08 Apr 2010
Տպել Տպել
 
Ապրիլի 7

Տոնական համերգի հատուկ հյուրը Սիրուշոն էր:)

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Արամ Խաչատրյան   համերգասրահում կայացավ տոնական ծրագիր` երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգային ծրագրի կազմակերպիչը ADC ընկերությունն էր:

Սիրուշոն տոնական համերգի հատուկ հյուրն էր

Սիրուշոն տոնական համերգի հատուկ հյուրն էր

Համերգը վարում էր երգչուհի Ջուսը, ով անընդհատ զգեստափոխվում ու հանդիսատեսին ժպիտներ էր պարգեւում: «Ինձ ասել էին` ծրագիրը վարեմ, բայց որ եկա, ասեցի` մի հատ էլ ես երգեմ»,- ասաց Ջուսն ու սկսեց ներկայացնել հաջորդ համարները. «Ով ուզում է ամուսնանալ ու մայր դառնալ, Վարդան Բադալյանից թող հույսը կտրի. օգոստոսին ամուսնացավ»: Իսկ Արշալույսին ու Նելլիին ներկայացնելուց ասաց. «Ձեր աչքի առաջ մեծացած, հալալ, տուն տանելու երեխեք են»: Ջուսը ռոմանտիկ անվանեց Տիգրան Պետրոսյանին, ով կանանց ու աղջիկներին շնորհավորեց տոնի կապակցությամբ`ասելով , որ միշտ երգել ու երգելու է նրանց համար: :)

Ռազմիկ Ամյանը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Ռազմիկ Ամյանը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Տարվա լավագույն երգչին ներկայացնելու համար Ջուսը բեմ հրավիրեց «ամենահամարձակ» հանդիսատեսին, ով հայտնեց Ռազմիկ Ամյանի անունն ու բեմը հանձնեց նրան: Ռազմիկը շնորհավորեց մայրերին ու քույրերին եւ որպես նվեր նախատեսված երկու երգերին գումարեց եւս մեկը` «Շիրազի գովքը»: Երգչին ընկերակցելու համար բեմ բարձրացան մի խումբ մանուկներ, պարեցին ու ուրախացան: Հանդիսատեսի ծափահարությունները ստիպեցին Ռազմիկ Ամյանին երգել եւս մեկ երգ, Ռազմիկն էլ ակապելա կատարեց (կրկին «Շիրազի գովքը»): :)

Համերգին ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Նառան

Համերգին ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Նառան

Գրեթե նույնը եղավ նաեւ համերգի հատուկ հյուր Սիրուշոյի պարագայում: Երգչուհուն Ջուսի հետ ներկայացրեց նրա երկրպագուհիներից մեկը: Սիրուշոն էլ կատարեց «Հավատում եմ» եւ «Քելե-Քելե» երգերը, վերջում` հանդիսատեսի հոտնկայս ծափերի ու բռավոների (Bravo.am:)) ներքո Սիրուշոն եւս ակապելա երգեց` կատարելով «Քելե-Քելե»-ից հատված: :)

Համերգը վարում էր երգչուհի Ջուսը

Համերգը վարում էր երգչուհի Ջուսը

Համերգին ելույթ ունեցան նաեւ Նառան, Գուրգեն Դաբաղյանը, Մարտին Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, Արմոն եւ «Գոլդ Սթար» պարային համույթը, երգիչները կատարեցին երկուական երգ` դրանք նվիրելով դահլիճում գտնվող կանանց ու աղջիկներին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

    1 կարծիք     6,273 Դիտումներ
Հաջորդ
Արթուր Ջանիբեկյան
1 Կարծիք
 NUN /08.04.10 | 1:42 /

Կեցցես Սիրուշո, ինչպես միշտ փայլում ես

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
Սուրեն Թադեւոսյան
Եվրոպայից Հայաստան` SLK Mersedes կաբրիալետով
կարդալ...
 
More news
 
Անաիսա
“Ինձ ասացի` պետք է իմ հայրենիքում երգեմ”
կարդալ...
Ալլա Գրիգորյան
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին
կարդալ...
“Նաիրի”
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“E.C.H.O.E.S.”
Ջազը ազգություն չի ճանաչում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
NER
 
Arzo
 
Maritza
 
raf
 
V.Grigoryan
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by