20 Ապրիլ 10
Արտո եւ ՄքԼաֆլին
Ընդամենը 8 օր մինչեւ բացառիկ համերգը Երեւանում
Մեկ շաբաթից` ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը:

Հիշեցնենք, որ համերգի կազմակերպչի` «Վիբրոգրաֆուս» ընկերության ջանքերով Ջոն ՄքԼաֆլինը Մոնակոյում բացառիկ հարցազրույց էր տվել “Արմենիա” հեռուստաընկերության թղթակցին եւ խոսել Երեւանում կայանալիք համերգից իր սպասելիքների մասին:
“Երաժշտությունը հիանալի է ու գեղեցիկ, եւ ուրեմն այդ գեղեցկությունը չի կարող կապված չլինել երկնայինի հետ: Հենց այդպիսի երաժշտություն է մատուցում իմ 4th Dimension խումբը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հայ հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն է ստանալու համերգից”, ասել էր կիթառի արքաներից մեկը:

Ջոն ՄքԼաֆլինը խոսել էր նաեւ Արտո Թունջբոյաջյանի մասին, ով ապրիլի 28-ին իր հետ միասին բեմ կբարձրանա:
“Նրան ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է”, - ասել էր Ջոն ՄքԼաֆլինը:
Իսկ ահա ինչ է ասել Արտոն` Bravo.am-ին տված հարցազրույցում.
“Ջոն ՄքԼաֆլինը գալիս է, շատ կարեւոր է: Սիրես-չսիրես, կապ չունի: Որակով է… Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով` մեզ է ներկայանալու: Լինում է, այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել: Ես իրենց հետ շփվել եմ… Տարբեր պատմություն, տարբեր գույներ են բերում, դրա համար սիրում եմ: Տիբեթն է իրենց երաժշտության աղբյուրը”:

Այնպես որ, շտապեք գնել տոմսերը: Դրանք արժեն 10 000 դրամից մինչեւ 50 000 դրամ եւ վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:

Ջոն ՄքԼաֆլինն ու իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակը
Հիշեցնենք, որ համերգի կազմակերպչի` «Վիբրոգրաֆուս» ընկերության ջանքերով Ջոն ՄքԼաֆլինը Մոնակոյում բացառիկ հարցազրույց էր տվել “Արմենիա” հեռուստաընկերության թղթակցին եւ խոսել Երեւանում կայանալիք համերգից իր սպասելիքների մասին:
“Երաժշտությունը հիանալի է ու գեղեցիկ, եւ ուրեմն այդ գեղեցկությունը չի կարող կապված չլինել երկնայինի հետ: Հենց այդպիսի երաժշտություն է մատուցում իմ 4th Dimension խումբը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հայ հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն է ստանալու համերգից”, ասել էր կիթառի արքաներից մեկը:

Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից` Ջոն ՄքԼաֆլինը
Ջոն ՄքԼաֆլինը խոսել էր նաեւ Արտո Թունջբոյաջյանի մասին, ով ապրիլի 28-ին իր հետ միասին բեմ կբարձրանա:
“Նրան ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է”, - ասել էր Ջոն ՄքԼաֆլինը:
Իսկ ահա ինչ է ասել Արտոն` Bravo.am-ին տված հարցազրույցում.
“Ջոն ՄքԼաֆլինը գալիս է, շատ կարեւոր է: Սիրես-չսիրես, կապ չունի: Որակով է… Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով` մեզ է ներկայանալու: Լինում է, այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել: Ես իրենց հետ շփվել եմ… Տարբեր պատմություն, տարբեր գույներ են բերում, դրա համար սիրում եմ: Տիբեթն է իրենց երաժշտության աղբյուրը”:

Արտո Թունջբոյաջյան
Այնպես որ, շտապեք գնել տոմսերը: Դրանք արժեն 10 000 դրամից մինչեւ 50 000 դրամ եւ վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:
Գնահատեք նյութը
871 Դիտում
871 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: