08 Ապրիլ 10
Ապրիլի 7
 
 
0
Տոնական համերգի հատուկ հյուրը Սիրուշոն էր:)

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Արամ Խաչատրյան   համերգասրահում կայացավ տոնական ծրագիր` երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգային ծրագրի կազմակերպիչը ADC ընկերությունն էր:

Sirusho
Սիրուշոն տոնական համերգի հատուկ հյուրն էր


Համերգը վարում էր երգչուհի Ջուսը, ով անընդհատ զգեստափոխվում ու հանդիսատեսին ժպիտներ էր պարգեւում: «Ինձ ասել էին` ծրագիրը վարեմ, բայց որ եկա, ասեցի` մի հատ էլ ես երգեմ»,- ասաց Ջուսն ու սկսեց ներկայացնել հաջորդ համարները. «Ով ուզում է ամուսնանալ ու մայր դառնալ, Վարդան Բադալյանից թող հույսը կտրի. օգոստոսին ամուսնացավ»: Իսկ Արշալույսին ու Նելլիին ներկայացնելուց ասաց. «Ձեր աչքի առաջ մեծացած, հալալ, տուն տանելու երեխեք են»: Ջուսը ռոմանտիկ անվանեց Տիգրան Պետրոսյանին, ով կանանց ու աղջիկներին շնորհավորեց տոնի կապակցությամբ`ասելով , որ միշտ երգել ու երգելու է նրանց համար: :)

Razmik Amyan
Ռազմիկ Ամյանը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին


Տարվա լավագույն երգչին ներկայացնելու համար Ջուսը բեմ հրավիրեց «ամենահամարձակ» հանդիսատեսին, ով հայտնեց Ռազմիկ Ամյանի անունն ու բեմը հանձնեց նրան: Ռազմիկը շնորհավորեց մայրերին ու քույրերին եւ որպես նվեր նախատեսված երկու երգերին գումարեց եւս մեկը` «Շիրազի գովքը»: Երգչին ընկերակցելու համար բեմ բարձրացան մի խումբ մանուկներ, պարեցին ու ուրախացան: Հանդիսատեսի ծափահարությունները ստիպեցին Ռազմիկ Ամյանին երգել եւս մեկ երգ, Ռազմիկն էլ ակապելա կատարեց (կրկին «Շիրազի գովքը»): :)

Nara
Համերգին ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Նառան


Գրեթե նույնը եղավ նաեւ համերգի հատուկ հյուր Սիրուշոյի պարագայում: Երգչուհուն Ջուսի հետ ներկայացրեց նրա երկրպագուհիներից մեկը: Սիրուշոն էլ կատարեց «Հավատում եմ» եւ «Քելե-Քելե» երգերը, վերջում` հանդիսատեսի հոտնկայս ծափերի ու բռավոների (Bravo.am:)) ներքո Սիրուշոն եւս ակապելա երգեց` կատարելով «Քելե-Քելե»-ից հատված: :)

Juice
Համերգը վարում էր երգչուհի Ջուսը


Համերգին ելույթ ունեցան նաեւ Նառան, Գուրգեն Դաբաղյանը, Մարտին Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, Արմոն եւ «Գոլդ Սթար» պարային համույթը, երգիչները կատարեցին երկուական երգ` դրանք նվիրելով դահլիճում գտնվող կանանց ու աղջիկներին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/




 
 
Արմոն Արամ Խաչատրյան համերգասրահում

Արմոն Արամ Խաչատրյան համերգասրահում

Սիրուշոն կատարեց «Հավատում եմ» եւ «Քելե-Քելե» երգերը

Սիրուշոն կատարեց «Հավատում եմ» եւ «Քելե-Քելե» երգերը

Երգչուհի Սիրուշոն Արամ Խաչատրյան համերգասրահում

Երգչուհի Սիրուշոն Արամ Խաչատրյան համերգասրահում

Սիրուշոն Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Սիրուշոն Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Համերգին ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Նառան

Համերգին ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Նառան

Համերգը վարում էր երգչուհի Ջուսը

Համերգը վարում էր երգչուհի Ջուսը

Երգիչ Սարգիս Ավետիսյանը

Երգիչ Սարգիս Ավետիսյանը

Սարգիս Ավետիսյանը եւս երկու գեղեցիկ երգ նվիրեց կանաց ու աղջիկներին

Սարգիս Ավետիսյանը եւս երկու գեղեցիկ երգ նվիրեց կանաց ու աղջիկներին

Ռազմիկ Ամյանն իր «Շիրազի գովքը» երգով

Ռազմիկ Ամյանն իր «Շիրազի գովքը» երգով

Ռազմիկ Ամյանը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Ռազմիկ Ամյանը Մայրությանն ու գեղեցկությանը նվիրված տոնական համերգին

Տիգրան Պետրոսյանը տոնական համերգին

Տիգրան Պետրոսյանը տոնական համերգին

Սիրուշոն տոնական համերգի հատուկ հյուրն էր

Սիրուշոն տոնական համերգի հատուկ հյուրն էր

0
8722 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: