08 Feb 2010
Տպել Տպել
 
Apricota

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը

Մանկական ընկերության հիմքը անկեղծությունն է

Երկու Հայկերի մանկության ընկերներ լինելու պարագայում արդյունավետ աշխատանքի պտուղները քաղողը ոչ միայն երգիչ-երգչուհիներն են, այլեւ դու` գոնե որպես նրանց երկրպագու կամ պարզապես ունկնդիր: Հայկերի` մանկության տարիների ընկերությունն արդեն տասը տարվա վաղեմություն ունի, նույնիսկ նրանց երկրպագուներն էլ նրանց տարբերակելու` Հայկ Հարությունյանին` թխահերին, «բոյով» են անվանում, մյուսին` «կյաժ-սիմպո»: Բոյովն ու կյաժը մանկական ընկերության հիմքը համարում են անկեղծությունը, միմյանց գաղտնիքներ վստահելը, սկսած գործում միմյանց աջակցելն ու առաջընթացը: Սա է նրանց ընկերության բանաձեւումը: Հարությունյանն ավարտել է Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի փողային բաժինը, իսկ «սիմպո» Հայկոն ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է: Զարմացա՞ր… Շատ իզուր:

Հայկ Հարությունյան
Ծննդյան օր, ամիս, տարի` 1987թ. հուլիսի 17
Աստղակերպը` Երկվորյակ, Ցուլ
Նախընտրած երաժշտական ոճը` էլեկտրոնային, ջազային, դասական
Թալիսմանը` չունի
Հոբբին` սպորտ, երաժշտություն, ինտերնետ
Հագուստի նախընտրած ոճը` առօրյա, ջինսային

Հայկ Հարությունյան

Հայկ Հարությունյան

Հայկ Հովհաննիսյան
Ծննդյան օր, ամիս, տարի` 1986թ. սեպտեմբերի 5` աշնանային մի պայծառ օր
Աստղակերպը` Կույս, Վագր
Երաժշտական նախընտրած ոճը` էլեկտրոնային
Թալիսման` չունի
Հոբբին` տնային կենդանիներ, գրքեր, սահադաշտ գնալ
Հագուստի նախընտրած ոճը` ջինսե հարմարավետ հագուստ

Հայկ Հովհաննիսյան

Հայկ Հովհաննիսյան

Ընկերացան, երբ…

Հայկ Հարությունյան. «Հայկի տատիկը Երեւանում արվեստի դպրոց-ստուդիա ուներ, եւ ես հաճախում էի այդ կենտրոն, ուր գործում էին նկարչության, էսթետիկայի, թատրոնի խմբակներ: Հայկն այդ ժամանակ Եգիպտոսում էր բնակվում, հետո վերադարձավ Հայաստան եւ սկսեց եւս հաճախել այդ կենտրոն, որտեղ էլ ծանոթացանք ու սկսեցինք ընկերություն անել: Չեմ հիշում, գիտեք` երբ էր, երեւի չորրորդ կամ հինգերորդ դասարանում էինք: Մեր հետաքրքրությունները համընկնում էին: Երեւի դա էր պատճառը, որ մանկությունից սկսեցինք ընկերություն անել, ու մինչ օրս էլ շարունակվում է”:

Հայկ Հովհաննիսյան. “Տասը տարի առաջ ենք ծանոթացել արվեստի խմբակում ու հենց սկզբից էլ մտերմացանք` չնայած խմբում շատ այլ երեխաներ էլ կային: Հայկը չարաճճի չէր, սիրում էր երաժշտություն, մեր հետաքրքրությունները նույնն էին, իսկ Հայկն առանձնանում էր նրանով, որ միշտ օրիգինալն էր սիրում, լավն էր տեսնում ամեն երեւույթի մեջ”:

Ի՞նչն են ամենից շատ գնահատում միմյանց մեջ

Հայկ Հարությունյան. “Ընդհանրապես փորձում եմ իմ ընկերների մեջ գտնել պոզիտիվ մարդկանց, ովքեր կարող են իմ առօրյան, կյանքը լցնել դրական հույզերով: Օգնելը, նեղության պահին հասնելը` արդեն կա ու կա, մնում է, որ քեզ շրջապատես դրական էմոցիաներով լեցուն մարդկանցով: Հայկը փոքրուց այդպիսին էր, ամենադժվար պահերին անգամ փորձում էինք դրական տրամադրվել եւ միասին հաղթահարել դժվարությունները”:

Հայկ Հովհաննիսյան. “Երեւի դժվար է լավ ընկերներ գտնելը, ավելի ճիշտ` անկեղծ մարդկանց, բայց իմ բախտը բերել է, քանի որ իմ շրջապատի մարդիկ առանձնանում են անկեղծությամբ, ընկերասիրությամբ, իսկ Հայկը անկեղծ է, ինչը շատ կարեւոր է”:

Հայկ Հարությունյան եւ Հայկ Հովհաննիսյան

Հայկ Հարությունյան եւ Հայկ Հովհաննիսյան

Ի՞նչ տեղ ունեն նրանց կյանքում ընկերները

Հայկ Հարությունյան. “Հենց բացակայում եմ երկրից, սկսում եմ կարոտել ընկերներիս, ովքեր ինձ համար առաջնային նշանակություն ունեն”:

Հայկ Հովհաննիսյան. “Բոլորն էլ ընկերների կարիք ունեն, բնականաբար, իմ ընկերները մեծ դեր են խաղում իմ կյանքում: Չեմ կարող ասել, թե միշտ ընկերներիս խորհրդով եմ շարժվում, պարզապես, եթե կարիքը կա, խոհրդակցում ենք, աջակցում միմյանց ու առաջ շարժվում”:

Գործնական վեճե՞ր…

Հայկ Հարությունյան. “Հա, առանց դրա չի լինում, մեկ-մեկ շատ ուժեղ բախումներ են լինում, մեկ-մեկ` ընդառաջում ենք, զիջում, բայց երկուսս էլ ուենենք մեր բզիկները… Յուրաքանչյուր գործում այդ վեճերն են ստիպում մեզ առաջ գնալ”:

Հայկ Հովհաննիսյան. “Բռնկվում ենք երկուսս միանգամից, զիջում ենք միանգամից, թեժ քննարկումներ են լինում, ու մի վայրկյան անց գալիս ենք այն եզրակացության, որ հիշաչար չենք: Դա շատ կարեւոր է»:

Հայկ Հարությունյան եւ Հայկ Հովհաննիսյան

Հայկ Հարությունյան եւ Հայկ Հովհաննիսյան

Վայր, որտեղ կարելի է նրանց հաճախ տեսնել

Հայկ Հարությունյան. «Աշխատանքի բերումով վերջերս հաճախակի «Բլեք Բերի» DJ սրճարանում ենք լինում, մեր ընկերների տանն ենք հյուրընկալվում, ֆիլմեր դիտում, զվարճանում: Զանգում ենք, հարցնում` ում տանն ինչ կա ուտելու, նրա տուն էլ գնում ենք (Հայկը ցույց է տալիս, որ ինքն է ավելի հաճախ լինում բոյով Հայկենց տանը – Էդ. Ամ.)»:

Ո՞վ կա ձեր սրտում

Հայկ Հարությունյան. «Կոնկրետ ինչ-որ մեկը չկա, իսկ ընդհանրապես թեկնածուներ կան: Առաջնահերթ նա պետք է լինի դրական անձնավորություն, արտաքինին անպայման ուշադրություն դարձնում եմ, պետք է լինի նաեւ կիրթ, խելացի»:
Հայկ Հովհաննիսյան. «Սպասում եմ, չնայած` կան թեկնածուներ»:

Ապագան պատկերացնում են…

Հայկ Հարությունյան. «Այս պահին դեռ երգարվեստում եմ աշխատանքս պատկերացնում, իսկ ապագայի համար որոշումներ դեռ չեմ կայացրել: Եթե այլ աշխատանք գտնեմ Հայաստանում կամ արտասահմանում, գուցե այլ գործով սկսեմ զբաղվել: Դեռ կոնկրետ ոչինչ չկա»:

Հայկ Հովհաննիսյան. «Ամեն բան կանեմ, քրտնաջան կաշխատեմ, որպեսզի ապագաս լավը լինի»:

Մարդկային հարաբերություններում կարեւորում են…

Հայկ Հարությունյան. «Վստահությունն ու էներգիան, այսինքն` հաճելի է շփվել այդպիսի մարդկանց հետ: Կես հայացքից հասկանում ես նրանց, եւ երբ ընկերներդ կողքիդ են, ավելի ազատ ու հանգիստ ես զգում քեզ”:

Հայկ Հովհաննիսյան. «Շատ կարեւոր է վստահությունն ընկերների հանդեպ, երբ գիտես, որ աջակից ունես, կարող ես վստահել ու համոզված լինել, որ սկսածդ գործում քեզ կօգնեն… Սուտ չխոսելն ու անկեղծ մարդ լինելն է կարեւոր”:

Միմյանց մաղթում են…

Հայկ Հարությունյան. “Այն ամենը, ինչ Հայկին կուրախացնի, թող այս տարի Վագրը բերի”:
Հայկ Հովհաննիսյան. “Թող շարունակի դրական մարդ մնալ”:

Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

    կարծիքներ չկան     804 Դիտումներ
Հաջորդ
“Pre&Post”

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by