×


Արթուր Մեսչյան

Արթուր Մեսչյանը ճեղքեց հոգիները

Կենդանի լեգենդը 60 տարեկան է Արթուր Մեսչյանը 60 տարեկան է: Սակայն նրա երաժշտությունը լսում են ոչ միայն 60-ամյաները: Ավելին, նոյեմբերի 17-ին Մարզահամերգային համալիրում հավաքված 2000 հանդիսատեսի մեծ մասը երիտասարդներ էին: Դա նշանակում է, որ Արթուր Մեսչյանի ստեղծագործությունը շարունակում է ակտուալ մնալ: Արթուր Մեսչյանն իր 60-ամյակին նվիրված համերգին Մեսչյանի երաժշտությունը մոդայիկ չէ: Այն պարզապես մոդայից դուրս է: Այնպես չէ, որ այդ երաժշտությունն ու մոդան զուգահեռ են ընթանում եւ երբեք չեն խաչվում: Ոչ, պարզապես դրանք տարբեր հարթություններում են: Մեսչյանի երգերն ապրում են այլ ժամանակային եւ տարածքային հարթությունում, դրանք երբեք չեն հնանում եւ միշտ արդիական են: Այդ երգերն այլեւս իրեն` հեղինակին չեն պատկանում, դրանք արդեն ազգային ինքնաընկալման մասնիկ են դարձել, դա է պատճառը, որ հանդիսատեսն այդ երգերն անգիր գիտի եւ երգում է Մաէստրոյի հետ: Եվ չնայած բոլորը հասկանում են, որ Մեսչյանի մոտ մեղեդին ընդամենը փիլիսոփայական ուղերձի գեղեցիկ պատյանն է, որի միջոցով նա ճեղքում է ունկնդրի հոգին, այնուամենայնիվ, հենց այդ ոճով է նա ընկալելի եւ սիրելի հանդիսատեսին: Արթուր Մեսչյանի 60-ամյակին նվիրված համերգը ՄՀՀ-ում Արթուր Մեսչյանի երգերն ապրելու են նաեւ նրանից հետո: Սակայն բաց թողնել Մեսչյանի կենդանի կատարումը եւ չգնալ նրա հոբելյանական համերգին չափազանց մեծ շռայլություն կլիներ: Մենք մեզ նման ճոխություն թույլ տալ չէինք կարող… Հ.Գ. Մեծագույն ռեսփեքթ Մաէստրո Մեսչյանին, Վահան Արծրունուն, Մադաթ Ավանեսովին, Լեւոն Հախվերդյանին եւ Արթուր Մոլիտվինին երկու ժամ մաքուր հաճույքի համար: Բրավո: Bravo.am :) Տեքստը` Դավիթ Ալավերդյանի Լուսանկարները` Կարեն Անտոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին