×


“Արմենիա Մարիոթ”

“Արմենիա Մարիոթ”

Երկու նոր բար հյուրանոցի ճեմասրահում : ) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն իր հյուրերի համար անակնկալներ է պատրաստել. մայիսի 19-ից հյուրանոցի ճեմասրահում սկսվել են ցերեկային եւ գիշերային բարի վերանորոգման աշխատանքները: «Վիեննա» կոչվող բար-ռեստորանը շուտով կվերացվի ցերեկային եւ գիշերային հարմարավետ բարի, որտեղ կլինեն հյուրերին գոհացնելու բոլոր նախադրյալները: Zoltan Konshunski Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ մայիսի 20-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողներին իրենց նոր ծրագրերը ներկայացրեց հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի բաժնի տնօրեն Զոլտան Կոնշանսկին: Նա ներկայացրեց ծրագիրը, որն անվանել են “Great room”: Այն կիրառվում է նաեւ “Մարիոթ” ցանցի այլ հյուրանոցներում. “Քանի որ մենք էլ ենք բրենդի մաս կազմում եւ համապատասխանում բոլոր ստանդարտներին, անմասն չմնացինք այս ծրագրից”::) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում սկսվել են ցերեկային եւ գիշերային բարի վերանորոգման աշխատանքները “Great room”-ի հիմնական նպատակն է գիշերային եւ ցերեկային բարի աշխատանքով գոհացնել հյուրերի քաղցը եւ ծարավը` սկսած առավոտյան սուրճից, մրգերից մինչեւ ճաշ եւ երեկոյան խմիչքների մեծ տեսականի: Հյուրանոցի տնօրինությունը, հաշվի առնելով Ինտերնետի դերն ու այցելուների ցանկությունը, տալիս է նաեւ համացանցից օգտվելու անսահմանափակ հնարավորություն: Անլար ինտերնետային տարածքն իր հանգիստ ու հարմարավետ ինտերիերով տրամադրող միջավայր կստեղծի ինչպես աշխատելու, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումների համար: Ani Miro & Zoltan Konshunski Զոլտան Կոնշանսկին ասաց, որ աշխատանքների իրականացման համար տրամադրվել է մեկ միլիոն դոլար, որի շնորհիվ ակնկալում են ստանալ բացարձակ նոր ռեստորան, նորաոճ դիզայնով բար եւ հարմարավետ ճեմասրահ: Կոնշունսկին նշեց, որ աշխատանքները նախատեսել են ավարտել այս տարի. “Օգոստոս ամսին մենք կունենանք որոշակի պատրաստ վիճակ”: Նորաբաց բար-ռեստորանից կարող են օգտվել ոչ միայն հյուրանոցի բնակիչները, այլեւ դրսից եկած հյուրեր: :) Ասուլիսի վերջում ներկաները հրավիրվեցին հյուրասիրության Ասուլիսի վերջում “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոն եւ վաճառքի ու մարքեթինգի բաժնի տնօրեն Զոլտան Կոնշանսկին ներկաներին հրավիրեցին հյուրասիրության, որը կազմակերպել էին այն չափանիշներին համապատասխան, որոնցով ապագայում կգործի  ցերեկային եւ գիշերային բար- ռեստորանը, որի անվանումը, ի դեպ, դեռ քննարկվում է: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին