այսօր պարելու է հայաստանցիների համար :)


Պարուհին ասել է, որ երեկոների ընթացքում լինելու են ինչպես ակրոբատիկ համարներ, այնպես էլ վոկալային կատարումներ.“Կրակներով շոու էլ կներկայացնենք: Էրոտիկ է լինելու դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ համարը, բայց թույլատրելի սահմանները չենք անցնի: Հուսով եմ` բոլորը կվայելեն այդ համարը եւ ոչ ոք իրեն անհարմար չի զգա: Անակնկալներից մեկն էլ ցուցադրվելու է սրահում տեղադրված մեծ էկրանին”:

Varda-ն այսօր պարելու է հայաստանցիների համար :)


Varda-ի երեւանյան համերգների կազմակերպիչը “Luxury”-ն է: Փոլ-դենսի աշխարհի չեմպիոնի փոխանցմամբ` այստեղ նախատեսված ելույթներից հետո կվերադառնա Ուկրաինա, որտեղ էլ առաջիկայում 8 համերգ կտա:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին