×


Անդրեյ Ռազիգրաև

Անդրեյ Ռազիգրաև

“Անկողնուց  միանգամից հեռուստաեթերում հայտնվեցի” Ներկայացնում է WOW  ամսագիրը Muz-TV-ի ամենահայտնի հաղորդավարներից Անդրեյ Ռազիգրաևն այժմ ավելի շատ զբաղված է երաժշտական հեռուստաալիքների և նախագծերի երաժշտական տնօրենի աշխատանքով: 2000-ականների սկզբին Հայաստանում ամենահայտնի աստղերից մեկը խոսում է այդ ժամանակներից  ի վեր իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, նոր ընկերուհու, հաղորդավարուհի Լերայի հետ ինտրիգների մասին ու, ամենակարևորը, վերհիշում է Հայաստանը: Andrey Razigrayev - WOW-ի այս համարի թեման fresh-ն է: Ի՞նչ fresh բան կա կյանքումդ: - Գարունն ինքնին fresh է: Մեկ-մեկ աղմկոտ գիշերներից հետո առավոտյան նայում եմ հայելու մեջ ու հասկանում, որ ես վաղուց արդեն fresh չեմ :): Իսկ fresh-ն ինձ համար թարմ քամած հյութն է, վերջին շրջանում` բանջարեղենի: Fresh-ն առողջարար է :): - Հայաստանում հայտնի դարձար Muz-TV-ի առաջին եթերներից սկսած: Այդ ժամանակահատվածից հետո շա՞տ բան է փոխվել քո կյանքում: - Ինչպիսի~ հարց  :): Առաջին հերթին շնորհակալ եմ, հաճելի է: Միայն թե եկեք չհիշենք, թե այդ առաջին եթերներից քանի տարի է անցել: Նշանակում է` այդքան մեծ եմ տարիքով: Շատ գետեր են հոսել այդ ժամանակներից, մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Ես շնորհակալության զգացումով ու ժպիտով եմ հիշում այդ հեռուստաալիքում իմ սկզբնական աշխատանքը: Muz-TV-ն յուրահատուկ մեկնարկ էր իմ կարիերայում, և այն չգնահատել ուղղակի չի լինի: Ես հասցրի այդ հեռուստաալիքում աշխատել նաև կադրից դուրս, դարձա նաև հեռուստաալիքի թոփ-մենեջերներից մեկը, իսկ ավելի ուշ` երաժշտական տնօրեն: Մեկ տարի առաջ առաջարկեցին որպես երաժշտական տնօրեն աշխատել ռուսական “Առաջին ալիք”-ին պատկանող “Կարմիր խորանարդ” ընկերությունում: Բացի դրանից այժմ հաղորդավարուհի Լերա Կուդրյավցովայի հետ TV Center հեռուստաալիքով “Մշակութային փոխանակում” նախագիծն ենք վարում: Այ այսպիսի փոփոխություններ… Andrey Raigrayev and Lera Kudryavcova - Վերջին շրջանում փոփոխել ես իմիջդ: Ոճային հեռուստահաղորդավարից վերածվել ես առնական մաչոյի: Ներաշխարհումդ է՞լ են փոփոխություններ կատարվել: - Ոչ միայն արտաքինս ու ներաշխարհս են փոփոխվել: Ամեն դեպքում ընկերուհիս կես տարի է արդեն հիացմունքի հոգեվիճակից դուրս չի գալիս: Վերջերս որոշել էի հրաժարվել այս կերպարիցս ու կրկին փոփոխվել: Պետք է տեսնեիր ընկերուհուս արձագանքը, նա կատաղության էր հասել: Կարծես` ինձ էլ է դուր գալիս նոր կերպարս: - Երբեք ամուսնացած չես եղել: Մտադի՞ր չես վերջ դնել ամուրու կյանքիդ: -  Իսկ ո՞վ է քեզ ասել, որ ամուրի եմ: Անձնագրում կնիքն իմ և իմ երկրորդ կեսի համար ոչինչ չի նշանակում: Այդ ամենը կարծրացած մտածելակերպ է: Յոթ տարվա համատեղ կյանքի փորձ ունեմ: Բաժանումից հետո երկար միայնակ մնացի, բայց երեք տարի առաջ նոր սեր ու կիրք ծնվեց: Այդ մասին մանրամասնելու ցանկություն չունեմ: Գիտե՞ս, վերջերս սկսել եմ անձնական կյանքս քննարկման չդնել. այդպես ավելի հեշտ է ապրել: Սա իմ, միայն իմ կյանքն է: Իսկ զգացմունքն ինձ համար փոքրիկ կրակ է, որը ես իմ ափերի մեջ եմ պահում-պահպանում  օտար աչքից: Արի փոխենք թեման :): Andrey Razigrayev - Մի հարց էլ ու վերջ:): Վերջրս երեկույթներին, միջոցառումներին ներկայանում ես հաղորդավարուհի Լերայի հետ: Ինչ-որ բան թաքցնո՞ւմ ես :): -  Գուցե և թաքցնում եմ :): Իսկ եթե լուրջ, ապա Լերան իմ ամենամոտ և հարազատ մարդկանցից մեկն է: Այնպես է ստացվել, որ մենք մի քանի տարի է` ընկերություն ենք անում: “Ընկերություն” բառի ամենաբարի ու անկեղծ իմաստով: Հիմա կհարցնես տղամարդու և կնոջ միջև անկեղծ ընկերության մասին :): - Չէի պատրաստվում :) : - Ամեն դեպքում պատասխանեմ: Իմ կարծիքով կա և հնարավոր է այդպիսի ընկերություն: Ասում եմ` հիմնվելով իմ կյանքի փորձի վրա: Իմ գիտակցությամբ ընկերը նա չէ, ով քեզ օգնում է դժվար պահերին, այլ նա, ով անկեղծ ու առանց նախանձի երջանկանում է քո հաղթանակներից, նա է, ում կարող ես վստահել գաղտնիքներդ և վստահ լինել, որ դրանք գաղտնիք էլ կմնան, նա է, ում վրա կարող ես հույս դնել ու դժվար պահին դիմել: Եվ այդ ամենը պետք է փոխադարձ լինի: Այդպիսի մարդիկ իմ կայնքում երեքն են, և նրանից մեկը Լերան է: Andrey Razigrayev - Երեկ տարբեր լրատվամիջոցներում քո հարցազրույցներն էի կարդում: Դրանցից մեկում ակնարկել էիր, որ հեռուստատեսությունում հայտնվել ես միանգամից անկողնուց: Կմանրամասնե՞ս: -  Դա ճշմարտություն է, և ես այն չեմ թաքցնում: Մի հիանալի երեկո, երբ արդեն քնում էի, հեռուստաալիքներից մեկի տնօրենը զանգահարեց և առաջարկեց աշխատել իրենց մոտ: Եվ այդպես միանգամից անկողնուց հայտնվեցի հեռուստաեթերում :): Այդ ժամանակ ես HIT FM ռադիոկայանում էի աշխատում: - Քեզ ավելի շատ դուր է գալիս աշխատել հեռուստատեսությունո՞ւմ, թե՞ ռադիոյում: - Ռադիոն ինձ համար անցած էտապ է: Անկասկած այն մեծ նշանակություն է ունեցել իմ կարիերայում, բայց այս փուլում չեմ պատրաստվում վերադառնալ ռադիո: Հիմա աստիճաններով վերև եմ բարձրանում: Երբ վերադառնամ ռադիո, ներքև կիջնեմ: Գուցե դա իմ բարդույթն է կամ սխալ մտածելակերպը, բայց այդպես եմ ճիշտ համարում: Andrey Razigrayev - Դատելով odnoklassniki.ru-ի քո լուսանկարներից`  հաճախ ես ճամփորդում: Չե՞ս պատրաստվում կրկին Հայաստան այցելել: - Ճանապարհորդելն իմ տարերքն է, միաժամանակ գումարներս վատնելու հիմնական աղբյուրը: Քաղաքում երկու ամսից ավել չեմ կարողանում մնալ, պետք է գոնե մի քանի օրով մի տեղ մեկնեմ: Վերջերս վերադարձել եմ Հռոմից: Այնտեղ առաջին անգամ էի: Հիացած եմ: Հայաստանը նույնպես հիանալի, գեղեցիկ ու բարի մարդկանցով լի երկիր եմ համարում: Համոզվել եմ դրանում իմ հայ ընկերների միջոցով: Բացի այդ Երևան այցելության հիշողություններն էլ են թարմ: Ութ տարի առաջ եմ վերջին անգամ ձեզ մոտ եղել: Առաջին անգամ քաղաքի կենտրոնական հրապարակում համերգ եմ վարել, իսկ երկրորդ անգամ` կորպորատիվ միջոցառում: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր: Հիշում եմ միշտ սառը Սևանա լիճը: Շատ եմ ուզում վերադառնալ: Հավանաբար շատ բան է փոխվել: “Barevdez” և “Tsnontt shnoravor” :): Սխալ չասացի, չէ՞: Andrey Razigrayev - Եթե ցանկանում էիր բարևել և շնորհավորել մեր ընթերցողների ծնունդը, ապա` ոչ :): - Այո, մինչև հիմա հիշում եմ հայերենով անգիր արած արտահայտությունները: - Ի՞նչ տեղ է քո կյանքում զբաղեցնում WOW արտահայտությունը: - Զվարճալի երեք տառ է: Երեք տառանի մեկ այլ բառ` XY*, իհարկե, ավելի հաճախ է հայտնվում վերելակներում կամ շենքերի պատերին, բայց այն պակաս էներգետիկա չունի :): WOW-ն հիացմունք, զարմանք և դրական լիցքեր է: Հենց դա էլ ցանկանում եմ ձեր ամսագրին: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին