02 Ապրիլ 10
Արտո Թունջբոյաջյան
 
0
Երգիչն ու “Արմենիան Նեվի Բենդը” երգեցին «Mezzo»-ում

Ապրիլի 1-ին «Mezzo Classic House»-ում կայացավ երգահան, երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը: Երկու մասից բաղկացած համերգի ժամանակ նրանք հանդիսատեսին համակեցին բարձր տրամադրությամբ ու, վերջիններիս խոսքով ասած, «կտրեցին աշխարհից»:

Arto Tunjboyajyan
Երգահան, երգիչ Արտո Թունջբոյաջյանը

«Ձեր ձայնը լավ չեմ լսում, սոված եք»,- ասաց հանդիսատեսին Արտոն ու «ստիպեց», որ ձայնակցեն իրեն:): Ներկաներն էլ, «վիրավորվելով» երգչից, ապացուցեցին , որ իրենք կուշտ են: Համերգն ուղեկցվեց անդադար ծափերով ու բրավոներով (Bravo.am:)):

«Մի բան եմ ասում, ուզեք, թե չէ, պիտի ասեմ` մենք գնանք մի քիչ հանգստանանք, բայց էլի կգանք ու հանգիստ կշարունակենք մեր ելույթը»,- ընդմիջումից առաջ ասաց Թունջբոյաջյանը: Համերգի երկրորդ մասն ընթացավ նույն ոգեւորությամբ, ինչպես առաջինն էր: Երկու ժամ եւ ավելի հնչեցին էթնո-ջազ բենդի լավագույն ստեղծագործությունները:

Արտո Թունջբոյաջյան եւ “Արմենիան Նեվի Բենդի”
Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Համերգի կազմակերպիչներից մեկը` Արտո Թունջբոյաջյանի լավ ընկեր եւ Avantgarde Folk Music Production-ի տնօրեն Արտակ Գեւորգյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ համերգային ծրագիրը կտեւի մինչեւ ապրիլի 5-ը: «Բնականաբար, Արտոն այն մարդը չէ, ով ամեն օր նույն ծրագիրն անցկացնի, կլինեն փոփոխություններ, հետաքրքիր իմպրովիզացիաներ»: Արտակն ասաց, որ համերգի առաջարկը ստացել են «Mezzo» ակումբից, իսկ ապրիլի վերջին հնարավոր է` Արտո Թունջբոյաջյանին տեսնենք Օպերայի բեմում (“Արամ Խաչատրյան” կամ “Ալ.Սպենդարյան” դահլիճ), որտեղ կլինի երգչի մենահամերգը:

Իսկ մինչ այդ` ապրիլի 12-ին եւ 13-ին, Սլովենիայում Հայաստանի մշակույթի տարվա շրջանակներում եւս Արտո Թունջբոյաջյանը հանդես կգա համերգային ծրագրով: Կան նաեւ երեք նոր ձայնասկավառակներ, որոնք գտնվում են ստեղծման վերջնական փուլում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգահան, երգիչ Արտո Թունջբոյաջյանը

Երգահան, երգիչ Արտո Թունջբոյաջյանը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Արտո Թունջբոյաջյանը «Mezzo»-ում

Արտո Թունջբոյաջյանը «Mezzo»-ում

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի “Արմենիան Նեվի Բենդի” համերգը

Կայանալու է Արտո Թունջբոյաջյանի մենահամերգը Օպերայի բեմում

968 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: