×


Armenian Music Awards

Armenian Music Awards

Էքսկլյուզիվ ռեպորտաժ եւ լուսանկարներ Nokia դահլիճից Դեկտեմբերի 13-ին Լոս-Անջելեսի Nokia թատրոնում կայացան Հայկական երաժշտական /Armenian Music Awards/ եւ Էմ Քլաբ Երաժշտական Վիդեո /M Club Music Video Award/ մրցանակաբաշխությունները: 7000 տեղ ունեցող դահլիճում ավելի քան 5 ժամ ելույթ ունեցան բազմաթիվ երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից: Armenian Music Awards Մրցանակներ տրվեցին 26 անվանակարգերում: Մեդիամաքս լրատվական գործակալության եւ Bravo.am-ի թղթակիցը հետեւել է միջոցառմանը եւ հետնաբեմում զրուցել մասնակիցների եւ հաղթողների հետ: Ստորեւ մեր թղթակից Նանե Ավագյանի ռեպորտաժը Nokia թատրոնից: Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Լուսինե Թովմասյանը եւ Տաթեւիկ Էկեզյանը Armenian Music Awards-ին M Club Music Video Award –ի կողմից լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմենչիկը, լավագույն երգչուհի տիտղոսին արժանացավ Սիլվա Հակոբյանը: Ի դեպ, Արմենչիկը հաղթող ճանաչվեց երեք այլ անվանակարգերում եւս` լավագույն երաժշտական շրջագայություն, լավագույն տեսահոլովակ / “Ջանս”/, լավագույն ԷՄ ռադիո`այդպիսով դառնալով նաեւ առաջինը ստացած մրցանակների քանակով: Armenian Music Awards Արմենչիկ. “Ինձ համար ամենամեծ մրցանակը ժողովրդի գնահատականն է: Ուրախ եմ, որ իմ աշխատանքը գնահատում են, եւ դա նաեւ պարտավորեցնող է: Շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին եւ ուզում եմ ասել, որ աշխատում եմ իրենց համար մեծ սիրով եւ անկեղծությամբ: Նաեւ շատ հպարտ եմ, որ աշխարհի ամենահայտնի դահլիճներից մեկում հայերը նման կարգի միջոցառում են անցկացնում”: Ի դեպ, Արմենչիկը հանդես եկավ անգլերեն լեզվով նոր երգով, որը բացահայտեց երգչին նոր կողմից: “Վիժն” երգը նա նվիրեց ապագա կնոջը, որի հետ հարսանիքը նախատեսված է դեկտեմբերի 24-ին: Lավագույն երգիչ մրցանակին արժանացավ Արա Մարտիրոսյանը Armenian Music Awards-ի կողմից լավագույն երգիչ մրցանակին արժանացավ Արա Մարտիրոսյանը: “13 տարվա աշխատանքս գնահատվեց: Այսօր ինձ համար երազանքի իրականացման օր է: Հուզված եմ նաեւ, որ կա այսպիսի նվաճում` աշխարհասփյուռ հայ երաժիշտները մի բեմում` “Նոկիա” դահլիճում”, - ասաց Արա Մարտիրոսյանը: AMA-ի լավագույն երգչուհի մրցանակին արժանացավ Արմինկան, որն, ի դեպ, ներկա չէր միջոցառմանը: Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան գրեթե բոլոր ներկաները: Էդգարը եւ Կարոլինան Armenoids խմբից Armenian Music Awards-ին Ապե Ջան. “Մեր մրցանակը համարում եմ մեծ նվաճում: Շատ ուրախ եմ ու երջանիկ: Նաեւ մեծ հպարտություն է, որ մենք` հայերս այսօր այս հրաշալի դահլիճում նմակ կարգի միջոցառում ենք անցկացնում: Այսօր եւս մեկ իրադարձություն եղավ, որ իմ կյանքի լավագույն պահերից էր` ծանոթացա մեր աշխարհահռչակ հայրենակից Շառլ Ազնավուրի հետ”: Ապե Ջանի հետ միասին այս անգամ բեմ բարձրացավ նաեւ երգիչ եւ երգահան Մարիան, ով իր գեղեցիկ կատարումով ու յուրահատուկ ոճով գերեց հանդիսատեսին: Միշոն եւ Շուշան Պետրոսյանը Armenian Music Awards-ին Մարիան ստեղծագործում է “սոուլ-ֆոլք-փոփ” ոճում: Թողարկել է մեկ ձայնասկավառակ 2007 թվականին եւ այժմ պատրաստում է նորը: Մարիա. “Շատ հպարտ եմ այս մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:  Փորձում եմ միշտ դրական լիցքեր հաղորդել իմ երիտասարդ ունկնդրին”: Ռոլանդ Գասպարյան, “Ռեինկարնացիա” խմբի մենակատար. “Իմ կարծիքով, մրցանակաբաշխությունները չափազանզ անհրաժեշտ են երաժիշտների համար, քանի որ տարվա ընթացքում արված գործի բերքահավաքն է: Իմ համար սա մեծ տոն է, որտեղ հավաքվել են մեծ հայ արվեստագետներ ու այսքան նվիրված հայ հանդիսատես”: Ռոլանդ Գասպարյանը (Ռեինկարնացիա) մրցանակ է ստանում Միջոցառման անակնկալներից էր հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանի եւ նրա հոր համատեղ ելույթը հայերեն լեզվով: Խաչատուր Թանգյանը պատրաստվում է թողարկել հայերեն երգերից կազմված նոր ձայնասկավառակ, որտեղ ներռաված է նաեւ երգ որդու հետ: Սերժ Թանգյան. “Իմ համար շատ մեծ ուրախություն է այսօր հորս հետ երգելը եւ նրան աջակցելը իր նախաձեռնության մեջ: Սա իմ համար երազանքի իրականացում է: Երջանիկ եմ նաեւ այս բեմից հայ հանդիսատեսի համար երգելու առիթով”: Սերժ Թանգյանը Armenian Music Awards-ին Թանգյաններին նվագակցում էր ԱՄՆ-ում հայտնի “Վիզա” էքսպերիմենտալ ռոք-խումբը, որի հիմնական անդամները ամերիկահայեր են` ներառյալ Ջիվան Գասպարյան-կրտսերը: “Ես կվերադառնամ քեզ մոտ, իմ Հայաստան” նոր երգով անակնկալ մատուցեց մեր հայրենակցուհի Իրինա Ալեգրովան: Մինչ երգելը ցուցադրվեցին Ալեգրովայի հոր մասին պատմող կադրեր, որի ժամանակ Ալեգրովան հուզվել էր: Նա խոստովանեց, որ իր կյանքում նման համերգ երբեւէ չէր եղել` աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հայերի առջեւ: Միշոն Armenian Music Awards-ին Իրինա Ալեգրովա. “Հիանալի տոն է, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկա գտնվել այս միջոցառմանը եւ ներկայացնել մեր ազգը: Սիրում եւ լսում եմ հայկական երաժշտություն: Այսօր էլ ներկայացնում եմ երգ, որի հեղինակը հայ է»: Իրինա Ալեգրովային հանձնվեց մրցանակ արվեստում ունեցած ավանդի համար: Armenian Music Awards Երեկոյին մասակցում էր նաեւ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը` դստեր, քրոջ, թոռնիկի հետ: Նա արժանացավ պատվավոր մրցանակի` արվեստում իր ներդրման համար: Այնուհետեւ աղջիկը` Սեդա Ազնավուրը կատարեց մի երգ իր առաջիկայում թողարկվելիք հայալեզու առաջին ձայնասկավառակից: Շառլ Ազնավուրը Armenian Music Awards-ին Շառլ Ազնավուր. «Շատ լավ է, որ հայերը միասին են: Աշխարհի որ մասում էլ որ լինեն, որտեղից էլ լինեն, պետք է համախմբված լինեն` դա չափազանց կարեւոր է: Եվ այս միջոցառումն էլ համախմբվելու լավագույն առիթներից է»: Շառլ Ազնավուրը Armenian Music Awards-ին Մրցանակաբաշխությանը մասնակցում էին նաեւ հյուրեր Արգենտինայից. “Լոս Արմենիոս” արգենտինահայ ռոք-խմբի կիթառահար Խուան Աբաջյանը Bravo.am-ին հայտնեց, որ չափազանց ուրախ եւ հպարտ է մասնակցելու մի միջցառման, որին ներկա են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այդքան հայ երաժիշտներ ու հանդիսատես: “Լոս Արմենիոս”-ի հետ բացառիկ հարցազրույցը կներկայացնենք մեր կայքում առաջիկայում: “Էլեմենտ”-ը ամերիկահայ երիտասարդներից կազմված նորահայտ խումբ է, որը համաշխարհային երաժշտությունը մատուցում է ժամանակակից ոճում` ներառալ հայկական ժողովրդական երգերը: Խմբի անդամներն իրենց գեղեցիկ կատարումով հաճելի պահեր պարգեւեցին: Ջութակահար Արմեն Մովսիսյանը (ձախից) Armenian Music Awards-ին “Շատ ուրախ ենք, որ այսօր ներկայանում ենք հայ հանդիսատեսին: Չափից ավելի հպարտ ենք եւ շատ հուզված, քանի որ առաջին անգամ ենք մասնակցում մրցանակաբաշխության, եւ մեզ համար շատ ուրախ երեկո է, որ պետք է բեմ բարձրանանք հայ հայտնի եւ կայացած երգիչների հետ միասին», - հայտարարեցին “Էլեմենտ”-ի տղաները: Մինչ մրցանակաբաշխության սկիզբը հայ երգիչներն անցան կարմիր գորգով, նրանց դիմավորում էին երկրպագուները: Armenian Music Awards Մրցանակաբաշխությունը զերծ չէր անակնկալներից. 1950-60 թվերի հոլիվուդյան հայտնի դերասան Մայք Քոննորսը` նույն ինքը Գրիգոր Օհանյանը հայերեն լեզվով ողջունեց հանդիսատեսին եւ ստացավ մրցանակ արվեստում իր ներդրման համար: Հայրենասիրական երգերի մեկնաբանության եւ տարվա լավագույն ալբոմի համար 2 մրցանակ շնորհվեց Ալլա Լեւոնյանին: Արվեստում իրենց ներդրման համար մրցանակներ հանձնվեցին նաեւ Ռուբեն Մաթեւոսյանին, Արթուր Մեսչյանին եւ Գառնիկ Սարգսյանին: Ռեպորտաժը` Նանե Ավագյան /Bravo.am/ Լուսանկարները`  Արմեն Պողոսյան /www.armenpoghosyan.com, հատուկ Bravo.am-ի համար/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին