10 Հոկտեմբեր 09
Արդաղիոն
 
 
0
Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը Մնջախաղի թատրոնում պրեմիերայի նախօրեին

Հոկտեմբերի 15-ից 17-ը Երեւանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա “Արդաղիոն” ներկայացման պրեմիերայով: Ներկայացումները տեղի կունենան Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Այս տարի լրացել է Մնջախաղի թատրոնի 35 ամյակը:

Սբ. Արդաղիոնի մարտիրոսությունը ըստ հայկական Հայսմավուրքի բեմադրել է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Սսենարի հեղինակներն են Ժիրայր Դադասյանը եւ Նաիրա Եդիգարյանը:

- Պրն Դադասյան, Bravo.am-ը շնորհավորում է Մնջախաղի թատրոնի 35-րդ հոբելյանի կապակցությամբ: “Արդաղիոնը” հոբելյանական պրեմիերա է:

- Հոբելյանական է նաեւ, այն պատճառով, որ իմ 7-րդ բեմադրությունն է: Հայկական այբուբենում “Է” տառը 7-րդն է: Մեր եկեղեցին 7 խորհուրդ ունի, եւ պատահական չէ, որ “Արդաղիոնը” համընկավ 7-ի հետ: Թեման հայտնի է հոգեւոր գրականության մեջ: Ներկայացումը Սբ. Արդաղիոնի մասին է, ով ողբերգական իրավիճակներում մարտիրոսացավ: Դեպքերը տեղի են ունենում 4-րդ դարի սկզբին, երբ Հռոմեական կայսրությունը պայքարում էր քրիստոնեության տարածման դեմ: Կայսրը միմերի թափառական թատերախմբեր էր ստեղծում, որոնք հակաքրիստոնեական ներկայացումներ էին ցուցադրում` ծաղրում էին Հիսուսի կերպարը, ավետարանը: Արդաղիոնը նման թատերախմբում էր: Հերթական ներկայացման ժամանակ Հիսուսի չարչարանքները ներկայացնելիս նրա վրա երկնային լույս է իջնում, եւ Արդաղիոնը դարձի է գալիս: Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա իրապես խաչում են նրան:

Դրվագ Արդաղիոն ներկայացումից
Դրվագ Արդաղիոն ներկայացումից


- Ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:

- Նախ եւ առաջ Արդաղիոնն էլ մեզ նման միմ էր: Թեեւ, այն ժամանակ ժանրում խոսքն օգտագործվում էր: Բայց խնդիրը շատ ավելի խորն է` դերասանի երկփեղկումը: Այն հաճախ ողբերգական ավարտ է ունենում: Տարածված կարծիք կա, որ կոմեդիանտները աշխարհի ամենատխուր, մենակ եւ ինքնամփոփ մարդիկ են: Դերասանը իր մեջ կրում եւ ներկայացնում է մի մեծ հորինված սուտ: Դա հակասում է Ավետարանի ճշմարտությանը` կեղծել չի կարելի: Եվ դերասանը ներքին ողբերգություն է ապրում: Ինձ հետաքրքիր էր ողբերգությունը վերցնել որպես նյութ եւ աշխատել: Առաջին անգամ նյութին ծանոթացել եմ 15 տարի առաջ: Գաղափարները ապրում են քո մեջ եւ ծնվում, երբ հնարավորություն է ստեղծվում: Բեմադրության վրա 4 ու կես ամիս ծախսեցինք: Ամեն ինչ 4-րդ դարի թատերախմբին համապատասխան է. դեկորներ չկան, միայն ռեկվիզիտներ են: Կլինեն Ֆոկուսներ, կրկես, դիմակներ..:

- Ինչո՞ւ է այսօր բեմադրվում:

- Այն, ինչ որ տեղի է ունենում բեմադրության ընթացքում, շատ նման է այսօրվա կենցաղավարությանը մեր երկրում: Ներկայացման մեջ կա ե´ւ խաղ, ե´ւ կոմիզմ, ե´ւ սուտ. ամեն ինչ հիմնված է ստի վրա, իսկ կանգ առնելու ցանկություն չկա: Սա կոչ է, որպեսզի մարդիկ մի պահ կանգ առնեն, ինքնահայեցողության մեջ տեսնեն` որտեղ են գտնվում: Չկան լավ եւ վատ մարդիկ, բոլորն էլ խորը հոգի ունեն եւ բազում թաքնված հնարավորություններ: Թատրոնն էլ բացահայտում է այդ ամենը, հնարավորություն է ստեղծում, որ մարդը ինքն իրեն բացահայտի:
Ի դեպ, Ժիրայր Դադասյանը նշեց, որ ներկայացման մեջ ընդգրկված են Մնջախաղի թատրոնի լավագույն դերասանները: Արդաղիոնի դերակատարը Հակոբ Չոբանյանն է: Վհուկը Ռուզան Հակոբյանն է, վհուկի դուստրը` Զարուհի Անտոնյանը: Դերասանի եւ դերասանուհու կերպարով են Հայկ Զորիկյանն ու Նաիրա Եդիգարյանը, կույսի դերում` Մարգարիտա Առաքելյան: Բեմադրող-նկարիչ` Անուշ Ստեփանյան, զգեստները` Լիլիթ Ստեփանյանի, իսկ երաժշտական ձեւավորումը կատարել է Լեւոն Դադասյանը:

Դրվագ Արդաղիոն ներկայացումից
Դրվագ Արդաղիոն ներկայացումից


- Հոբելյանական տարում սեփական տարածք ունենալու առումով ի՞նչ հեռանկարներ կան:

- Մենք միակ պետական թատրոնն ենք, որ սեփական տարածքը չունենք: Երբ շենք ես ասում, վախենում են: Խոսքը փոքրիկ, 150 նստատեղ ունեցող դահլիճով, ոչ շատ մեծ բեմով տարածքի մասին է: Հնարավոր չէ այս պայմաններում երկար աշխատել: Տարածքը պետք է, որ ժանրը զարգացում ապրի, տարբեր ուղղություններ ծնվեն:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան

 
 
Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

Դրվագ Արդաղիոն ներկայացումից

0
937 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: