×


Իէն Գիլան եւ Թոնի Այոմի

Ռոք-աստղերը Հայաստանում են

Ռոք-աստղերը Հայաստանում են “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում հոկտեմբերի 1-ին Երեւան են ժամանել “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջո Դիին, Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, Asia խմբի դաշնակահար Ջոուֆ Դաունսը եւ անվանի թենիսիստ Փետ Քեշը: Gillan_Iommi_home Ռոք-աստղերն հոկտեմբերի 1-ին այցելեցին Գյումրի եւ Սպիտակ: Գյումրիի “Օկտետ” երաժշտական դպրոցի սաները հյուրերին դիմավորեցին Deep Purple խմբի հիթ Smoke on the Water երգով: “Օկտետը” Գյումրիի միակ երաժշտական դպրոցն է, որ դեռ գործում է տնակային պայմաններում: “Շատ գեղեցիկ են նվագում, շատ զգացմունքային հանդիպում է: Երաժշտությունը միջազգային լեզու է, որով շփվում ենք ու օգնում միմյանց ”, - ասաց Իէն Գիլլանը: Իէն Գիլանը Գյումրիի դպրոցի աշակերտների հետ: Լուսանկարը` PanarmenianPhoto “Մտքովս չէր անցնի, որ նման մեծության աստղեր այս տնակային պայմաններում իմ սաներին կլսեն: Երախտապարտ ենք, որ օգնության ձեռք են մեկնելու”,- հուզվեց երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը: Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը խոստացան երաժշտական գործիքներ էլ նվիրել դպրոցին: Սպիտակում աստղերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին, շփվեցին երկրպագուների հետ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը տնական օղի եւ հարիսա հյուրասիրեց հյուրերին, երախտագիտության խոսքեր շռայլեց ու Սպիտակ քաղաքի պատմությունը ներկայացնող գիրք նվիրեց: Իէն Գիլլանը Սպիտակում Ի դեպ, մի քայի համառ երգրպագու հետեւում էին աստղերին ողջ շրջագայության ընթացքում: Վանաձորցի Անդրեյը հոկտեմբերի 1-ի գիշերը օդանավակայանում դիմավորել էր կուռքին, Սպիտակ քաղաք էլ նվերներով եկավ: “Երազանքս կատարվել է, ես էլ եմ ռոք երգում, արդեն երազում եմ Գիլանի հետ համատեղ ելույթ ունենալու մասին”,- ասաց Անդրեյը: Սպիտակցիները դիմավորում են հյուրերին Երեւանի կոնյակի գործարանն էլ հյուրընկալեց ռոք-աստղերին: Հյուրերը կոնյակի գործարանի հնեցման մառանում ծանոթացան հայկական կոնյակի պատմությանն ու արտադրական գաղտնիքներին: Համտեսեցին “ԱրԱրԱտ” ապրանքանիշի լավագույն կոնյակներից մեկը` “Նաիրին”, ունկնդրեցին հայկական դուդուկի երաժշտությունը, ականատես եղան լավաշի պատրաստման արարողությանը: ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը հյուրերին նվիրեց 25 տարվա հնորակվածության “Էրեբունի” կոնյակ: Գիլանը համտեսում է հայկական կոնյակը: Լուսանկարը` PanarmenianPhoto “Smoke on the Water” երգի ռեմիքսը` www. itune.com-ում Ռոք-աստղերը աղետի գոտուն օգնելու համար կրկին բարեգործական ակցիայով են հանդես գալու: Smoke on the Water երգի ռեմիքսն է ձայնագրվել: Այն տեղադրվելու է itune.com կայքում: Վաճառքի ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան, գուցե հենց “Օկտետ” երաժշտական դպրոցի վերանորոգման համար: Գիլանը հարցազրույց է տալիս Սպիտակում: Լուսանկաըը` PanarmenianPhoto Ի դեպ, Իէն Գիլանը հայտնեց, որ 2010-ի մարտին հնարավոր է Հայաստան գա համերգով: Առաջին անգամ նա Հայաստանում եղել է 20 տարի առաջ` 1989-ին` երկրաշարժից մեկ տարի անց: “Շատ էի ուզում մասնակցել Գիլանի համերգին, բայց հնարավորություն չունեի տոմս գնելու: Ընկերս ասաց` պտուտակահան բեր, մտնելու ելք կգտնենք: Համալիրի վերեւի հարկի ապակիներից մեկը հանեցինք, ներս մտանք, ոստիկաններ հայտնվեցին: Նրանցից էլ փախանք ու վայելեցինք այդքան սպասված համերգը”,- պատմում է հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը: “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը համատեղ իրականացնում են “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը եւ ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպությունը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Նմանատիպ նորություններ չկան

Quality Sign BW