×


Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյանի “Երազում”-ը

Bravo. am-ի բացառիկ հարցազրույցը մենահամերգից առաջ Ձմռան առաջին օրը` դեկտեմբերի 1-ին, Արսեն Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:  Համերգը կրում է “Երազում” խորագիրը: - Bravo.am-ը շնորհավում է քեզ առաջին մենահամերգի կապակցությամբ: Փաստորեն,  երազանքները իրականանում են:) - Չնայած որ իմ համերգը չի կոչվում “Երկար եմ սպասել”, բայց իսկապես` երկար եմ սպասել: Ամաչում եմ ասել, որ սա իմ առաջին մենահամերգն է: Նման փողեր երբեք չեմ կարողացել հավաքել, որ մենահամերգ տամ, այսօր ինձ ընձեռնվեց այդ հնարավորությունը: Ձմռան առաջին օրն իմ շատ սիրելի հանդիսատեսին կբերեմ դեպի իմ կյանքի ամենաթանկ երազը, որը կլինի հենց այդ օրը: Ձմռան մուտքը կնշենք համերգով, գեղեցիկ երեկոյով: Արսեն Գրիգորյան -  Ինչպիսի՞  երեկո է սպասվում հանդիսատեսին: - Ես եմ վարելու, շփվելու եմ հանդիսատեսի հետ:  2 ժամ եւ ավել կտեւի, 22-ից 24 երգ կերգեմ: Ժողովրդի կողմից սիրված երգերս կկատարեմ, իմ ամենահին երգն է հնչելու` “Ապրիր միշտ պարզ”: Ժամանակին տարբեր երգիչների կողմից կատարված երգերս էլ  եմ ներկայացնելու: Երեք երգի ժամանակ նվագելու եմ: - Որոշել ես` որ երգով ես դիմավորելու ձմեռը: - Դեռ ոչ: Նոր, աշխույժ երգով հաստատ կսկսեմ: Չեմ ուզում շատ դանդաղ երգեր ներկայացնել: Մարդկանց հայտնի եմ լիրիկական, սիրային երգերով, բայց լիրիկան մի քիչ շատ լինի, մարդիկ կհոգնեն: Սկսել եմ ժողովրդական երգերով, երգել եմ աշխույժ երգեր, հետո ռոմանտիկ երգերի անցա: Հին Արսենին խառնելու եմ այսօրվա Արսենի հետ ու ստանալու նոր Արսեն: Լինելու են եւ ժողովրդական երգեր, եւ երեւանյան` քաղաքային մեր ֆոլկը հիշեցնող ստեղծագործություններ: Չեմ ասում ռաբիզ, որովհետեւ աշխարհի ամենառաբիզ երգը տվեք ինձ, եւ ես նրանից կսարքեմ լրիվ ուրիշ երգ: Մեր քաղցր Երեւանը հիշեցնող երգեր են լինելու: Արսեն Գրիգորյան - 6/8 է հնչելո՞ւ: - Բնականաբար: Մենք հայ ենք, ու մեր պարային ռիթմն առաջին հերթին 6/8 ոճում է: Մանավանդ իմ ոճն Էստրադայինի, ժողովրդականի... իմ ոճն եմ ստեղծել: 6/8-ը, ի տարբերություն շատ երգիչների, ինձ շատ սազում է: Դահլիճում ոչ միայն ռոմանտիզմ ու անմիջականություն է լինելու, այլեւ ուրախություն, պար: Ոչ թե պարի խմբեր նկատի ունեմ, այլ որ մարդկանց հոգիները պարեն ձմռան առաջին օրով: “Իմ երաժշտությունն ուրիշ է”. Արսեն Գրիգորյան - “Երազում”-ը ինչո՞վ է տարբերվելու այլ մենահամերգներից: -  Ես շոումեն չեմ, ես երգիչ եմ, որ պետք է բեմի վրա կանգնի, սիրուն երգի, ներկայացնի իր արվեստը, մարդիկ էլ ինչ-որ բարի բան ստացած, էներգիայով լի գնան տուն: Դա կարող եմ ապահովել, որովհետեւ ամեն ինչ արվում է սիրով: Թող ոչ ոք չսպասի բացառիկ շոու-ծրագրի, երկնքից չեմ իջնելու, կրակներ չկան, գալիս եմ իմ իմիջի մեջ երգելու: Լավ համերգ է լինելու, որովհետեւ շատ սիրում եմ իմ հանդիսատեսին: Հանդիսատեսն էլ գիտի` ինչ համերգի է գալիս: Անմիջական կապ, որակյալ երաժշտություն, լավ հնչողություն: Իմ երաժշտությունն ուրիշ է: Տարբերվում եմ, իմ խոսքն ուրիշ է: Արսեն Գրիգորյան “Հոգնել եմ դանդաղ երգերից”. Արսեն Գրիգորյան - Ամուսնությունը լավ ազդեցություն է ունեցել ստեղծագործական կյանքիդ վրա: :) - Ամուսնական կյանքը կապ չունի: Պարզապես ինքս էլ եմ հոգնել դանդաղ երգերից: Ինչքան կարելի է երգել դանդաղ, լիրիկ ոճում: - Bravo.am-ը տեղեկացել է, որ նոր դուետով ես հանդես գալու: - Սոնա Շահգելդյանի հետ դուետ եմ կատարելու: Երգը կոչվում է “Մենք միասին ենք”: Արդեն տեսահոլովակն էլ կա, բայց չենք ներկայացնում: Պետք չէ ամիսը մեկ նոր տեսահոլովալ եթեր տալ: Անակնկալ է մի մարդու համար: Խոսքի եւ երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է: Պրեմիերան մենահամերգիս օրը կլինի: Շատ սիրուն երգ է, շատ-շատ եմ սիրում: - Իսկ Նունե Եսայա՞նը: :) - Բնականաբար, առանց “Միայն ես եւ դու” երգի չի կարող համերգը լինել: :) “Իմ լսարանը միայն 15 տարեկան երեխաներ կամ ջահել աղջիկներ չեն” - Մենահամերգիդ ո՞ւմ ես սպասում: - Դպրոցականներից մինչեւ ավագ սերնդի ներկայացուցիչների: Ներողություն անհամեստության համար, բայց նրանով եմ տարբերվում շատ երգիչներից, որ իմ լսարանը կոնկրետ 15 տարեկան երեխաներ կամ ջահել աղջիկներ չեն: Արսեն Գրիգորյան - Անուսնությունից հետո սրտակերի տիտխոսիցդ հրաժարվել ե՞ս: :) - Ճիշտ չէ, որ ամուսնությունից հետո վարկանիշդ ընկնում է: Արսեն Սաֆարյանի ռեյտինգը ամուսնանալուց հետո ավելի բարձրացավ, Ռազմիկ Ամյանը 2 երեխա ունի, տեսա՞ք` ինչ սիրուն համերգ տվեց: Զրուցեց Լիլիթ Բաբայանը Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին