Art,
09 Հունիս 10
Արշիլ Գորկի
 
 
0
Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը:)

Հունիսի 6-ին Լոս-Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում (MOCA) բացվեց «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը, որ կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ցուցադրված են ամերիկահայ աշխարհահռչակ նկարչի հիմնական աշխատանքները` 73 գեղանկարներ, 49 գծանկարներ:

«Արշիլ Գորկի. Հետահայաց»
Բացվել է «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը


Ցուցահանդեսը ներկայացնում է Գորկու արտասովոր կյանքն ու գործունեության փուլերը: Արվեստագետ, ում այսօր բնութագրում են որպես 20-րդ դարի արվեստի պատմության մեջ անցումային օղակ` եվրոպական մոդեռնիզմից դեպի ամերիկյան ավանգարդ: Մասնագետները Արշիլ Գորկուն համարում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախահայրերից:

Ցուցահանդեսը այցելուների համար բացվեց հունիսի 6-ին : Մինչ այդ` հունիսի 5-ին, թանգարանը հատուկ միջոցառում էր կազմակերպել մշտական անդամների, հատուկ հրավիրյալների համար:

Serj Tangyan
Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը


Մասնակցում էին նաեւ ամերիկահայ երաժիշտներ, որոնք Սերժ Թանգյանի գլխավորությամբ հանդես եկան մի քանի կատարումներով: Խորհրդանշական խմբի անդամներն էին Ջիվան Գասպարյան կրտսերը, ամերիկահայ հայտնի ուդահար Անդրանիկ Կիզիրյանը, Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմից հայ հանրությանը ծանոթ Դեյվիդ Ալփայը, որ նաեւ ջութակահար է (Ալփայը նկարահանվում է նաեւ Հոլիվուդում` «Տարվա Մարդը» ֆիլմում խաղացել է Ռոբին Ուիլյամսի հետ, իսկ «Թյուդորներ» պատմական հեռուստանովելում մարմնավորել է Մարկ Սմետոնին): Նրանք ներկայացրեցին հայկական ժողովրդական մի քանի մեղեդիներ, հնչեց մեկ երգ System of a Down խմբի երգացանկից, Սերժ Թանգյանը կատարեց նաեւ իր երգացանկից «Sky is Over» երգը:

Devid Alpayn & Serj Tangyan
Դեյվիդ Ալփայն ու Սերժ Թանգյանը


Bravo.am-ի հետ զրույցում «Մատանիների տիրակալը», «Ալիսան Հրաշքների աշխարհում», «Բյուզանդիայից արեւելք–451 մ.թ.ա.» ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը ասաց. « Այս միջոցառումը մեծ նշանակություն ունի նաեւ Լոս-Անջելեսի հայ համայնքի համար: Հպարտություն է, որ նման կարգի նկարիչը հայ է եւ երբեք չի թաքցրել այդ հանգամանքը, ինչպես դա հաճախ պատահում է հաջողության հասնելու ճանապարհին: Արշիլ Գորկին իր գործերով, որ տիեզերական են, համամարդկային, ներկայացրել է նաեւ հայոց պատմությունը»:

Rojer Kupelyan
«Մատանիների տիրակալը», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Բյուզանդիայից արեւելք–451 մ.թ.ա.» ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը


Իսկ անվանի երաժիշտ Սերժ Թանգյանը նշեց. «Ուրախ եմ, որ այս թանգարանում եւս ցուցադրվեցին Արշիլ Գորկու նկարները: Ցեղասպանությունից փրկված հայ, որ նոր ամերիկյան արվեստում նոր ուղղություն սահմանեց: Հրավեր ստացա երգելու այսօրվա միջոցառմանը, եւ մի խումբ երաժիշտ ընկերներով որոշեցինք մի քանի ստեղծագործություն ներկայացնել ժողովրդական, ինչպես նաեւ իմ անհատական երգացանկից»:
Սերժ Թանգյանն անդրադարձավ նաեւ օգոստոսի 12-ին Երեւանում կայանալիք իր անհատական համերգին` Elect the Dead Symphony խորագրով շրջագայության շրջանակներում: Նա խոստովանեց, որ այդ համերգը մեծ նշանակություն ունի իր համար:

Տեքստը եւ լուսանկարները` Նանե Ավագյանի /Bravo.am/




 
 
Բացվել է «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը

Բացվել է «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը

Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմից հայ հանրությանը ծանոթ Դեյվիդ Ալփայը

Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմից հայ հանրությանը ծանոթ Դեյվիդ Ալփայը

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուները

Ցուցահանդեսի այցելուները

Դեյվիդ Ալփայն ու Սերժ Թանգյանը

Դեյվիդ Ալփայն ու Սերժ Թանգյանը

«Մատանիների տիրակալը», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Բյուզանդիայից արեւելք–451 մ.թ.ա.» ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը

«Մատանիների տիրակալը», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Բյուզանդիայից արեւելք–451 մ.թ.ա.» ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը

Ամերիկահայ երաժիշտները Սերժ Թանգյանի գլխավորությամբ հանդես եկան մի քանի կատարումներով

Ամերիկահայ երաժիշտները Սերժ Թանգյանի գլխավորությամբ հանդես եկան մի քանի կատարումներով

Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը

Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը

Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը

Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը

0
1400 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: