×


Aqua Land

Aqua Land

Սպորտը զվարճանքի հետ համատեղելու նոր համալիր Այսուհետ ընտանիքով ակտիվ հանգիստ անցկացրեք նաեւ “Aqua Land”-ում:):  Մարզա-զվարճանքային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 11-ին էր. կարմիր ժապավենն արդեն կտրվել է, կենտրոնը փնտրեք Մոլդովական 27/1 հասցեում: “Aqua Land” Համալիրը բազմաթիվ ծառայություններ է առաջարկում: “Ընտանեկան հանգստի համար է: Ռեստորաններ ունենք, սաունա, բացօթյա սրճարան, ֆուտբոլի դաշտ, ուր կարող եք կորպորատիվ մրցումներ անցկացնել: Մեծահասակների եւ երեխաների համար նախատեսված 25 մետր երկարությամբ լողավազանը նաեւ հիանալի վայր է ջրային աէրոբիկայով զբաղվելու համար: Լողավազանի տարածքում բար է գործում, ուր կարող եք վայելել զովացուցիչ ըմպելիքներ եւ կոկտեյլներ”,- Bravo.am-ին ասաց ակումբի մենեջեր Գրիգոր Գրիգորյանը: Arsen Grigoryan & Nazeni Hovhannisyan Սպորտն ու զվարճանքը համատեղելու համար նախատեսված նորաբաց համալիրում գիշերել չեք կարող:): “Հյուրանոցային պայմաններ չկան, որովհետեւ, շեշտեմ, այստեղ ընտանեկան հանգիստ են անցկացնելու. երեխաները եւս կգտնեն իրենց սիրելի զբաղմունքները”,- նշեց “Aqua Land”-ի մենեջերը: Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրեց, որ շուտով ակումբի անդամներին անակնկալներ են մատուցվելու. “Յուրաքանչյուր ամիս նոր ծառայություն կներմուծենք` ֆիտնես-ակումբ, պարասրահ, հռոմեական բաղնիք…”: “Aqua Land” “Aqua Land”-ի բացման կապակցությամբ կազմակերպված տոնական երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Արսեն Գրիգորյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Լիլիթ Հովհաննիսյանը, Նառան, Հայկոն, Էրիկը: Էլ ի՞նչ բացում առանց հրավառության: Խնջույքի տորթը եւս հյուրերին շատ էր դուր եկել:): “Aqua Land”-ի տնօրինությունը նշում է, որ կենտրոնը մատչելի կլինի միջին եւ միջինից բարձր ֆինանսական կարողություններ ունեցող անձանց համար: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW