01 Դեկտեմբեր 09
Ռուսական բոմոնդը դիտեց “Ախթամարը”
 
 
0
Ցուցադրվեց “Լեգենդն այսօր” շարքի առաջին ֆիլմը

Մոսկվայի Կարմիր Պրեսնիայի “Կինոկենտրոնում” կայացավ Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյան եղբայրների “Ախթամար” կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որը նկարահանվել է “ԱրԱրԱտ” կոնյակի պատվերով:

“Ախթամար” ֆիլմը “Լեգենդն այսօր” շարքի առաջին ֆիլմն է:

Լյուդվիգ Շամմասյան
Լյուդվիգ Շամմասյան


“Բացի էսթետիկական առաքելությունից, նախագիծը նպատակ է հետապնդում գլոբալ առումով բարձրացնել Հայաստանի ճանաչվածությունը ոչ հայկական լսարանի մոտ”,- ցուցադրությունից հետո ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյանները ստացել են կինոգետի բակալավրի աստիճան` գերազանցությամբ ավարտելով Metropolitan University-ն: Ապա նրանք սկսել են համատեղ կարիերան` հիմնադրելով The Shammasian Brothers ընկերությունը:

Կադր “Ախթամար” ֆիլմից
Կադր “Ախթամար” ֆիլմից


“Մենք ծագումով հայ ենք եւ ազատ խոսում ենք այդ լեզվով: Ճանապարհորդությունը Հայաստան այս նախագծի շրջանակներում հատկապես հիշարժան էր, քանի որ այն մեր առաջին այցն էր նախնիների հայրենիք: Մենք մանկությունից շատ էինք լսել այս հիանալի երկրի մասին, սակայն պատմություններ լսելը եւ անմիջապես այստեղ լինելը բոլորովին տարբեր բաներ են: Հենց այդ պատճառով նկարահանումը դարձավ արտակարգ իրադարձություն”,- ասում են “Ախթամարի” ստեղծողները:

Դերասանուհի Եկատերինա Վոլկովան
Դերասանուհի Եկատերինա Վոլկովան


Ներկայացնելով ֆիլմի գաղափարը`”Перно Рикар Русь”-ի մարկետինգային տնօրեն Վադիմ Գրիգորյանն ասել է, որ նպատակը եղել է հանդիսատեսին լավագույն հայկական արժեքները, հայոց հազարամյա պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը փոխանցելը:

Կինոպրոդյուսեր Սեմ Կլեբանովը ներկացրել է իր տպավորությունները ֆիլմից. “Ֆիլմն արտահայտում է հայկական ավանդույթները, հայկական ոգին, հայկական ինքնազոհությունը եւ, իհարկե, ռոմանտիկան”:

Իրինա Խակամադան եւ բանաստեղծ Վլադիմիր Վիշնեւսկին
Իրինա Խակամադան եւ բանաստեղծ Վլադիմիր Վիշնեւսկին


Ֆիլմի հիմքում ընկած է Թամար արքայադստեր եւ հասարակ պատանու նկատմամբ նրա սիրո մասին լեգենդը: Ռեժիսոր-բեմադրիչ Շամմասյան եղբայրների մեկնաբանությամբ ժամանակակից լեգենդը պատմություն է ժամանակակից Երեւանի եւ Մոսկվայի մասին, իմաստության եւ պատանեկան խանդավառության մասին: Հին լեգենդը գլխավոր հերոսին պատմում է տաքսու ծեր վարորդը, ում դերակատարը Արմեն Ջիգարխանյանն է: Ժապավենի լեյտմոտիվը ձեւակերպում է հենց նա, ասելով` “Միշտ լսեք ձեր սրտին…”:

“Ախթամար” ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել Bravo TV էջում:

 
 
“Ախթամար” ֆիլմի պաստառը

“Ախթամար” ֆիլմի պաստառը

Լյուդվիգ Շամմասյան

Լյուդվիգ Շամմասյան

Սեմ Կլեբանով

Սեմ Կլեբանով

Դերասանուհի Եկատերինա Վոլկովան

Դերասանուհի Եկատերինա Վոլկովան

Դերասանուհի Եկատերինա Վոլկովան

Դերասանուհի Եկատերինա Վոլկովան

Կադր “Ախթամար” ֆիլմից

Կադր “Ախթամար” ֆիլմից

Հաղորդավարուհի Ելենա Իշեւեան, Գարի եւ Արման Ջիլավյանները (”Մեդիակրատ”)

Հաղորդավարուհի Ելենա Իշեւեան, Գարի եւ Արման Ջիլավյանները (”Մեդիակրատ”)

Կադր “Ախթամար” ֆիլմից

Կադր “Ախթամար” ֆիլմից

Իլյա Բեզուգլին (“Մաքսիմ” ամսագիր) եւ Իրինա Խակամադան

Իլյա Բեզուգլին (“Մաքսիմ” ամսագիր) եւ Իրինա Խակամադան

“Ախթամար” ֆիլմի պաստառը

“Ախթամար” ֆիլմի պաստառը

Իրինա Խակամադան եւ բանաստեղծ Վլադիմիր Վիշնեւսկին

Իրինա Խակամադան եւ բանաստեղծ Վլադիմիր Վիշնեւսկին

0
952 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: