×


Varda-ն այլեւս չի թաքցնում ընտրյալին :)

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանն ընտրյալ ունի եւ պատրաստ է ընտանիք կազմել. այս մասին պարուհին հայտարարել է ուկրաինական “Կրքեր մանրահատակի վրա” հեռուստանախագծի շրջանակում, որին մասնակցում է հենց սիրելիի հետ:

Varda-ն եւ Միկան


Միկան բանակային ձեռնամարտի Մոսկվայի քառակի եւ խառը մարտարվեստի Ռուսաստանի բազմակի չեմպիոն է: Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով, առաջին քայլն արել է Varda-ն:): Նա հաղորդագրություն է գրել երիտասարդին, որը, սակայն, արձագանքել է միայն երեք օր անց: Առաջին հանդիպմանը գեղեցկուհին ներկայացել է առանց շպարի եւ իր հաճելի պահվածքով գրավել տղայի սիրտը: 

Միկան եւ Varda-ն մասնակցում են ուկրաինական "Կրքեր մանրահատակի վրա" հեռուստաշոուին


Ի դեպ, Վարդանուշի` 2013-ի նոյեմբերին թողարկված “Ես քեզ չեմ հավատում” տեսահոլովակում գլխավոր հերոսին մարմնավորում է հենց Միկան: Պարուհու խոսքով` սիրելին չի հետեւում իր ստեղծագործական գործունեությանը, երբեւէ ներկա չի եղել ելույթներին:

Varda-ն եւ Միկան


“Կրքեր մանրահատակի վրա” հեռուստաշոուի մեկնարկը տրվել է մարտի 2-ին: Մրցութային առաջին օրվա արդյունքներով Varda-ն իր զուգընկերոջ հետ երկրորդ հորիզոնականում է: Նա առաջատարի դիրքը զիջում է մեկ այլ հայուհու` օպերային երգչուհի Սուսաննա Չեխոյանին:

BRAVO.am
Աղբյուրը` Varda-ի պաշտոնական կայք

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW