×


Ալ Պաչինո

Ալ Պաչինո

Նյու-Յորքում կայացել է “Դու չգիտես Ջեքին” ֆիլմի պրեմիերան Նյու Յորքի “Ziegfeld Theatre” կինոդահլիճում կայացել է “Դու չգիտես Ջեքին” ֆիլմի պրեմիերան, որը պատմում է «Բժիշկ Մահ» մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանի մասին: Նրան մարմնավորում է համաշխարհային կինոյի գերաստղ Ալ Պաչինոն, դերերում են Սյուզան Սերենդոնը, Դեննի Հյուսթոնը եւ ուրիշներ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Կայացել է “Դու չգիտես Ջեքին” ֆիլմի պրեմիերան Ֆիլմը Օսմանյան Թուրքիայից փախած հայ էմիգրանտների ընտանիքի զավակ Ջեք Գեւորգյանի մասին է, ով իր ողջ կյանքի ընթացքում աջակցում էր էվթանազիայի օրինականացման գործընթացին եւ օգնում էր անբուժելի հիվանդ մարդկանց հեռանալ կյանքից: 1989 թ-ին նա “Մերսիթրոն” անվանումով մի դեղամիջոց էր ստեղծել, որի օգնությամբ մահացու չափաբաժին էր ներարկում անբուժելի հիվանդներին: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցի շնորհիվ կյանքից հեռացել են 130-ից ավելի անբուժելի հիվանդներ: Al Pachino & Jack Gevorgyan Երբ այդ փաստը բացահայտվեց, նրան զրկեցին բժշկական լիցենզիայից: 4 անգամ դատարանի առջեւ հայտնվելուց հետո, 1999 թ-ին նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: 2007 թ-ի հունիսի 1-ին 79-ամյա “Բժիշկ Մահին” ազատ արձակեցին` լավ պահվածքի համար: Այս տարվա սկզբին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ջեք Գեւորգյանը մտադիր է առաջին անգամ պատմական հայրենիք ժամանել, սակայն օրեր անց դրանք հերքվեցին: Աղբյուրը` Popcornnews

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին