09 Ապրիլ 10
Արամե
 
 
0
“Ո՞նց անեմ”-ի նկարահանումները` Bravo.am-ում

Արամեն գնաց Երեւանից, եկավ, հիմա նորից է մեկնելու, բայց ժամանակ է գտել` նոր տեսահոլովակ նկարահանելու: Հեղինակային երգ է. “Ո՞նց անեմ”-ի խոսքերն ու երաժշտությունը Արամեն է գրել: Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներում երգչին նվագախմբի հետ բեռնատար մեքենայի վրա երգելիս եք տեսե՞լ: Ուրեմն նոր տեսահոլովակի նկարահանումների մասնակիցն եք:):

Arame
Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին


“Աշխույժ, պարային, լավ տրամադրություն հաղորդող 6/8 է: Պետք է աղջիկն ինձ ասի` ոնց անեմ. այդպես եմ երգում: Երկար ժամանակ է` տեսահոլովակ չէի նկարահանել: Իմ երկրպագուներն ու հանդիսատեսը երեւի թե կարոտել են:): Պետք է նրանց ու ինձ ինչ-որ բանով ուրախացնեմ”,- ասաց երգիչը:

“Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակը Միհրան Ստեփանյանն է նկարահանում: Ռեժիսորը մինչ այս Արամեի հետ աշխատել է այլ կարգավիճակում: “Տեսահոլովակներիս գրեթե 90 տոկոսի օպերատորն է եղել, այս անգամ ռեժիսորն է: Սյոմա Կոդաբաշյանը (Արամեի գրեթե բոլոր տեսահոլովակների ռեժիսորը) չպետք է խանդի, որովհետեւ պրոֆեսիոնալ է, նման բան չկա մեր մեջ:)”,- նշեց Արամեն:

Arame
Արամեն աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել


Երգիչը սիրում է նկարահանումների ընթացքը: Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ Արամեի կենդանի նվագակցությունն ապահովող երաժիշտները. “Մենահամերգիս, բենեֆիսին, բոլոր համերգներին միասին ենք: Ինձ շատ հարազատ, մտերիմ, պրոֆեսիոնալ տղաներ են”:

Արամեն նշեց, որ աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել: “Այս մեկը տարբերվում է նրանով, որ նման ֆորմատում դեռ հանդես չեմ եկել: Երաժիշտների ներկայության պահը առաջին հերթին իմ ցանկությունն էր, նկարահանման այս ինտերիերը` եւս: Արդյունքը ամբողջովին չեմ պատկերացնում, բայց կարծում եմ` լավ կստացվի”,- ասաց նա:

Arame
Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները


Երգչի համար նոր տեսահոլովակի ամենահետաքրքիր մասը բեռնատար մեքենայով, բարձր երաժշտությամբ քաղաքի կենտրոնում շրջելու պահն է. “Երաժիշտների հետ տեղավորվելու ենք մեքենայի վրա: Ես երգելու եմ, ու այդ ամենը նկարահանվելու է: Կուրախացնենք մեր քաղաքացիներին կամ, հակառակը, կանհանգստացնենք:)”:

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն էլ է Արամեի գաղափարը. “Շատ շուտվանից էի ցանկանում նման բան անել, հարմար թեմա չէր ստացվում: Առաջին հերթին մեր սիրած գործով ենք զբաղվում, ժողովրդի համար ենք երգում, հաճելի ու հետաքրքիր կլինի, որ տեսնեն` այդ ամենը ոնց է տեղի ունենում”:

Arame
Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն Արամեի գաղափարն էր


“Կաշխատեմ տեսադաշտից չկորել”. Արամե

Արամեն Երեւանից մենահամերգներով էր գնացել: Հանդես է եկել եվրոպական մի շարք քաղաքներում, Բեյրութում, հիմա էլ մինչեւ հուլիս երկու մենահամերգով մեկնելու է Սիրիա: “Լոնդոնից, Իսպանիայից, Գերմանիայից, Հունաստանից հրավերներ ունեմ: Կարծում եմ` Երեւանում հաճախ չեմ լինի այս տարի, բայց կաշխատեմ տեսադաշտից չկորել”,- ասաց երգիչը:

Arame
Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին


Արամեի նոր CD-ին շուտ չսպասեք: “Ձայնասկավառակ խոսք եմ տալիս, այսինքն` խոսք չեմ տալիս:)… Չգիտեմ` այս տարի կլինի, թե ոչ: Զբաղվածության պատճառով դանդաղ են ընթանում գործերը, բայց ամեն ինչ կանեմ, որ գոնե այս տարվա վերջ գեղեցիկ երգերով գեղեցիկ ձայնասկավառակ մատուցեմ հանդիսատեսին”,- նշեց նա:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Սիրված երգիչ Արամեն

Սիրված երգիչ Արամեն

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամե. “Երեւանում հաճախ չեմ լինի այս տարի, բայց կաշխատեմ տեսադաշտից չկորել”

Արամե. “Երեւանում հաճախ չեմ լինի այս տարի, բայց կաշխատեմ տեսադաշտից չկորել”

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն էլ է Արամեի գաղափարը

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն էլ է Արամեի գաղափարը

Արամեն Երեւանից մենահամերգներով էր գնացել

Արամեն Երեւանից մենահամերգներով էր գնացել

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Երգիչը մինչեւ հուլիս երկու մենահամերգով մեկնելու է Սիրիա

Երգիչը մինչեւ հուլիս երկու մենահամերգով մեկնելու է Սիրիա

Երգչի համար նոր տեսահոլովակի ամենահետաքրքիր մասը բեռնատար մեքենայով, բարձր երաժշտությամբ քաղաքի կենտրոնում շրջելու պահն է

Երգչի համար նոր տեսահոլովակի ամենահետաքրքիր մասը բեռնատար մեքենայով, բարձր երաժշտությամբ քաղաքի կենտրոնում շրջելու պահն է

“Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակը նկարահանող խումբը

“Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակը նկարահանող խումբը

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն Արամեի գաղափարն էր

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն Արամեի գաղափարն էր

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Սիրված երգիչ Արամեն

Սիրված երգիչ Արամեն

Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Նկարահանման ինտերիերը Արամեի ցանկությունն էր

Նկարահանման ինտերիերը Արամեի ցանկությունն էր

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արտավազդ Ամիրյանն ու տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանը

Արտավազդ Ամիրյանն ու տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանը

Արամեն աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել

Արամեն աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել

Երգիչը սիրում է նկարահանումների ընթացքը

Երգիչը սիրում է նկարահանումների ընթացքը

Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Արամեն իր նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

Երգիչ Արամեն

Երգիչ Արամեն

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամեն “Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Արամեի նոր` “Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Երգիչ Արամեն ու Արտավազդ Ամիրյանը

Երգիչ Արամեն ու Արտավազդ Ամիրյանը

0
4243 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: