×


“Արտավազդ 2010”

“Արտավազդ 2010”

Կայացավ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը Երեւանում ամեն տարի մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը, “Արտավազդ” մրցանակաբաշխությամբ էլ ամփոփվում նախորդ տարվա թատերական աշխարհում կատարված աշխատանքը: Այս տարի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը կայացավ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան Մրցանակաբաշխությանը ներկա թատրոնի գործիչները, դերասանները եւ թատերագետները հանդիսատեսի շարքերում էին. բեմ էին բարձրանում մրցանակ հանձնելու կամ էլ ստանալու: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Hkob Ghazanchyan Ինչպես նշեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, դեռ 1996 թ-ին թատերական գործիչներից բացի, քաղաքական գործիչ, այն ժամանակ դեռ Արտաշատի քաղաքապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ վերանորոգվել է Արտաշատի թատրոնը: ԱԺ նախագահը ներկաներին շնորհավորեց օրվա առթիվ, մաղթեց անսպառ եռանդ ու համերաշխություն: Նա նկատեց, որ մարզային բնակչությանը եւս պետք է մասնակից դարձնել թատերական կյանքին. “Առաջարկում եմ հաջորդ տարի “Արտավազդ”-ն անցկացնել Արտաշատում, կփորձեմ ամեն կերպ աջակցել ձեզ”, - խոստացավ Հովիկ Աբրահամյանը: Narine Grigoryan and Lili Elbakyan Այս տարի “Արտավազդ”-ը նվիրված էր թատրոնի երախտավորներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի 105-ամյակին: Վարդան Աճեմյանի ու Արուս Ասրյանի հատուկ մրցանակին արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը. “Անշուշտ, հուզված եմ. ամբողջ կյանքս պաշտել եմ հայ բեմի երկու մեծերին, այսօր էլ նրանց անունով մրցանակ եմ ստանում”,- ասաց դերասանուհին ու կատարեց “Իմ սիրտը լեռներում է” երգից մի հատված: Tigran Nersisyan “Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում հաղթեցին միանգամից 2 դերասանուհիներ` Լիլի Էլբակյանը եւ Նարինե Գրիգորյանը: Երկուսն էլ շնորհակալություն հայտնեցին իրենց թատրոններին ու գործընկերներին: Լիլին մրցանակ ստացավ “Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացման համար: Երիտասարդ դերասանուհու խոսքերով, մրցանակը ոգեւորիչ է. “Երբ գնահատվում ես, ուզում ես աշխատել` ավելիին հասնելու համար”: Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի դերակատարումը “Չեխովյան կատակներ”-ում նրան արժանացրեց մրցանակի. “Երկրորդ անգամ եմ մրցանակ ստանում որպես լավագույն դերասանուհի: Մինչեւ 30 տարեկան համարվում են երիտասարդ: Կարծում եմ` սա իմ վերջին հնարավորությունն էր”, - Bravo.am-ի հետ զրույցում ասաց 29-ամյա դերասանուհին: Anna Elbakyan Լավագույն երիտասարդ դերասանն Արտաշես Մխիթարյանն էր` Դրամատիկական թատրոնից: Իսկ լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվեց Զարուհի Անտոնյանի բեմադրած “Ամպից պոկված հեքիաթը” /Տիկնիկային թատրոն/: Երիտասարդ բեմադրիչը դեռ չգիտեր` մրցանակը տանելու էր տուն, թե թատրոն. “Թատրոնում ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Հաճելի անակնկալ էր ինձ համար”: Այս տարվա լավագույն ներկայացումը Յուրի Գրիգորովիչի բեմադրած “Սպարտակ” բալետն էր: “Լավագույն կին դերակատար” անվանակարգը շնորհվեց Իրինա Մարչենկոյին (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), իսկ լավագույն տղամարդ դերակատարներ ճանաչվեցին Ֆրեդ Դավթյանը եւ Վանիկ Մկրտչյանը: Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի համարվեց Ալլա Դարբինյանը, իսկ դերակատար` Ազատ Գասպարյանը: Ընդհանուր առմամբ անվանակարգերը 13-ն էին, նաեւ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մի շարք  թատերական գործիչներ պարգեւատրվեցին: Ի դեպ, “Լավագույն երիտասարդ բեմադրիչ” ու “Լավագույն երաժշտական ձեւավորում” անվանակարգերի ծրարներում դատարկ թղթեր էին, այսինքն` հաղթող չեղավ: Միջոցառման ավարտին առաջին անգամ հնչեց “Արտավազդի” հիմնը, որի խոսքերի հեղինակը Հովհաննես Թեքգյոզյանն է, իսկ երաժշտությանը` Վահե Հայրապետյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին