×


Աննա Բաբայան

Աննա Բաբայան

«Բլից»-ը նոր հաղորդավարուհի ունի : ) Հայ հեռուստադիտողին վաղուց ծանոթ է «Բլից» ժամանցային ծրագիրը, որը կրկին վերադառնում է TV5 հեռուստաընկերության եթեր: Պարբերաբար հաղորդավարուհիներ «փոփոխած» «Բլից»-ն այժմ ունի նոր հաղորդավարուհի`  մոդել Աննա Բաբայանը, որի մեկնաբանությամբ էլ հնչելու են բլից-նորությունները: Anna Babayan Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ծրագրի ուղղվածությունը գրեթե նույնն է` միջազգային կինոպրեմիերաներ, շոու-բիզնեսի նորություններ, մրցանակաբաշխություններ ու զավեշտալի պատմություններ. «Ծրագրի ֆորմատը վարկանիշային է, միջազգային շոու-բիզնեսը մարդկանց հետաքրքրում է, նույնիսկ եղել են զանգեր, որ հաղորդումը նորից եթերում հայտնվի:)»: Anna Babayan Ծրագիրը եթերում է շաբաթը 3 անգամ` մոտ 20 րոպե տեւողությամբ: Աննան ասաց, որ ծրագրի ողջ տեքստն անգիր է սովորում:). «Ամեն հաղորդավարուհի ունի իր շարժուձեւը, ոճն ու խոսելաձեւը: Սիրում եմ ընթացքում իմպրովիզներ անել, ոչ թե ուղղակի անգիր ասել: Արդեն կարծիքներ լսել եմ, հիմնականում դրական արձագանքներ են , բայց դեռ ինքս ինձ կադրում չեմ հավանում»: Anna Babayan Ինֆորմացիոն-ժամանցային հաղորդաշարի պատրաստման վրա աշխատում է մոտ 6 հոգի: Նշենք, որ մեր հանդիպման օրը միանգամից մի քանի ծրագիր էր տեսագրվում, քանի որ հաղորդավարուհին 2 շաբաթով բացակայելու է Երեւանից. «Մեկնելու եմ Իսպանիա` քրոջս աջակցելու: Նա արեւելյան մոտիվներով ֆլամենկո ոճի մենապարուհի է: Բարսելոնայում ու Մայորկայում իրենց խմբով մեծ համերգներ են ունենալու»,- ասաց հաղորդավարուհին ու չբացառեց, որ մի օր էլ ինքը կտեղափոխվի Իսպանիա մշտական բնակության::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին