10 Մարտ 10
“Allure Exclusive”
 
0
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են

Ամերիկյան “Allure Bridals” հարսանեկան բրենդի զգեստները հայտնվել են Երեւանում: Կանանց մեկամսյակի առթիվ մարտի 9-ին բացվեց “Allure Exclusive” խանութ-սրահը, որն ամերիկյան բրենդի հայաստանյան մասնաճյուղն է: Բացմանը ներկա էին մի շարք հայտնի դեմքեր, որոնց կգտնեք լուսանկարներում:

“Allure Exclusive”
“Allure Exclusive” ամերիկյան բրենդի հայաստանյան մասնաճյուղի բացումը Երեւանում

Խանութ-սրահի բացման կազմակերպիչները 5 աղջիկներ են` հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանը, Դինան, լատինամերիկյան պարերի բազմակի չեմպիոն Վարդուհի Ալեքսանյանը, թարգմանիչներ Արմինե Մարտիրոսյանը եւ Անի Զմբոյանը: Ընկերուհիները միավորվել են, ստեղծել իրենց ընկերությունը “Uni Staff” անվամբ, զբաղվելու են տարբեր կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ. “Սա մեր առաջին քայլն է: Սկսած անձնական երեկոներից մինչեւ մեծ շոու-բիզնեսային միջոցառումներ ենք կազմակերպելու: Ընդ որում, յուրաքանչյուրը կլինի ոչ հայկական ստանդարտ սցենարով”,- ասաց Դինան:

“Allure Exclusive”
“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը մեզ պատմեց, որ իրենց թիմը  դեռ սկզբնավորման շրջանում է. “Ամեն ինչ որոշվել է մի քանի շաբաթում. մոդելներին ընտրելը, ֆոսֆորային դիզայնը եւ հրավիրատոմսերը մեր մտահղացումն են: Մոդելների մեջ կային ոչ պրոֆեսիոնալներ, որոնց առաջին բեմելն էր: Հատուկ ստանդարտ մոդելների չենք ընտրել, որովհետեւ ցանկացած հարս նախեւառաջ մոդել չէ: Տարբեր կառուցվածքով, հասակով աղջիկներ են հագնում հարսանյաց զգեստը”:

Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանը ներկաներին պատմեց, թե ինչու է որոշել հենց այս բրենդի խանութ բացել Երեւանում. “Ես  ապրում եմ ԱՄՆ-ում, երբ նշանածիս հետ եկանք այստեղ ամուսնանալու, մեծ խնդիր էր իմ ճաշակով հարսանեկան հագուստ գտնելը: Իսկ “Allure”-ում այնքան տեսականի կար, որ ուզում էի բոլոր շորերն էլ գնել”:

Nelli Minasyan
“Allure Exclusive” Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանը

Նելլի Մինասյանի հավաստմամբ` Անդրկովկասի երկրներից միայն Հայաստանում է ներկայացված այս բրենդի մասնաճյուղը. “Փորձելու ենք այնպես անել, որ բոլոր հաճախորդներն էլ կարողանան օգտվել` գնային ու ոճային առումով: Բոլորն էլ իրենց համապատասխան մի բան կգտնեն հաստատ: Բացի վաճառքից հագուստները նաեւ վարձով կտրվեն”:

Տնօրենը նշեց, որ մինչ խանութ-սրահի բացումը իրենք ուսումնասիրել են հայաստանյան հարսանեկան շուկան. “Հայ աղջիկների մեծամասնությունն ավելի ուռուցիկ շորեր է սիրում, բայց հիմա նորաձեւ են ավելի ուղիղ ու ոչ ուռուցիկ զգեստները: Բոլոր տեսակներից էլ կունենանք: Կայքում ցուցադրված հագուստներն էլ կարող են պատվիրել, որոնք կուղարկվեն Երեւան”:

Gohar, Diana, Nelli, Varduhi, Armine, Ani
“Allure Exclusive” Խանութ-սրահի բացման կազմակերպիչները

Հարսանյաց զգեստներից բացի, սրահում կան հարսանեկան կոշիկներ, աքսեսուարներ ու պարագաներ, նաեւ երեկոյան զգեստներ:

Խանութի բացման կապակցությամբ Երեւան էր հրավիրվել նաեւ Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վիտալի Սոկոլը. “Մեր բրենդը հարսանեկան արտադրության մեջ առաջատարներից է իր յուրօրինակ դիզայնի շնորհիվ: Մեր հավաքածուները ներկայացված են աշխարհի բոլոր մասերում` Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում, Ամերիկայում, նույնիսկ Աֆրիկայում”, - ասաց հյուրը:

“Allure Exclusive”
“Allure Exclusive” սրահում կան նաեւ հարսանեկան կոշիկներ

“Wedding” հանդեսի գեղարվեստական ղեկավար, մոդելյեր Արամ Նիկոլյանը նշեց, որ մեր քաղաքում քիչ են նմանատիպ բրենդային հարսանեկան հագուստի սրահները. “Հուսով եմ` մոտ ապագայում մեր հարսիկներն ավելի նորաձեւ ու գեղեցիկ կդառնան այս բրենդի շնորհիվ”,- ասաց Արամ Նիկոլյանը:

Հյուրերի համար կազմակերպել էին զգեստների ցուցադրություն ուլտրագունային էֆեկտներով: Ներկաները դիտեցին հարսանեկան զգեստների 2010 թվականի հավաքածուն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վիտալի Սոկոլն ու Ռուբեն Ջաղինյանը

Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանն ամուսնու եւ Ռուբեն Ջաղինյանի հետ

Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանն ամուսնու եւ Ռուբեն Ջաղինյանի հետ

“Allure Exclusive”  Խանութ-սրահի բացման կազմակերպիչները

“Allure Exclusive” Խանութ-սրահի բացման կազմակերպիչները

“Allure Exclusive”  Խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” Խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

Մոդելյեր Արամ Նիկոլյանը (աջից) “Allure Exclusive” խանութ-սրահի բացմանը

Մոդելյեր Արամ Նիկոլյանը (աջից) “Allure Exclusive” խանութ-սրահի բացմանը

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive” հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում

“Allure Exclusive”  ամերիկյան բրենդի հայաստանյան մասնաճյուղի բացումը Երեւանում

“Allure Exclusive” ամերիկյան բրենդի հայաստանյան մասնաճյուղի բացումը Երեւանում

“Allure Exclusive”-ի Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վիտալի Սոկոլը

“Allure Exclusive”-ի Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վիտալի Սոկոլը

“Allure Exclusive” Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանը

“Allure Exclusive” Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանը

“Allure Exclusive” խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” խանութ-սրահի բացման հյուրը

“Allure Exclusive” սրահում կան նաեւ հարսանեկան կոշիկներ

“Allure Exclusive” սրահում կան նաեւ հարսանեկան կոշիկներ

“Allure Exclusive” խանութ-սրահի բացման հյուրերը

“Allure Exclusive”  Խանութ-սրահի բացման հյուրերը

“Allure Exclusive” սրահում կան նաեւ աքսեսուարներ ու պարագաներ

“Allure Exclusive” խանութ-սրահի բացումը հաճելի երժշտության ուղեկցությամբ

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը եւ Խանութի գործադիր տնօրեն Նելլի Մինասյանը

6718 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: