19 Դեկտեմբեր 09
“Ախթամար”
Երեւանում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը
Երեւանի MEZZO Classic House Club-ում կայացավ “Ախթամար” կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ այս ֆիլմն առաջինն է “Լեգենդներ այսօր” ֆիլմաշարում, որով “ArArAt” կոնյակները նախաձեռնում են հին հայկական լեգենդների վերածնունդը:

Ցուցասրահի մուտքի մոտ, վառվող ջահը ձեռքին, հրավիրվածներին ողջունում էր “Թամար արքայադուստրը”, եւ արդեն պարզ էր, որ հյուրերին սպասում է երեւակայական ճանապարհորդություն` ժամանակի և տարածության մեջ:

Միջացառման պաշտոնական սկիզբը ազդարարվեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի ողջույնի խոսքով, ապա ներկայացվեց ֆիլմի գլխավոր դերակատար` Արմեն Ջիգարխանյանի տեսաուղերձը: Վատառողջության պատճառով անվանի դերասանը չէր կարողացել ժամանել Հայաստան:

“ArArAt”-ը իր այս նախաձեռնությամբ համախմբում է իր շուրջ տարբեր ազգությունների եւ սերունդների, հասանելի դարձնելով հին հայկական լեգենդը ժամանանակից հանդիսատեսին: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան վերջերս կայացավ նաեւ Մոսկվայում` արժանանալով հանդիսատեսի եւ քննադատների հավանությանը:
“Ախթամար” ֆիլմը կցուցադրվի Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների Ամանորյա եթերում:

Նաիրա Թովմասյանը Երեւանի կոնյակի գործարանից
Ցուցասրահի մուտքի մոտ, վառվող ջահը ձեռքին, հրավիրվածներին ողջունում էր “Թամար արքայադուստրը”, եւ արդեն պարզ էր, որ հյուրերին սպասում է երեւակայական ճանապարհորդություն` ժամանակի և տարածության մեջ:

“Ախթամար” ֆիլմի փակ ցուցադրությունը MEZZO Classic House Club-ում
Միջացառման պաշտոնական սկիզբը ազդարարվեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի ողջույնի խոսքով, ապա ներկայացվեց ֆիլմի գլխավոր դերակատար` Արմեն Ջիգարխանյանի տեսաուղերձը: Վատառողջության պատճառով անվանի դերասանը չէր կարողացել ժամանել Հայաստան:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը “Ախթամար” ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ
“ArArAt”-ը իր այս նախաձեռնությամբ համախմբում է իր շուրջ տարբեր ազգությունների եւ սերունդների, հասանելի դարձնելով հին հայկական լեգենդը ժամանանակից հանդիսատեսին: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան վերջերս կայացավ նաեւ Մոսկվայում` արժանանալով հանդիսատեսի եւ քննադատների հավանությանը:
“Ախթամար” ֆիլմը կցուցադրվի Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների Ամանորյա եթերում:
Գնահատեք նյութը
1375 Դիտում
1375 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: