Art,
19 Սեպտեմբեր 09
Արեւ Պետրոսյան
 
 
0
“Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որը իմ հոգու արտացոլման աշխարհն է` իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը…”

Սեպտեմբերի 18-ին Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ նկարիչ եւ դիզայներ Արեւ Պետրոսյանի “Արտացոլանք/Ներթափանցում” կատալոգի շնորհանդեսը եւ ֆիլմի դիտումը:

Արեւ Պետրոսյանը ներկայացնում է իր կատալոգը
Արեւ Պետրոսյանը ներկայացնում է իր կատալոգը


Արեւ Պետրոսյանը ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով եւ արծաթով: “Այս մոտեցումը նոր ուղղություն է արվեստում: Արվեստն է իմ կյանքը, գեղեցկությունը` սերս, եւ փորձում եմ տանել առաքելությունս մինչեւ վերջ: Ապրեցի, ապրեցի որպես նկարչուհի դիզայներ, հասկացա, որ կարոտախտի մեջ եմ առանց նկարչության: 2005 թվականին փորձեցի խոսքս ասել Եղեռնի 90-ամյակին նվիրված իմ առաջին լուրջ ցուցահանդեսով` “Ծաղիկներս նահատակաց” : Անցյալ տարի անհատական ցուցահանդեսով սերս նվիրեցի Երեւանին` “Իմ ոսկե քաղաք”: Ներկայացրի իմ Երեւանը, իմ երեւանցիներին”,- ասաց Արեւ Պետրոսյանը:

Կատալոգում Արեւի 4 տարիների ստեղծագործություններն են: Ֆիլմը պատմում է նկարչուհու եւ նրա արվեստի մասին: Ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է:

Արեւ Պետրոսյանը թեժացնում է որդան կարմիրը

“Շնորհանդեսի համար Կամերային թատրոնը պատահական չի ընտրվել: 30 տարի առաջ քանդակագործ Բենիկ Պետրոսյանը` Արեւի հայրն է ձեւավորել թատրոնը: Շքամուտքի նրա ստեղծած դիմակը դարձել է մեր թատրոնի այցեքարտը”,- ասաց Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանը:

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանի հետ
Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանի հետ


“Սիրելի արեւիկասեր հասարակություն, Արեւիկը արեւ, ջերմություն է փոխանցում իր գործերով բոլորիս: Այսօր լույսի նման ճառագում է Արեւը, խտացնում մեր հոգու լույսը, թեժացնում որդան կարմիրը”,- ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արեւ Պետրոսյանի ստեղծած մետաղյա տերեւը, որը կյանքի հարատեւությունը խորհրդանշող ծառի մի մասնիկն է, աճուրդի ժամանակ վաճառվել է 27 000 ԱՄՆ դոլարով, իսկ գնորդը Սաուդյան Արաբիայից ժամանած գործարար Հովիկ Քյուրքչյանն է: Արեւը նրան կատալոգի 0000 տարբերակը նվիրեց ապակե պատյանի մեջ:

“Արեւիկի արվեստը արեւ է”,- ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


“Պայծառ, լուսեղ, հարուստ գունախաղով, անսահման ազատ ու տարածական, անսովոր ներքին ջերմությամբ ու զգացմունքայնությամբ լի, երբեմն հախուռն, երբեմն խորհրդավոր ու անմեկնելի, ու եթե անգամ մռայլ, ապա խորքում միշտ լույսի եւ արարումի ապասումով”,- այսպիսին են արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանի տպավորությունները նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի ստեղծագործությունները դիտելիս:

Արեւ Պետրոսյանի նվերը հյուրերին
Արեւ Պետրոսյանի նվերը հյուրերին


“Ինձ շատ են սիրում, որովհետեւ ես եմ բոլորին շատ սիրում”. Արեւ Պետրոսյան

Նկարչուհուն գույն, թափանցիկություն, զգացմունքներ են պետք ստեղծագործելու համար: Նա ձեւավորել է հեռուստատեսային հաղորդումներ եւ լրատվական ծրագրեր, “Արահետ” գեղարվեստական ֆիլմի նկարիչն է:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

 
 
Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանի հետ

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանի հետ

Արեւի ֆիլմի ռեժոսոր Հրանտ Մովսիսյանը եւ "արեւիկասեր" Մերի Հարությունյանը

Արեւի ֆիլմի ռեժոսոր Հրանտ Մովսիսյանը եւ "արեւիկասեր" Մերի Հարությունյանը

Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Հրանուշ Հակոբյան. "Արեւ Պետրոսյանը թեժացնում է որդան կարմիրը"

Հրանուշ Հակոբյան. "Արեւ Պետրոսյանը թեժացնում է որդան կարմիրը"

Դավիթ Հարությունյանը եւ Արեւ Պետրոսյանի մայրը` Ալիս Ադամյան

Դավիթ Հարությունյանը եւ Արեւ Պետրոսյանի մայրը` Ալիս Ադամյան

Արեւը բոլորի ուշադրության կենտրոնում է

Արեւը բոլորի ուշադրության կենտրոնում է

Արեւ Պետրոսյան

Արեւ Պետրոսյան

Արեւ Պետրոսյանը նվիրում է կատալոգը հյուրերին

Արեւ Պետրոսյանը նվիրում է կատալոգը հյուրերին

Արեւին շնորհավորում է նաեւ Արա Աղամյանը (3ADA Studio)

Արեւին շնորհավորում է նաեւ Արա Աղամյանը (3ADA Studio)

Արեւ Պետրոսյանի նվերը հյուրերին

Արեւ Պետրոսյանի նվերը հյուրերին

Արեւ Պետրոսյանը ներկայացնում է իր կատալոգը

Արեւ Պետրոսյանը ներկայացնում է իր կատալոգը

Իրինա Դանիելյանի եւ Մարգարիտա Չախմախչյանի հեը

Իրինա Դանիելյանի եւ Մարգարիտա Չախմախչյանի հեը

Բարսեղ Թումանյանը եւս երկրպագուների թվում է

Բարսեղ Թումանյանը եւս երկրպագուների թվում է

Նարեկ Սարգսյան եւ Լեւոն Իգիթյան

Նարեկ Սարգսյան եւ Լեւոն Իգիթյան

0
2092 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: