Art,
09 Դեկտեմբեր 09
Արմենուհի
 
 
0
Սիրահարների այգու առաջին արձանը

Երեւանի սիրահարների այգում այսօր տեղի ունեցավ այգու առաջին քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքը Երեւանին է նվիրել նրա “Արմենուհի” կերամիկական քանդակը:

“Արմենուհի” քանդակը
“Արմենուհի” քանդակը


“Արմենուհի”-ն պատրաստվել է 1968 թվականին: 1.9 մետր բարձրությամբ արձանը նախկինում ցուցադրվել է միայն մեկ անգամ: Հռիփսիմե Սիմոնյանը խորհրդային շրջանում վերածնել է հայկական ավանդական կերամիկական արվեստը:

“Արմենուհի” քանդակի բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի ընտանիքը, աշակերտները, արվեստագետներ:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը, բացում են “Արմենուհի” քանդակը
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը, բացում են “Արմենուհի” քանդակը


Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց բոլորին եւ խոստացավ հայկական խորհրդանիշների տեղադրումը քաղաքում շարունակական դարձնել: “Մենք աշխարհին կարող ենք զարմացնել միայն մեր մշակույթով եւ արվեստով: Եվ Երեւան քաղաքում այդ ամենը ներկայացնելը մեծ պատիվ է”,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Ճարտարապետ Արծվին Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
Ճարտարապետ Արծվին Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը


Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհու` Արեւիկ Գրիգորյանի ցանկությունն է եղել քանդակը Երեւանում տեղադրել: “Երկար տարիներ տատիս արվեստանոցում ենք պահպանել: “Արմենուհին” չի ստեղծվել, որ միայն մենք դիտենք: Հիմա այն կլինի գեղեցիկ մթնոլորտում ու կծառայի ժողովրդին: Հավաքական հայուհու կերպարն է, ով ուժեղ է, գեղեցիկ, հմայիչ”,- ասաց քանդակագործի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը:

“Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում: Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները: Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ` արվեստանոցում մնալու փոխարեն: Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է”,- ասաց Հռիփսիմե Սիմոնյանի որդին` ճարտարապետ Արծվին Գրիգորյանը:

Սիրահարների այգում
Սիրահարների այգում


“Արմենուհին” միայն մեկ անգամ է ցուցադրվել Նկարիչների միությունում: Այսօր քանդակի բացման արարողությանը ներկա էր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

“Այս այգին շատ հուշեր է արթնացնում: Շատ ուրախ եմ, որ նման ջերմ քանդակ տեղադրվեց այստեղ: Դեկորատիվ արվեստի նմուշ է: Հռիփսիմե Սիմոնյանը այդ արվեստի լավագույն ներկայացուցիչներից էր, ափսոս, վերջին ժամանակները այդ մասին ավելի քիչ են հիշում”,- ասաց Կարեն Աղամյանը:

“Մեր արվեստի ազգային ոգին կզգայիք Հռիփսիմե Սիմոնյանի արվեստանոցում: Նրա արվեստը գնահատում էին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը: Նա կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում”,- ասաց արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

“Արմենուհի” քանդակի բացումը
“Արմենուհի” քանդակի բացումը


Քնարիկ Հարությունյանը շատ է հավանում “Արմենուհի” քանդակը: “Քանդակված է իսկական հայուհի: Հռիփսիմե Սիմոնյանի արվեստին լավ ծանոթ եմ: Իմ դասախոսը իր աշակերտուհին է եղել”,- ասաց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհին:

Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է 1916 թվականին Կարսում, մահացել է 1988 թվականին Երեւանում: Քանդակագործը բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում եւ Կիեւում:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը (ձախից) “Արմենուհի” քանդակի բացմանը

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը (ձախից) “Արմենուհի” քանդակի բացմանը

Նկարիչ Դավիթ Դավթյանը դստեր հետ “Արմենուհի” քանդակի բացմանը

Նկարիչ Դավիթ Դավթյանը դստեր հետ “Արմենուհի” քանդակի բացմանը

Նկարիչ Դավիթ Դավթյանը “Արմենուհի” քանդակի բացմանը

Նկարիչ Դավիթ Դավթյանը “Արմենուհի” քանդակի բացմանը

Սիրահարների այգում

Սիրահարների այգում

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակը

“Արմենուհի” քանդակը

Հռիփսիմե Սիմոնյանի որդին` ճարտարապետ Արծվին Գրիգորյանը

Հռիփսիմե Սիմոնյանի որդին` ճարտարապետ Արծվին Գրիգորյանը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը, բացում են “Արմենուհի” քանդակը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը, բացում են “Արմենուհի” քանդակը

“Արմենուհի” քանդակի բացումը

“Արմենուհի” քանդակի բացումը

Ճարտարապետ Արծվին Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

Ճարտարապետ Արծվին Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

“Արմենուհի” քանդակը

“Արմենուհի” քանդակը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
2798 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: