×


“WAEA”-ի հայտնի հյուրերն ու Սիրուշոյի` մայրանալու մասին հայտարարությունը :)

Օվկիանոսից այն կողմ հայերը մի լավ ուրախացել են, այն էլ` երկու օր անընդմեջ։)․ առաջին “World Armenian Entertainment Awards”-ն արդեն իրականություն է։ Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը միավորել էր Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող այնպիսի արտիստների եւ հանրային դեմքերի, ինչպիսիք են Սիրուշոն, Անդրեն, Նազենի Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Հայկ Մարությանը, Էրիկը, Սիբիլը, Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Աշոտ Ղազարյանը, Հարութ Փամբուկչյանը եւ այլք։

Սիբիլը եւ Անդրեն


Միջոցառման նախօրեին Փալմ Սփրինգսի “Agua Caliente Casino”-ի հանդիսությունների սրահում կայացել է “WAEA”-ի բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն, որին ներկա են եղել Ամերիկայի ամենատարբեր նահանգներից հանգստավայր ժամանած հայ հանդիսատեսի մի մասը: Նրանք երեկոյի ընթացքում ծանոթացել է մինչ այդ իրենց միայն էկրաններից ծանոթ, բայց շատ սիրված դեմքերի հետ:):

Հայկ Մարությանը եւ Միհրան Ծառուկյանը

Հրաչ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Բուն մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել “The Show” դահլիճում: Հյուրերն անցել են կարմիր գորգով, որի ընթացքում էլ նրանց ողջունել է Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավար Մհեր Բաղդասարյանը։ Վերջինիս էլ բեմում փոխարինել են Նազենի Հովհաննիսյանը, Հրաչ Մուրադյանը եւ Արփինե Գաբրիելյանը։

Սիրուշոն


Գեղեցիկ միջոցառման ընթացքում անակնկալներով լի պահեր են եղել ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար, որոնցից ամենատպավորիչն այն էր, որ Սիրուշոն, ԱՄՆ-ում Մայրերի օրվա կապակցությամբ շնորհավորելով մայրերին եւ ապագա մայրերին, ձեռքը դրել է փորիկին` ակնարկելով, որ ինքը եւս շուտով երեխա է ունենալու, բացի այդ, նշել է, որ այս շրջանում սա իր վերջին ելույթն է:):

Սոֆի Մխեյանը


Ստորեւ ներկայացնում ենք “World Armenian Entertainment Awards 2013”-ի մրցանակակիրներին.

“Տարվա լավագույն երգ” – Էրիկ, “Առաջին ու միակ” (Այս անվանակարգը նվիրված էր լեգենդար Կոնստանտին Օրբելյանին-հեղ.)
“Տարվա լավագույն երգիչ” - Ռազմիկ Ամյան
“Տարվա լավագույն երգչուհի” - Լիլիթ Հովհաննիսյան
“Փոփի հայ թագուհի” - Սիրուշո
“Փոփի հայ արքա” - Թաթա Սիմոնյան
“Տարվա լավագույն տեսահոլովակ” – Էմմի, “Քեզ գտա”
“Տարվա լավագույն հեռուստանախագիծ” - “Կարգին սերիալ”
“Սփյուռքի տարվա լավագույն ֆիլմ” - “Lost and Found in Armenia”
“Հայկական արտադրության տարվա լավագույն ֆիլմ” - “Գարեգին Նժդեհ”, ռեժիսոր` Հրաչ Քեշիշյան
“Հայի մասնակցությամբ տարվա լավագույն միջազգային նախագիծ” - “Capital cities”
“Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի” - Սիբիլ
“Սփյուռքի տարվա լավագույն երգիչ” - Ադիս Հարմանդյան

Թաթան


Հատուկ մրցանակներ

“Ժողովրդի ձայնը” - Միհրան Ծառուկյան
“Տեղեկատվական պատերազմների ոլորտում հակահարվածի համար” – Անդրե, “Սարի աղջիկ”
“Հայրենիքի մասին տարվա լավագույն երգ” - Սոֆի Մխեյան, “Հայաստանի երգը”
“Մարդասիրական” - Սերժ Թանգյան
“Հեռուստատեսության, կինոյի, հումորի ոլորտում մեծ ներդրման համար” - Աշոտ Ղազարյան
“Ամենապահանջված արտիստ” - Արմենչիկ
"Հայ երգի դեսպան" - Արման Հովհաննիսյան 
“Կենդանի լեգենդ” - Հարութ Փամբուկչյան

Գարբիս Թիթիզյանը եւ Հարութ Փամբուկչյանը


Նշենք, որ “World Armenian Entertainment Awards”-ը նախաձեռնել եւ կազմակերպել էին "Global Arts International"-ը` ընկերության հիմնադիր, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Գարբիս Թիթիզյանի գլխավորությամբ, եւ “USArmenia”-ն: Միջոցառման հասույթի մի մասը փոխանցվելու է վերջին շրջանում Քեսաբում տեղի ունեցած դեպքերից տուժած մեր հայրենակիցներին։

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում/
Լուսանկարները` WAEA-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին