23 Հունվար 10
Աննա Խաչատրյանին “տարան, տարան”
Տեսահոլովակի պրեմիերա Bravo.am-ում
Աննա Խաչատրյանն երգում է, որ իրեն հոր տնից տարել են, եւ հարսանիք է լինելու: “Տարան, տարան” երգի երաժշտության հեղինակը Դավիթ Հովհաննիսյանն է, խոսքերը գրել է Սրբուհի Ստամբոլցյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Մարգարյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Վահան Մարգարյանն է:

“Տարան, տարան”-ը 6/8 է, երգչուհին ասաց, որ արդեն 7 տարի այդ ոճում երգում է: “Երբեք չեմ խուսափել այդ ոճում երգելուց: 2003 թ-ից, ինչ “Հայուհիներ” նախագիծն եղավ, 6/8 եմ երգում: Կարեւորը ճիշտ ներկայացնելն է, օպերա էլ կարող են շատ վատ երգել: Մարդ կա, շատ վատ ջազ է երգում, բայց խոսելուց ասում է` 6/8, վայ ի՞նչ եք ասում… Ես կարծում եմ` մինչ այսօր ամեն ինչ ճիշտ ու գրագետ ձեւով եմ արել: Ինձ լավ եմ զգում որակյալ երաժշտության մեջ, ոճը կապ չունի”,- ասաց Աննա Խաչատրյանը:

“Տարան, տարան”-ը Աննան ընտրել է երկու հարյուր երգից. “Երաժշտությունն էր սկզբում միայն, երբ տեքստը գրվում էր, ասացի` կրկներգը “տարան, տարան”-ով սկսի, հետո` ինչպես կուզես”:

Սա ռեժիսոր Վահան Մարգարյանի առաջին տեսահոլովակն է: “Կով կթելուց պետք է կովի բարեմասնությունները մնային ձեռքս, ասում էի, որ նկարենք ու չհավանեմ, չենք օգտագործելու, բայց ստացվեց”,- պատմեց Աննա Խաչատրյանը:

Տեսահոլովակի առաջին տարբերակը նկարահանվել է 2008 թվականին: Առաջին անգամ նյութը “վառվել է”. “Համակարգիչը փչացավ: Միակ բանը, որ մնացել է տեսահոլովակի մեջ առաջին նկարահանումից, պատին կախված նկարն է: Երկրորդ անգամ մի տարի հետո նկարահանեցինք` 2009-ի հոկտեմբերին: Թոնրի տեսարանն է շատ հետաքրքիր, կովին 40 սովխոզում էի կթում: Գլխավոր հերոսը Արսեն Գրիգորյանն է` Ասոն: Այսօր նրա ծննդյան տարեդարձն է, ի դեպ: Ինձ համար ամենակարեւոր Արսեն Գրիգորյանն է, որովհետեւ տեսահոլովակում ամուսնուս դերում է: Ես այնքան անտաղանդ կին էի, որ նրան նյարդայնացնում էի: Տեսահոլովակի համն ու hոտն է”,- ասաց երգչուհին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Աննա Խաչատրյանը “Տարան, տարան” երգի տեսահոլովակում

Արսեն Գրիգորյանը` Ասոն եւ Աննա Խաչատրյանը “Տարան, տարան” երգի տեսահոլովակում

Գնահատեք նյութը
1514 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1514 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: