×


“Առնո”

Արմեն Սիմոնյան

Նկարչի երեւանյան առաջին ցուցահանդեսը Դեկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց գեղանկարիչ Արմեն Սիմոնյանի երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսը: “Առաջ դեպի մանկություն” խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը նկարչին շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները, արվեստաբաններ ու արվեստասերներ: Նկարիչ Արմեն Սիմոնյան Արմեն Սիմոնյանի մանկության ընկեր, նկարիչ Արամ Էլբակյանը նշեց, որ իր ընկերը հասել է բարձր պրոֆեսիոնալիզմի. “Արմենի նկարներում տեսնում ենք կյանք, սեր, գաղափար: Հուզմունք եմ ապրում ընկերոջս համար, որ իր արվեստով կարողացել է  վեր հանել գեղեցկություն, տառապանք, զգացմունք”: Արմեն Սիմոնյանն իր առաջին մասնագիտությամբ կենսաբան է: 1993 թ-ին տեղափոխվել է Մոսկվա, ուր ապրել եւ ստեղծագործել է երկար տարիներ: Այժմ ապրում է Երեւանում: Նրա աշխատանքների մի մասը գտնվում է Ֆրանսիայի, Չեխիայի, Գերմանիայի ու Ճապոնիայի մասնավոր հավաքածուներում: Նկարչի աշխատանքները “Նկարներում աշնան պատկերների գունային համադրությունն ինձ շատ է դուր գալիս. մի տեսակ նոստալգիա եմ ապրում նայելիս… անմիջական ու անկեղծ են հատկապես գյուղական կերպարները, գյուղի կոլորիտը: Շատ հավանեցի “Ժամադրություն” կտավը”, - իր տպավորություններով կիսվեց 20-ամյա Հայկուհին: Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը ցուցահանդեսի բացմանն ասաց. “Այս գողտրիկ ցուցահանդեսի հեղինակը հայտնություն է հայ արվեստասերների համար: Արմենի նկարներն արվեստաբանները կարող են համարել պրիմիտիվ, բայց նկատած կլինեք, որ կտավներից բխում է յուրօրինակ բարություն: Նրա արվեստը միմյանց սիրելու, հարգելու, հանդուժելու մասին է”: Հյուրեր Այցելուներից Անահիտին առանձնահատուկ դուր է եկել “Տիրամայրը մանկան եւ հրեշտակների հետ” կտավը. “Տիրամոր դեմքը, աչքերը, հայացքը շատ գեղեցիկ են: Ընդհանրապես, նրա նկարներում տեսա մանկական մաքրություն, որն ինձ շատ գրավեց: Թող միշտ նկարի, ոգեշնչվի եւ իր մաքրությունը հավերժ պահի”, - մաղթեց այցելուն: Բնանկարներ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իր աշխատանքները  գնահատելու համար. “Ցուցահանդեսը լավ առիթ է, որ հավաքվենք, շփվենք”: Ցուցադրությանը ներկայացված 38 աշխատանքները նկարիչը ստեղծել է վերջին 2-3 տարիների ընթացքում: Ցուցահանդեսը կտեւի մինչև դեկտեմբերի 20-ը: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW