×


Արեւշատ Ավագյան

Արեւշատ Ավագյան

Բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը Նոյեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարիչ եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Ցուցահանդեսի բացմանը Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ նկարչի կտավները լրացնում են իր պոեզիան. “Ավագյանը գեղանկարիչ է պոեզիայում եւ պոետ է գեղանկարչության մեջ: Նա հրաշալի բանաստեղծ է և ինքնատիպ նկարիչ: Նրա ինքնաբուխ արվեստն ուրախացնում է մեզ”: Արեւշատ Ավագյանը ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Կիեւում, Վիլնյուսում, Կաունասում, Լոս-Անջելեսում, Բոստոնում, Փարիզում եւ այլուր: Նկարիչ Արեւշատ Ավագյան Ցուցահանդեսին ներկայացված 88 աշխատանքները հիմնականում վերջին տարիների գործեր են, կան նաեւ հին կտավներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւս մասնակցեց ցուցահանդեսի բացմանը. “Արեւշատ Ավագյանի մասին ֆիլմ եմ նկարել, նաեւ միասին ցուցահանդես ենք բացել Ֆրանսիայում: Նրան ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի մեզ ուրախացնի իր յուրահատուկ կտավներով ու հիանալի բանաստեղծություններով”: “Ներթափանցում” Արեւշատ Ավագյանը Նկարիչների, Գրողների, Ժուռնալիստների միության անդամ է: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 1973 թվին “Գարուն” ամսագրի խմբագրությունում: “Փորձում եմ կտավներիս միջոցով ավելի գեղեցկացնել ու բարիացնել այն առօրյան, որում ապրում ենք: Միայն բարության ու գեղեցկության շնորհիվ մարդիկ իրենց միջից կհանեն չարությունը”,- ասաց նկարիչը: Արեւշատ Ավագյանը 20-ից ավելի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնք ինքն է նկարազարդել ու ձեւավորել: “Ողջագուրված երկինքն ու երկիրը” Գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արեւշատ Ավագյանը պայծառ գույներով արտահայտում է իր հոգեվիճակը . ““Սրբազան Հողատարածք” կտավի մասին մի անգամ ասել էի, որ եթե Հայաստանն ավերվի, Արեւշատի այս կտավով կարելի է հավաքել մեր երկիրը: Նա կարողանում է նկարել երեխայի նման, պահպանել մաքրությունն ու պարզությունը: Իսկապես ինքնատիպ է գույնով, փիլիսոփայությամբ եւ ոճով: Արեւշատը տաղանդավոր է եւ պոեզիայում, եւ նկարչության մեջ”: Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 3-ը: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW