×


Varda-ն մերկապար է սովորեցրել Իվան Ուրգանտին :)

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը, հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքի “Երեկոյան Ուրգանտ” շոուին, որի շրջանակում հեռուստադիտողին ցուցադրել է իր մասնագիտական հմտությունները:):

Իվան Ուրգանտը եւ Վարդանուշ Մարտիրոսյանը


Varda-ն նշել է, թե ձողի վրա պարը կնոջ համար ամենալավ մարզաձեւն է, քանի որ ոչ միայն բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը, այլեւ շարժուձեւին հաղորդում է նազանք եւ ինքնավստահություն:

Varda-ն


“Նախեւառաջ պետք է սովորել գեղեցիկ քայլել ձողի շուրջ”,-ասել է Վարդանուշը` հավելելով, որ Իվան Ուրգանտն առաջին տղամարդն է, որի համար փոլ-դենսի վարպետության դաս է անցկացնում, հաղորդավարն էլ իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ առաջին անգամ Մարտիրոսյանին տեսնում է մերկապարի համար նախատեսված ձողին` ակնարկելով իր հումորիստ ընկերոջը` Գարիկ Մարտիրոսյանին:):

Իսկ թե ինչպես մարզվել տնային պայմաններում եւ պարը համատեղել կենցաղային գործերի հետ, դիտեք ստորեւ ներկայացված տեսանյութի 24-րդ րոպեից կամ այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին