10 Մարտ 10
''Armenian Golden Star Awards''
 
 
0
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են :)

Փետրվարի 21-ին Լոս Անջելեսում կայացավ ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է “King” մշակութային ընկերությունը:

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում


Bravo.am-ի թողարկումներից դուք արդեն տեղյակ եք, որ լավագույն երգիչ անվանակարգում ներկայացված էր Ռազմիկ Ամյանը, իսկ որպես լավագույն երգչուհի` Հռիփսիմե Հակոբյանը:

Այժմ կարող ենք վստահ ասել, որ նրանք ոչ միայն ներկայացված էին վերոնշյալ անվանակարգերում, այլեւ դրանց մրցանակակիրներն են: Հայաստան վերադառնալուց հետո Bravo.am-ը հանդիպեց ''Armenian Golden Star Awards 2010''-ի տարվա լավագույն երգչին ու երգչուհուն, շնորհավորեց եւ զրուցեց մրցանակաբաշխության մասին:

Razmik Amyan
Ռազմիկ Ամյանը ''Armenian Golden Star Awards 2010''-ի տարվա լավագույն երգիչ


''Շատ ուրախ եմ այս մրցանակի համար եւ շնորհակալ նրանց, ովքեր լսում ու սիրում են իմ երգերը'',- ասաց Ռազմիկ Ամյանը, ով մրցանակաբաշխության ժամանակ ներկաներին ողջունել է ''Շիրազի գովքը'' երգով:

Razmik Amyan
Ռազմիկ մրցանակաբաշխությանը ներկաներին ողջունել է ''Շիրազի գովքը'' երգով


Ռազմիկին տարվա լավագույն երգչի մրցանակը հանձնել է Կարեն Հակոբյանը. ''Նա էլ դարձավ “լավագույն ռոմանս” անվանակարգի հաղթողը'',- ասաց երգիչն ու հավելեց, որ Հայաստան է վերադարձել շատ ուրախ` շարունակելու իր համերգային բուռն գործունեությունը. ''Մարտի 9-ին Վանաձորում երկու մենահամերգ ունեցա, հետո էլ կլինենք բոլոր մարզերում ու կուրախացնենք մեր հանդիսատեսին'': Ռազմիկն ասում է, որ շուտով պատրաստ կլինի նաեւ նոր ձայնասկավառակը, ապրիլին համերգներով հանդես կգա Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում, Կանադայում:

Hripsime Hakobyan
Հռիփսիմե Հակոբյանը ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը ճանաչվել է լավագույն երգչուհի


Հռիփսիմե Հակոբյանի տրամադրությունը նույնպես շատ բարձր էր, ասաց, որ մրցանակն իրեն պարտավորեցնում է ձգտել ավելիին. “Բնականաբար, նաեւ հաճելի զգացողություն է, երբ մարդու աշխատանքը գնահատում են”,- ասաց երգչուհին եւ հավելեց, որ շուտով անակնկալներ կլինեն երկրպագուների համար, որի մասին մենք արդեն պատմել ենք:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռազմիկ Ամյանի անձնական արխիվից




 
 
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը

Հռիփսիմե Հակոբյանը ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը ճանաչվել է լավագույն երգչուհի

Հռիփսիմե Հակոբյանը ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը ճանաչվել է լավագույն երգչուհի

 ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը  լավագույն երգչուհի տիտղոսին արժանացած Հռիփսիմե Հակոբյանը

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը լավագույն երգչուհի տիտղոսին արժանացած Հռիփսիմե Հակոբյանը

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությունը Լոս Անջելոսում

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությունը Լոս Անջելոսում

Ռազմիկ մրցանակաբաշխությանը ներկաներին ողջունել է ''Շիրազի գովքը'' երգով

Ռազմիկ մրցանակաբաշխությանը ներկաներին ողջունել է ''Շիրազի գովքը'' երգով

Ռազմիկ Ամյանը ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը Լոս Անջելոսում

Ռազմիկ Ամյանը ''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը Լոս Անջելոսում

Ռազմիկ Ամյանը շատ ուրախ էր իր մրցանակի համար

Ռազմիկ Ամյանը շատ ուրախ էր իր մրցանակի համար

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը Ռազմիկ Ամյանը ճանաչվեց տարվա երգիչ

''Armenian Golden Star Awards'' ամենամյա մրցանակաբաշխությանը Ռազմիկ Ամյանը ճանաչվեց տարվա երգիչ

Երգիչ Ռազմիկ Ամյանը

Երգիչ Ռազմիկ Ամյանը

Ռազմիկ Ամյանը ''Armenian Golden Star Awards 2010''-ի տարվա լավագույն երգիչ

Ռազմիկ Ամյանը ''Armenian Golden Star Awards 2010''-ի տարվա լավագույն երգիչ

Ռազմիկ Ամյանը Լոս Անջելոսում

Ռազմիկ Ամյանը Լոս Անջելոսում

0
3486 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: