×


“Առնո”

“Առնո”

Վաղը  կմեկնարկի  էստրադային երգի  միջազգային մրցույթը Bravo.am-ը հետեւել է մրցույթի  վերջին փորձերին Դեկտեմբերի 12-ին եւ 14-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում կանցկացվեն “Առնո” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերը: Իսկ դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը: Մասնակիցները նախապատրաստվում են մրցույթին “Առնո” էստրադային երգի միջազգային մրցույթի համանախագահներն են Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի տնօրենն է, եւ ԽՍՀՄ ու Վրաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն: 92 մասնակցից նախընտրական փուլը քսանն են հաղթահարել: Մի փուլում միայն  Առնո Բաբաջանյանի երգերն են կատարելու: Մասնակիցները Հայաստանից են, Արցախից, Ռուսաստանից, Չինաստանից  եւ Լատվիայից: Մասնակիցները նախապատրաստվում են մրցույթին “Երկրորդ Առնո չկա”. Արա Բաբաջանյան Արա Բաբաջանյանը վաղուց  է ցանկացել նման մրցույթ իրականացնել: Առնո Բաբաջանյանի որդին հույս ունի, որ “Առնո” մրցույթը ամենամյա կդառնա: “Կազմակերպչական դժվարություններ կային: Շատ ուրախ եմ, որ համախոհներ եմ գտել` Գայանե Հովհաննիսյան, Թոմաս Մադաթով, Արմեն Մանուկյան: Այս մրցույթը այցեքարտ կդառնա Հայաստանի համար: Եվ շատ ուրախ եմ, որ մրցույթը Առնո Բաբաջանյանի հետ է կապված: Անվանեցինք “Առնո”, որովհետեւ բոլորը հասկանում են` խոսքը հորս մասին է: Երկրորդ Առնո չկա”,- ասաց Արա Բաբաջանյանը: Կարեն Քոչարյանը եւ Արմեն Մանուկյանը Սիրված հայ կոմպոզիտորի որդին ասում է, որ մասնակիցները շատ տաղանդավոր են, ընտրությունը դժվար է լինելու: “Եթե երգիչը կարողանում է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարել, ուրեմն արժեքավոր երգիչ է: Իսկապես, շատ դժվար է նրա երգերն երգելը. լավ վոկալային տվյալներ պետք է ունենալ, մյուս կողմից էլ պետք է հասկանալ` ինչ ես երգում: Շատերը միայն ձայն են ցուցադրում, մինչդեռ խոսքերը մեծ նշանակություն ունեն: “Չքնաղ երազ”, “Առաջին սիրո երգը” հայն ավելի լավ կզգա, թեեւ բոլոր երգերն էլ հայկական ոճում են”,- ասաց Արա Բաբաջանյանը: Մասնակիցները նախապատրաստվում են մրցույթին 20 մասնակիցների հետ պարապում է երգչուհի Գայանե Հովհաննիսյանը: “Մասնակիցները պատրաստ են, շատ երաժշտական են ու տաղանդավոր: Այս նախագծի նպատակը տաղանդավոր երիտասարդներին ի հայտ բերելն ու օգնելն է: Գուցե 2-3 տարի հետո նրանցից մեկը “Եվրատեսիլին” մասնակցի: Ինքնատիպ եւ երաժշտական մասնակիցներ են”,- ասաց Գայանե Հովհաննիսյանը: R.P.-ին եկել է հաթելու Երգչուհի R.P.-ին մրցույթի մասին տեղեկացել է սեպտեմբերին: Երգչուհուն միայն Առնո Բաբաջանյան անունը մեծ վստահություն ու ցանկություն առաջացրեց մասնակցել: Երկու փուլերում էլ, ըստ վիճակահանության արդյունքների, յոթերորդն  է ելույթ ունենալու: “Մրցույթների շատ եմ մասնակցել, բայց հիասթափվել էմ: Վերջին մրցույթը շատ վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա. 2004-ին էր` Տալլինում, որոշել էի ընդհանրապես չմասնակցել: Բայց սա ուրիշ մրցույթ է: Բաբաջանյան երգելը շատ դժվար է, պետք է ամբողջովին զգաս նրան: Մրցույթին ներկայացնելու եմ  “Վերադարձրու ինձ մեղեդին” երգը: Գայանե Հովհաննիսյանն ասաց` պետք է շատ լավ կատարեմ, որ այս երգը վստահի ինձ: Մեծամիտ չեմ ուզում երեւալ, բայց ինձ միշտ ոգեշնչում եմ, որ ես ամենալավն եմ: Մասնակիցները շատ լավ են երգում, բոլորին հաջողություն եմ մաղթում: Պետք է շատ լավ երգեմ, ուժերիս վրա վստահ եմ”,- ասաց R.P.-ին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին