09 Փետրվար 10
Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ
 
 
0
Ամուսնալուծություն չի՞ լինի

Ջոուլի եւ Փիթ աստղային զույգը գործ է հարուցում իրենց ամուսնալուծության մասին գրած պարբերականի դեմ:

Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը դատական գործ են հարուցել “News of the World” բրիտանական պարբերականի դեմ, որը գրել էր, թե իբր զույգը պատրաստվում է ամուսնալուծվել:

Ջոուլիի եւ Փիթի ամուսնալուծության գործով զբաղվող “Schillings” իրավաբանական գործակալության ներկայացուցիչներն ասում են, որ հոլիվուդյան հայտնի զույգը պահանջում էր հանել հոդվածը համարից եւ ներողություն հայցել ոչ հավաստի տեղեկություն տարածելու եւ անձնական կյանք ներխուժելու համար: Սակայն պարբերականը մերժեց կատարել զույգի պահանջները, եւ դերասանները, հետեւելով իրենց իրավաբանների խորհրդին, որոշեցին հայց ներկայացնել դատարան:

Angelina Jolie and Brad Pitt
Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ


Բրիտանացի իրավաբանները դեռեւս զերծ են մնում հայցի մանրամասները ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ “News of the World” պարբերականի հոդվածում գրվում էր, որ Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը այցելել են Կալիֆոռնիայում գտնվող ամուսնալուծության գործերով զբաղվող գործակալություն եւ որոշել են, թե ինչպես պետք է կիսեն իրենց ունեցվածքը եւ ով կստանձնի վեց երեխաների խնամակալությունը:

Այս հոդվածի տպագրվելուց հետո, հայտնի զույգի շրջապատից միանգամից մի քանի հոգի հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Իսկ Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց ամուսնալուծության մասին տեղեկությունը: Սակայն փետրվարի 7-ին, զույգը միասին ներկա է գտնվել Ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի խաղին եւ ամուսնալուծվող զույգի տեսք ամենեւին չի ունեցել:

 
 
Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը Սուպեր գավաթին

Անջելինա Ջոուլին եւ Բրեդ Փիթը Սուպեր գավաթին

Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Փիթի կրքոտ համբույրը Սուպեր գավաթի ժամանակ

Անջելինա Ջոուլիի եւ Բրեդ Փիթի կրքոտ համբույրը Սուպեր գավաթի ժամանակ

Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

Անջելինա Ջոուլի եւ Բրեդ Փիթ

0
2365 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: