03 Մայիս 10
Արեւիկ Ալավերդյան
 
 
0
Երգչուհու առաջին մինի-համերգը:)

Արեւիկ Ալավերդյանն ընկերների հետ /երգչուհին այդպես է անվանում բենդի երաժիշտներին/ մայիսի 2-ին իր առաջին մինի-մենահամերգն իրականություն դարձրեց “Stop” ակումբում. “Մյուս ընկերներին էլ հրավիրել ենք, որ լավ ժամանակ անցկացնենք”:

Arevik Alavedryan
Արեւիկ Ալավերդյան. “Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”


Երգչուհին համաշխարհային հիթեր կատարեց Քերի Անդերվուդի, “Աերոսմիթի”-ի եւ այլ հայտնի երաժիշտների ու խմբերի երգացանկից: Առաջին հատվածում բլյուզային ստեղծագործություններ էին հնչում, հետո Արեւիկ Ալավերդյանը աշխուժացրեց հյուրերին. “Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”:

“Արեւիկ Ալավերդյան եւ ընկերներ”
“Արեւիկ Ալավերդյան եւ ընկերներ”


“Էնքան մարդ կա, չէի պատկերացնում` այսպես կլինի, անգամ գետնին են նստել, անչափ հաճելի է: Փոքր մենահամերգի պես բան է: Քավերներ եմ կատարում: Ես բավականաչափ երգացանկ չունեմ, որ միայն իմ ստեղծագործությունների երեկո անեմ, դրայվ էինք ուզում ու հատուկ ընտրեցինք փոփ-ռոք ոճը”,- Bravo.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց Արեւիկ Ալավերդյանը:

Arevik Alavedryan
Կիթառի ձայնից Արեւիկի արյունը սկսում է եռալ


Արեւիկն ասում է, որ վաղուց էր սպասում այս երեկոյին, ավելի ճիշտ` այդքան էլ չէր սպասում:): “Նոր տարուց առաջ էի համերգիս ծրագիրը կազմել, մի ամիս առաջ էլ փորձերն ենք սկսել: Սկզբում շատ էի վախենում, մտածում էի պատճառ գտնել, որ համերգը չկայանա:): Երեկ էլ հաց չկերա, բայց այսօր մի կաթիլ հուզմունք չկա”,- նշեց նա:

Arevik Alavedryan
Հունիսին լույս կտեսնի երգչուհու տեսահոլովակը


Երգչուհին համոզված է, որ իր ոճը գտել է.“Փոփ-ռոքից հաստատ չեմ շեղվի, բլյուզ-ռոք էլ եմ սիրում: Էստրադա չեմ սիրում, չկա մեջս այդ ոճը, չեմ զգում այն, իսկ երբ կիթառի ձայնն եմ լսում, արյունս եռում է: Շատ վաղուց որոշել էի եղբորս` կիթառահար Հովակ Ալավերդյանի հետ համերգ տալ, բայց նա հիմա Միացյալ Նահանգներում է, մետալ-ռոք խումբ ունի”:

Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային
Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային


Մենահամերգին երաժիշտների հնչեցրած կիթառի ձայնից, ինչպես միշտ, Արեւիկի արյունը սկսեց եռալ:): “Նվագախմբի տղաներն ինձ համար վերջն են: Իրենք որ նվագում են, ուզես-չուզես երգելդ գալիս է: Բեք-վոկալ էլ հանդես է գալիս մտերիմ ընկերուհիս` Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը:

Arevik Alavedryan
2011 թվականին Արեւիկ Ալավերդյանը մտադիր է ձայնասկավառակ թողարկել


Երգչուհու երաժիշտ ընկերներն էին`

Արթուր Զաքյան – ստեղնաշարային գործիքներ
Կորյուն Բոբիկյան – հարվածային գործիքներ
Արթուր Մոլիտվին – բաս-կիթառ
Վարդան Գաբոյան - սոլո-կիթառ
Հրայր Մկրտչյան - ակուստիկ կիթառ:

Արեւիկի առաջին փոքրիկ մենահամերգին ներկա էր քույրը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: “Քույրս ռոքի հետ չունի, ընտանիքով եկել են ինձ ոգեւորելու”,-նշեց Արեւիկը: Երգչուհուն ունկնդրելու էին եկել նաեւ ԴերՀովան, Նաիրա Գյուրջինյանը եւ ուրիշներ:

Arevik Alavedryan
Արեւիկ Ալավերդյան. “Պոզիտիվ, բարի երեկո էր”:)


“Պոզիտիվ, բարի երեկո էր”,- ասաց Արեւիկը` համերգը եզրափակելով Aerosmith խմբի ստեղծագործությամբ: Երգչուհին շատ է աշխատելու, որ 2011-ին ձայնասկավառակ թողարկի: Մինչ այդ հունիսին նոր տեսահոլովակ կներկայացնի. “Խոսք եմ տալիս, որ շատ լավն է լինելու: Երգը կա, ուղղակի բառերը պատրաստ չեն, Կարեն Գրիգորյանն է ձգձգում:): Երաժշտությունը Արթուր Զաքյանն է գրել: Փոփ-ռոք բալադ է, շատ պոզիտիվ երգ է”:

Arevik Alaverdyan
Արեւիկ Ալավերդյանը համոզված է, որ գտել է իր ոճը


Bravo.am-ը շնորհավորում է Արեւիկ Ալավերդյանին իր առաջին համերգային երեկոն անցկացնելու կապակցությամբ ու բուռն ստեղծագործական գործունեություն մաղթում: : )

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Արեւիկ Ալավերդյան. “Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”

Արեւիկ Ալավերդյան. “Արագ, ակտիվ, դրայվոտ երգեր եմ երգում, որ ժողովուրդը չհոգնի:)”

2011 թվականին Արեւիկ Ալավերդյանը մտադիր է ձայնասկավառակ թողարկել

2011 թվականին Արեւիկ Ալավերդյանը մտադիր է ձայնասկավառակ թողարկել

Կարեն Գրիգորյանը եւ Արեւիկ Ալավերդյան

Կարեն Գրիգորյանը եւ Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյանը քրոջ` Անուշիկի հետ

Արեւիկ Ալավերդյանը քրոջ` Անուշիկի հետ

Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը եւ Արեւիկ Ալավերդյանը

Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը եւ Արեւիկ Ալավերդյանը

Արեւիկ Ալավերդյանը եւ Մարիաննա Հովհաննիսյանը

Արեւիկ Ալավերդյանը եւ Մարիաննա Հովհաննիսյանը

Արեւիկ Ալավերդյանը համոզված է, որ գտել է իր ոճը

Արեւիկ Ալավերդյանը համոզված է, որ գտել է իր ոճը

“Արեւիկ Ալավերդյան եւ ընկերներ”

“Արեւիկ Ալավերդյան եւ ընկերներ”

Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային

Stop Club-ում սպասվածից շատ հյուրեր կային

Նաիրա Գյուրջինյանը եւ Արեւիկ Ալավերդյանը

Նաիրա Գյուրջինյանը եւ Արեւիկ Ալավերդյանը

Համերգի ընթացքում Արեւիկը համաշխարհային հիթեր կատարեց

Համերգի ընթացքում Արեւիկը համաշխարհային հիթեր կատարեց

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

Հունիսին լույս կտեսնի երգչուհու տեսահոլովակը

Հունիսին լույս կտեսնի երգչուհու տեսահոլովակը

Արեւիկ Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում

Արեւիկ Ալավերդյանը շնորհավորանքներ է ստանում

... եւ նվերներ

... եւ նվերներ

Արեւիկ Ալավերդյան. “Պոզիտիվ, բարի երեկո էր”:)

Արեւիկ Ալավերդյան. “Պոզիտիվ, բարի երեկո էր”:)

Դերհովան եւ Արեւիկ Ալավերդյանը

Դերհովան եւ Արեւիկ Ալավերդյանը

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

Արեւիկ Ալավերդյան

Կիթառի ձայնից Արեւիկի արյունը սկսում է եռալ

Կիթառի ձայնից Արեւիկի արյունը սկսում է եռալ

Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը եւ Սուրեն Առուստամյանը նույնպես Արեւիկ Ալավերդյանի ընկերների թվում է

Jazzel-ից Արեւիկ Գրիգորյանը եւ Սուրեն Առուստամյանը նույնպես Արեւիկ Ալավերդյանի ընկերների թվում է

0
1907 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: