16 Հուլիս 10
Armeno Jazz
 
 
0
“Գոհարափայլ”-ը նվագեց  “Mezzo”-ում

“Գոհարափայլ” լարային տրիոն ընդլայնեց կազմը, փոխեց ոճն ու արդեն երկու տարի է 15 հոգով ֆոլք-ջազ է նվագում: Բենդը վերջերս է վերադարձել Նիկոսիայում տեղի ունեցած ջազ-փառատոնից, հուլիսի 15-ին էլ “Mezzo” ակումբում armeno jazz էր հնչեցնում:):

“Ռիթմ խումբը` ժող գործիքների համադրությամբ, օտար ազգերին շատ հետաքրքիր են մեր հայկական գործիքները` դուդուկ, բլուլ, զուռնա: Դրանով ենք տարբերվում` չհաշված երաժշտական մտածողությունը եւ մեր երաժշտական արմատները: Ամեն ինչի հիմքում ժողովրդականն է: Հեղինակային ստեղծագործություններ էլ ունենք”,- Bravo.am-ին ասաց “Գոհարափայլ” խմբի հիմնադիր-ղեկավարներից Արայիկ Ներսիսյանը:

“Գոհարափայլ”
“Գոհարափայլ”-ն armeno jazz էր հնչեցնում


Արայիկը երաժիշտ է` 10 տարի առաջ ստեղծված տրիոյի ստեղնահարը, նշում է` խմբի անունը իրենց աջակցող ընտանիքի հետ է կապված:): “Սկզբում ստեղնաշարային գործիքն էր, ջութակն ու սաքսաֆոնը: CD թողարկեցինք` անվանելով “Գոհարափայլ”: Լիբանանահայ, երաժշտասեր Խաչատրյանների ընտանիքն է մեզ հովանավորում, այդտեղից էլ միտք առաջացավ խումբն այդպես անվանել, փոխելու ցանկություն էլ չկա. մեզ հարազատ է դարձել”:

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ` միջազգային շուկան գրավելու համար:): “Փորձեցինք այնպիսի ոճ ընտրել, որն ավելի լայն մասշտաբներ ունի: Ջազային երաժշտությունն է, որ այսօր աշխարհով մեկ ճանաչված է ու ունկնդիր ունի: Նախկինում միայն  հայերն ու սփյուռքահայերն էին մեզ լսում”,- նշեց Արայիկ Ներսիսյանը:

“Գոհարափայլ”
Armeno jazz-ը շատ է շրջագայում, միջազգային փառատոնների մասնակցում


Armeno jazz-ը շատ է շրջագայում, միջազգային փառատոնների մասնակցում. “Անցյալ տարի Լիբանանում ջազ-փառատոնի մասնակցեցինք: Աշխարհի տարբեր ծայրամասերից լուրջ խմբեր էին ելույթ ունենում: Մոտ մի քսան օր առաջ Նիկոսիայից ենք վերադարձել, նույնպես ջազ-փառատոն էր: Մեր ելույթը փայլուն էր. դա էին վկայում հանդիսատեսի ընդունելությունն ու բուռն ծափահարությունները”,- ասաց “Գոհարափայլ” խմբի հիմնադիր-ղեկավարներից Արայիկ Ներսիսյանը:

Բենդը Կոմիտասի ստեղծագործությունը հետաքրքիր մեղեդային կտավ էր դարձրել, “Mezzo”-ի հյուրերը հաճույք էին ստանում: Հաճելի ժամանակ անցկացրեք Bravo.am-ում:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

"

"

“Գոհարափայլ”-ն armeno jazz էր հնչեցնում

“Գոհարափայլ”-ն armeno jazz էր հնչեցնում

“Գոհարափայլ” խմբի անդամներից

“Գոհարափայլ” խմբի անդամներից

“Գոհարափայլ” խմբի ստեղնահար Մանուկ Ղազարյանը

“Գոհարափայլ” խմբի ստեղնահար Մանուկ Ղազարյանը

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

“Գոհարափայլ”-ը ֆոլքից, էստրադայից, դասականից հասավ մինչեւ ֆոլք-ջազ

Armeno jazz-ը շատ է շրջագայում, միջազգային փառատոնների մասնակցում

Armeno jazz-ը շատ է շրջագայում, միջազգային փառատոնների մասնակցում

Բենդը վերջերս է վերադարձել Նիկոսիայում տեղի ունեցած ջազ-փառատոնից

Բենդը վերջերս է վերադարձել Նիկոսիայում տեղի ունեցած ջազ-փառատոնից

“Գոհարափայլ”-ն armeno jazz էր հնչեցնում

“Գոհարափայլ”-ն armeno jazz էր հնչեցնում

"

"

"

"

“Գոհարափայլ” խմբի հիմնադիր-ղեկավարներից Արայիկ Ներսիսյանը

“Գոհարափայլ” խմբի հիմնադիր-ղեկավարներից Արայիկ Ներսիսյանը

0
762 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: