×


ARGOS

ARGOS

“Հատուկ  եմ  ռեփի  աշխարհ մտել” Հիշում ե՞ք, Bravo.am-ը պատմել է, որ հայ  So-Lo-ն  Հոլանդիայում ռեփ  է կարդում, հայկական դրոշն էլ Աֆրիկայի Նուբա  սարն է բարձրացրել:  20 տարեկան  ARGOS -ն էլ Ֆրանսիայում է ռեփ  կարդում ու մի երգ  չունի, որի  մեջ  գոնե մեկ  անգամ   Հայաստան անունը  չնշի: Bravo.am-ը պարզել է` հանուն ինչի  է  Արգիշտին ռեփի աշխարհ մտել, ու ինչու չի ցանկանում ֆրանսուհի ընկերուհի ունենալ:): ARGOS - Ո՞վ է ARGOS-ը: - ARGOS մականունով ռեփեր Արգիշտի Գրիգորյանն եմ: Ընկերներս ինձ կարճ Արգո են ասում , ես էլ հնչեղություն հաղորդելու համար S եմ ավելացրել վերջում: Հիմնականում բոլորը ARGOS են անվանում, ինձ էլ դուր է գալիս. հարազատ անուն է դարձել: Մեր թագավորներից մեկի անունով է հայրս  ինձ կոչել, հպարտ եմ: - Ֆրանսիայում ի՞նչ ես գտել:): -Վանաձոր քաղաքում եմ ծնվել, մեծացել, ապրել  մինչեւ 10 տարեկան: 2001 թվականին եկանք Ֆրանսիա: Փարիզում էինք ապրում, հետո տեղափոխվեցինք մայրաքաղաքին մոտ  Էվրո քաղաքը, մի յոթ-ութ տարի ապրեցինք, հիմա էլ արդեն  վեց ամիս է` Մարսելում ենք բնակվում: - Ինչպե՞ս  է դասավորվել կյանքդ այդտեղ: -Սովորական. դասի, տուն, երաժշտություն: Տնտեսագիտություն եմ սովորում` առք, վաճառք... - Մասնագիտությունդ  ռեփի հետ ի՞նչ կապ ունի: - Ռեփը արտիստական աշխարհս է, իսկ մյուսը` աշխատանքային: Ֆրանսիայում շատ-շատ-շատ ռեփերներ կան, կեսից շատը ռեփ են երգում, դրա համար չեմ կարող ասել, որ հաստատ շոու-բիզնեսում մեծ ու ճանաչված երգիչ կդառնամ ու լիքը փող կաշխատեմ: ARGOS - Եթե հավակնոտ չես, ինչո՞ւ  Է էլեկտրոնային  հասցեդ  King  Argishti -ով սկսվում:): -Հատուկ եմ այդպես ներկայանում, որ մարդիկ ասեն` “Վա՛յ, էս ի՞նչ անուն է` Արգիշտի թագավոր”: Ես էլ պատմում եմ, որ մեր Հայաստանի թագավորն է եղել, մեր պատմությունն եմ պատմում: -Տասը տարի առաջ Ֆրանսիայում հաստատվեցիր, իսկ ռեփի աշխարհ ե՞րբ մտար: -Հայաստանից  որ եկանք, երկու տարի հետո սկսեցի տարվել այս երաժշտական ոճով, հայրենիքում ռեփ կարդացողներ շատ չկային, որ լսեի: Հետո խորացա, 13 տարեկանից  սկսեցի տեքստեր գրել ու երգել; Շատ էի գրում, երգել ավելի ուշ սկսեցի: Մի մարդու հանդիպեցի` սեւամորթ Մորթոն Կուպային, դարձավ իմ պրոդյուսերը, շատ բաներ է սովորեցրել: ARGOS - Պրոդյուսերդ հայ ռեփերների մասին ի՞նչ կարծիքի է: -Միշոյի, Հ.Տ. Հայկոյի երգերն եմ ցույց տվել, հավանել է: -Առաջին “գլուխգործոցդ”  ինչի՞ մասին էր:): -Ինչպես շատ ռեփերների  դեպքում` ոչ մի բանի մասին էր: Ինչ մտքիս գալիս էր, ասում էի: Շատ է լինում, որ մտքումս ստեղծագործում եմ, թղթին չեմ հանձնում, բայց  մինչ օրս հիշում եմ: -“Ոչ մի բանը”  ինչի՞ վերածվեց: -Իրական դեպքերի մասին,  հիմնականում տխուր ու մելանխոլիկ երգեր եմ երգում: Հայոց ցեղասպանության մասին երգ ունեմ  ու  հենց դա բարձրաձայնելու  համար եմ ռեփի աշխարհ մտել: Շատ երգեր ունեմ գրած, միշտ  ստեղծագործում եմ: Էսօր էլ նոր երգ եմ գրել` “Կեղտոտ աշխարհ”. հայերեն եմ երգում: ARGOS - Ուրիշ ռեփերներից ինչո՞վ ես տարբերվում: -Ոչ մեկին չեմ նայում ու չեմ նմանակում: Ամեն ինչ իմ ձեւերով եմ անում: Չեմ կարող ասել` ամենաուժեղ ռեփ երգողն եմ, շատ լավ ռեփերներ կան: Իմ գրածը,  զգացմունքներն ու մտքերն են ուրիշ: Աջ ու ձախ նայում ու տեսնում եմ` ինչ է կատարվում շուրջբոլորս, էլ իրար հարգել չկա, դրանից եմ շատ նեղվում: -Ֆրանսերեն լավ գիտե՞ս, թե՞ հայերեն: -  Երկուսն էլ. Ֆրանսերենին լիակատար եմ տիրապետում: Երկու լեզվով էլ ստեղծագործում եմ, շուտով ռուսերեն էլ եմ գրելու: Ժամանակի հետ անգլերեն ու իսպաներեն եմ նաեւ  սովորելու: - Ձայնասկավառակ թողարկել ե՞ս: - “Իմ կյանքն,  իմ ազգությունը” CD-ս նվիրեցի ու անվճար տարածեցի ինտերնետում: Հայաստանից եմ շատ խոսում, ոնց էլ  լինի, ամեն երգումս գոնե մի անգամ պետք է ասեմ Հայաստան:):  Մի քանի հայ տղեքի հետ դուետով ռեփ ենք կարդացել: Հիմա էլ Մարսելում ապրող ռեփեր Վահանի հետ ենք նոր երգ ու տեսահոլովակ ենք պատրաստում: Արդեն ձայնագրած մոտ 25 երգ ունեմ: Երգերիս երաժշտությունը պրոդյուսերիս եղբայրն է գրում` Մարտինոն: Երգերիս մեջ հայհոյանք չկա, մայրս էլ է լսում, տհաճ երեւույթ կլինի: Առանց հայհոյանքի էլ ասելիքս ասում եմ: - Հիմնականում մայրերին են երգ նվիրում, դու «Պապա»  անունով երգ ունես: - Փարիզում Դավիթ անունով ընկեր ունեմ, իր համար եմ այս երգը գրել. 6 տարեկանում կորցրել է հորը: ARGOS - Ռաբիզ երգեր լսում ե՞ս: - Արմենչիկ եմ լսում, Թաթա Սիմոնյան, մեկ-մեկ Սպիտակցի Հայկո: -Ֆրանսուհիների մասին ի՞նչ կասես: -:) Նայած` ինչ պահով: Ֆրանսուհիներ են էլի, համ էլ այստեղ քիչ են: Սեւերն ու արաբներն են աչքի ընկնում, շատ են Ֆրանսիայում: Ընկերուհի չունեմ, բայց հայուհու եմ նախընտրում: Հայ  աղջիկը ուրիշ է, մեր հայից լավը չի կարող լինել: -“Եվրատեսիլ 2010”-ի  Հայաստանի ներկայացուցչին` Եվա Ռիվասին,  ճանաչում ե՞ս: - Իհարկե, “Apricote stone”-ը: Ֆրանսիայում ապրող ցանկացած հայ ճանաչում է, ու քվեարկելու ենք իր օգտին: Մարսելում մոտ 150 հազար հայ կա, համախմբված ենք: Սիրում եմ այդ երգը: Էմմիի ու Միհրանի երգը դուրս չէր էլ եկել: Միհրանենք 10-րդ տեղ կգրավեին, այս երգի հաղթելու շանսերը մեծ են: Եվան էլ գեղեցիկ է, պարզապես մի քիչ շատ է բոյով:): Ես էլ եմ բոյով` 195 սմ: Բայց մոդել չեմ, մենակ մեկ-մեկ ֆոտոսեսիաների եմ մասնակցում:  Նպատակ ունեմ Հայաստան գալ, բայց երբ կհաջողացնեմ, չգիտեմ: www.argos-000.skyrock.com www.myspace.com/argos01 Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` ARGOS-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին