06 Հոկտեմբեր 09
Արամեի առաջին մենահամերգը
 
 
0
Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը հոկտեմբերի 10-ին կայանալիք համերգի նախօրեին

Արամեն իր “կյանքի 27-րդ ԱՌԱՎՈՏԸ”` ծնունդը, երկրպագուների հետ է նշելու: Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչի առաջին մենահամերգը:

- Մի տարի առաջ ասել ես, որ հաջողությանդ ժամին 5 է պակաս: Առաջին մենահամերգ... աստեղային ժա՞մդ  է :

- Չէի կարծում, որ այդքան դժվար կլինի կռահելը` երբ է հաջողությանդ ժամը: Բայց առաջին մենահամերգն արդեն հաջողության կնիք է: Հիմա իմ հաջողության ժամին 4 օր է  պակաս (ժպտում է):

- Ո՞ւմ մտահղացումն է մենահամերգը կոչել “Իմ կյանքի 27-րդ ԱՌԱՎՈՏԸ”:

- Դա ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի իդեան է: Այն ինձ շատ դուր եկավ: Ամեն ինչ փորձում ենք հետաքրքիր, գեղեցիկ եւ հաճելի ձեւով մատուցել:

- Ինչպիսի՞ շոու է լինելու մենահամերգիդ:

- Մեծ շոու-ծրագիր ենք պատրաստել: Նոն-ստոպ համերգ` 2 ժամ եւ ավել տեւողությամբ, պրեմիերաներ, դուետներ Անի Ամիրյանի, Հայկոյի, Նունե Եսայանի հետ: Կենդանի նվագակցության մասին խոսել պետք  էլ չի.  դա պարտադիր է:  Հանրապետության լավագույն երաժիշտներից  բաղկացած նվագախումբ է լինելու, պարային կատարումներ: Լուսային շքեղ շոու:  Եվ հրավառություն հենց համալիրի ներսում: Անեն ինչ չպատմեմ, որ անակնկալ լինի: Մաքսիմալ ներկայանալի եմ լինելու, պարային շարժումներ եւ այլն, եւ այլն: Կերպարներիս վրա էլ ենք աշխատում,  որ ոչ միայն գեղեցիկ դիտվի, այլեւ ինձ հարմար լինի: Օրական 8-9 ժամ պարապում եմ, վիտամիններ եմ ընդունում, որ դիմանամ:

Արամե
Արամե


- Ի դեպ, բոլորը Սվառովսկու քարերով խոսափողիդ մասին են խոսում:

- Խոսափողը չենք առել ինչ-որ մեկին զարմացնելու համար. կերպարին համահունչ է: Աֆիշայից բացի դա նաեւ իմ վերջին “Մի քիչ սեր” ձայնասկավառակի համար է արվել, որ համերգային վիճակ մատուցենք:

“Հիմա սեր չունեմ”. Արամե

- Ինչո՞ւ “Մի քիչ սեր”: Մի քիչը քեզ բավարա՞ր է:

- Եթե հագենում ես այդ սիրով, նշանակում է` բավարար է: Ամեն ինչ կյանքում մի քիչ է,  ու ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Հիմա ոչ մի չափի սեր չունեմ, բայց անպայման կունենամ:

- Ի՞նչ նվեր ես սպասում ծննդյանդ տարեդարձին:

- Մենահամերգով ես ավելի շատ ինձ եմ նվեր անում: Հանդիսատեսն է իմ նվերը:

P.S. Ի դեպ, տորթ էլ է լինելու, բայց ինչ մեծության, գաղտնիք է:
 
 
0
3250 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: