27 Նոյեմբեր 09
Արա Գեւորգյան
 
0
Տարվա ամենահամերաշխ մարդը

Խաղաղություն քարոզող երաժիշտ Արա Գեւորգյանը “Համերաշխություն” շարժման կողմից արժանացել է “Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսին: Երաժիշտը 2009 թվականին թողարկել է “Սիրեցեք զմիմյանս” կոչվող DVD-ն, պատրաստվում է նույն խորագրով համերգային ծրագրի:

“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը
“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը

“Սիրեցեք զմիմյանս” կոչվող դիսկում մեջ նվագում են 14 ազգությունների երաժիշտներ` ամեն մեկն իր ազգային գործիքով: Նույն անվանմամբ երգ էլ ունեմ, որ էլի երգում են տարբեր ազգության երգիչներ: Արդեն շվեդերեն, անգլերեն, ֆիներեն, հայերեն եւ արաբերեն ձայնագրույթունները պատրաստ են: Հայերեն երգում են մեր բոլոր երգիչները: Բոլորս միասին խաղաղություն ենք քարոզում”,- այսօր “Տեսակետ” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Գեւորգյանը:

Նա հանդես է եկել Իսրայելի եւ Պաղեստինի սահմանին համերգ տալու առաջարկով: “Այդ մի օրը իրար չեն սպանի: Մենք խաղաղություն ենք սիրում: Մարդ չկա, որ խաղաղությունը չգնահատի, այն մեզ համար շատ թանկ արժեք ունի”,- ասաց Արա Գեւորգյանը:

“Վերջին համերգս Սիրիայում է տեղի ունեցել` Հալեպի պատմական ամրոցներից մեկում: “Ադանա” ստեղծագործությունը կատարեցինք: Շնորհակալություն հայտնեցի նրանց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին Սիրիայում օթեւան տալու համար: Ասացին, որ ես առաջին հայն եմ, ով շնորհակալություն է հայտնում”,- նշում է երաժիշտը:

Արա Գեւորգյանի նախագծերում թուրք եւ ադրբեջանցի երաժիշտներ չկան: “Թուրքիայում խաղաղության համերգ չեմ տա, դեռ ժամանակը չի, ես նրանցից ուզելու բան ունեմ”,- ասաց երաժիշտը:

“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը
“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը

2010 թվականին Արա Գեւորգյանը ռուսական “Ֆավորիտ” ընկերության աջակցությամբ “Սիրեցեք զմիմյանս” խորագրով 30 համերգ է տալու, որոնց ընթացքում իր խաղաղության կոչին միացած գործիչների ուղերձներն են ընթերցվելու: “Խաղաղության տուրնեն կավարտենք Հայաստանում, գուցե հենց Շուշիում: Մենք խաղաղություն ենք ցանկանում, զավթիչներ չենք, ազատագրողներ ենք”,- նշեց Արա Գեւորգյանը:

Ի դեպ, “Սիրեցեք զմիմյանս” DVD-ի շապիկին տարբեր երկրների այբուբեններն են զետեղված: Այդ պատկերով շապիկներ էլ են արտադրվել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

“Տեսակետ” ակումբի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը

“Տեսակետ” ակումբի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը

Արա Գեւորգյանը եւ “Տեսակետ” ակումբի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը

Արա Գեւորգյանը եւ “Տեսակետ” ակումբի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը

“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը

“Տարվա ամենահամերաշխ մարդ” տիտղոսակիր Արա Գեւորգյանը

0
817 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: