×


«Արարատից Սիոն»

«Արարատից Սիոն»

Առաջին հաղթանակը «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը տոնեց իր առաջին հաղթանակը միջազգային էկրաններում: Մայիսի 17-ին Swansea Bay Film Festival կինոփառատոնը (Ուելս, Միացյալ Թագավորություն) հայտարարեց եզրափակչի արդյունքները. «Արարատից Սիոն»-ին շնորհվեց «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Ֆիլմի սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ստանում է «Արարատից Սիոն»-ի առաջին մրցանակը Ֆիլմը եզրափակիչ էր դուրս եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների արտադրած ֆիլմերի հետ միասին: Այս պահին ֆիլմի հեղինակները մեկնել են Լոնդոն, որտեղ մայիսի 19-ին տեղի կունենա «Արարատից Սիոն»-ի ցուցադրությունը հայ համայնքի ներկայացուցիչների համար: Մայիսի 19-ին տեղի կունենա «Արարատից Սիոն»-ի ցուցադրությունը հայ համայնքի ներկայացուցիչների համար Հուսանք, որ «Արարատից Սիոնը» կշարունակի իր հաղթարշավը մյուս յոթ միջազգային կինոփառատոններում, որոնցում դուրս է եկել եզրափակիչ փուլ: Կինոփառատոնների ցանկը ներկայացված է http://www.fromararattozion.com/en/Screenings.htm կայքէջում: “Արարատից Սիոն” ֆիլմի սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Swansea Bay Film Festival-ը նպատակ ունի աջակցել անկախ եւ փորձարարական կինոարտադրողներին` տրամադրելով համաշխարհային ամենալայն բեմերը: Հիշեցնենք, որ «Արարատից Սիոն» ֆիլմի ցուցադրությունը շարունակվում է «Մոսկվա» կինոթատրոնում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW